26 11 2018

ՀՀԿ-ն դռնեդուռ կընկնի



ՀՀԿ ներկայացուցիչներ Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը մամուլի ասուլիսով են հանդես եկել: Ներկայացնում ենք ասուլիսն ամբողջությամբ, ինչպես նաև հատվածներ նրանց խոսքերից:

Արմեն Աշոտյան

 ՀՀ քաղաքացին պետք է մտահոգ լինի Հայաստանի անվտանգությամբ, Արցախի ապագայով, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, նոր թանկացումներով, սոցիալական խնդիրներով, աշխատանքը կորցնելու, ավանդական արժեքների այլասերմամբ և շատ այլ հարցերով:

Մենք ունենք պատմություն, գիտելիք փորձ, մենք գիտենք ու ընդունել ենք մեր սխալները, մենք պատրաստ ենք ծառայել հայրենիքին:

Մենք կանխատեսում ենք այն քաղաքական սպառնալիքների հետևանքը, որը հետևանք է գործող իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմի, գործող իշխանությունների սիրողականությամբ և անլուևջ վերաբերմունքի երկրին և նրա առջև ծառացած խնդիրներին:

Հայաստանին պարտադրված խողի կանոնը 6-7 ամիսների ընթացքում սև ու սպիտակն է եղել, բայց մեր ծրագիրը եռագույն է:

Մարդիկ, ովքեր համաձայն չեն իրենց հետ դարձել են քննադատության թիրախ, մարդիկ վախենում են կարծիք հայտնելուց:

Մենք լինելու ենք, որպես սկզբունքային, արմատական ընդդիմություն:

Իշխանությունները գուժում են մեր քաղաքական վախճանը, բայց ամբողջ քաղաքական ռեսուրսը դրել են մեր դեմ պայքարելու համար:

Եթե մենք չունենք քաղաքական վստահություն, եթե այլևս գոյություն չունենք՝ ինչո՞ւ եք պայքարում մեր ուրվականի դեմ:

Օգտվելու ենք քարոզչության բոլոր հնարավորություններից:

Իրավիճակ է փոխվել, իրենք են անում մեծ միտինգներ, մենք ենք ընկել դռնեդուռ, ու չենք ամաչում դրանից:

Մի ակնկալեք մեզնից մեծ հանդիպումների տեսքով տեսանյութեր:

Մենք պետք է մարդկանց հոգսերի հանդեպ ուշադիր լինենք:

Մենք ուզում ենք ստեղծել ՀՀ քաղաքական կյանքում առաջին նախադեպը, երբ նախորդ իշխանությունը ինքնալուծարվում և գոլորշիանում է, այլ մնում է քաղաքական դաշտում որպես գիտելիքի, քաղաքական հմտությունների և հիշողության կորուստ, սա է ՀՀԿ-ի առաքելությունը:

Ո՞ւր է վարչապետին որպես պետական մտածելակերպի արտահայտման հատկանիշները:

Նիկոլ Փաշինյանը արձակուրդ գնալով ընդգծել է, որ իր համար «Իմ Քայլ»-ը դաշինքի քաղաքական շահերն ավելի կարևոր են, քան Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունները:

Մենք չենք անդրադառնում որևէ քաղաքական ուժի հայտարարություններին, բայց «Իմ Քայլ»-ը դաշինքից:

Նոր իշխանությունների մոտ գունային ընկալումների խնդիր կա:

Մենք պայքարում ենք հասարակական կարծիքում մեր կտորը, մեր տեղը քաղաքական դաշտում ապահովելու համար:

Մենք գիտելիք ունենք և կաշկանդված չենք Նիկոլ Փաշինյանի ֆենոմենով:

Արփինե Հովհաննիսյան

6 ամիսներին ընթացքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք տագնապի տեղիք պետք է տան:

Միայն տեսնում ենք փառահեղ քննադատությունն ՀՀԿ-ի մասին:

Հանրապետականի նախկին լավ քայլերի մասին ընդհանրապես չի խոսվում:

Ապագայի մասին շնշող խոստումներ, որոնք 2 մասի են բաժանվում, որոնք տրվել են, բայց արձանագրված է, որ չեն կատարվել՝ արագաչափեր, կարմիր գծեր, կուտակային կենսաթոշակային և այլն, մյուսը բացառապես հնչում է բարի ցանկության պես, կբարձրանա աշխատավարձ, բայց չկա ուղի:

Մենք չենք տեսնում ուղին խոստումները կատարելու, իսկ ուղին բացահայտվելուց հետո ավելի մտահոգիչ է դառնում:

Ակնկալում ենք վստահության քվե, որովհետև մենք պատասխանատու ենք մեզ զգում:

Մենք ուզում ենք դիտորդի կարգավիճակում չլինենք, մենք գիտակցել ենք մեր քաղաքական ուղին, բացթողութմներն ու ձեռբերումները:

Մենք ունենք գիտելիք, փորձ, պատրաստակամություն, ցանկություն և հավատամք, որ կարող ենք ծառայել ՀՀ-ին, կարող ենք ներկայացնել Հայաստանի շահը որտեղ, որ պետք լինի:

Չափազանց կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրենց իդենտիֆիկացնեն, որպես իշխանություն:

Կառուցողական ընդդիմության հավակնորդներն այս քաղաքական դաշտում բազմաթիվ են: Նրանք ոչ թե հիմնավորում են ինչու ընտրել իրենց, այլ՝ ինչու չընտրել Հանրապետականին:

Եթե ՀՀ քաղաքացիները սառը ցնցուղ ընդունեն, ապա հաստատ կընտրեն Հանրապետականին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ