23 11 2018

Ավելի քան 450 ընտանիք հայրենադարձվել է․ Մխիթար Հայրապետյան



2018թ. Մայիսից ի վեր Հայաստան է հայրենադարձվել ավելի քան 450 ընտանիք։ «Սրանք միայն այն ընտանիքներն են, որոնք կապվել են մեզ հետ, այսինքն` այս թիվը չի ներկայացնում իրականությունն ամբողջությամբ։ Կարծում ենք, որ թիվն անհամեմատ մեծ կլինի»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ամենաշատը, ըստ նրա, վերադարձել են Ռուսաստանից, Իրանից և Միացյալ Նահանգներից:

Անդրադառնալով իր ղեկավարած կառույցի ապագային՝ նախարար Հայրապետյանն ասաց, որ իր աշխատանքի 6 ամիսների ընթացքում տպավորություն է ստացել, որ Սփյուռքի նախարարությունն ի սկզբանե ստեղծվել ու կրել է սիմվոլիկ բնույթ: «Տպավորություն ունեմ, որ այս գերատեսչությունն իր առջև չի դրել ամենահավակնոտ խնդիրները։ Պետության կողմից այդ գերատեսչության առջև անլուծելի խնդիրներ չեն դրվել։ Այս իմաստով իմ կարծիքը հետևյալն է` եթե նախարարությունը պետք է լինի բացառապես խորհրդանշական բնույթի, Սփյուռքի աչքերին թոզ փչելու և որոշակի ակնկալիքներ ու կարիքներ հոգալու համար, ապա պարտադիր չէ, որ ձևաչափը լինի առանձին նախարարության տեսքով։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ Սփյուռքի ուժեղ նախարարություն»,- ասաց Հայրապետյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ