Հոկտեմբերի 13-ին ՀՀ և Կանադայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Ջասթին Թրյուդոն հանդես եկան մամուլի ասուլիսով:
Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք որոշ հատվածներ պատասխաններից:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ
Ջասթին Թրյուդոն առաջին վարչապետն է, ով պաշտոնական այցով եկել է Հայաստան:
Քննարկել ենք ներհայաստանյան, միջազգային և տարածաշրջանային հարցեր:
Հայ-կանադական հարաբերություններում շատ լավ մթնոլորտ է և դա շատ անհրաժեշտ է վերածել լավ գործերի, որպեսզի ավելի շոշափելի համագործակցություն տեղի ունենա երկրների միջև:
Ներկա քաղաքական իրողության առանձնահատկությունն այն է, որ ՀՀ ղեկավարի կարգավիճակում գտնվող մարդը պետք է ներկայանցի ոչ միայն քաղաքացիներին այլ նաև ժողովրդին:
Քաղաքական փոփոխությունը ընդմիշտ ուղեկցելու է մեզ, որովհետև ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը միայն իմ քաղաքական թիմի պատկերացումը չէ:
Ցեղասպանության ճանաչումը միայն անցյալի ճանաչման խնդիր չէ, այլև՝ ապագայի կառուցման:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար ունի 2 կարևոր իմաստ. Առաջինը՝ Հայաստանն իր նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ պայքարին, երկրորդը՝ մեզ համար ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև անվտանգության խնդիր է, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, մենք ունենք սպառնալիքի պոտենցյալ:
Արցախում ապրող հայերի առջև կանգնել է նոր ցեղասպանության սպառնալիքը:
Ջասթինը իր պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում Կանադական ներդրումների ակտիվացմանը:
Մենք կարևոր ենք համարում, որ մեր միջազգային գործընկերները տեղեկացված լինեն մեր պատկերացումների մասին:
Ջասթին Թրյուդո, Կանադայի վարչապետ
Մենք միասին կաշխատենք Ֆրանկոֆոնիայի հռչակած ընդհանուր նպատակների համար:
Ֆրանոֆոն երկրները մեր բոլորի համար կապահովեն նաև ավելի մեծ բարեկեցություն:
Ես հնարավորություն ունեցա այցելելու Ցեղասպանության հուշահամալիր, որը շատ զգացմունքային փորձառություն էր: Աշխարհը պետք է պահպանի հիշողությունը, մենք պետք է ասենք այլևս երբեք:
Կանադայում 60 000 կանադահայ համայնք կա, ովքեր հարստացնում են մեր ազգի, երկրի համայնապատկերը:
Մեր երկու երկների քաղաքացիները մեր ընդհանուր պատմութունն են գրում:
Քննարկեցինք Կանադա-Հայաստան ընդհանուր ապագան
Մենք որոշեցեինք դյուրացնել մեր 2 երկրների միջև ճամփորդողների խնդիրները:
Նախատեսեցինք քննարկել երկկողմանի հնարավոր համաձայնագիր օդային փոխադրումների մասին:
Աշխատելու ենք նաև դյուրացնել զբոսաշրջիկների և գործարաների շփումները:
Միասին կստեղծենք փայլուն ապագա աշխարհի համար:
Այս հանդիպումը միայն սկիզբն է դնում մեր հարաբերություններին:
Կանադան վաղուց ընդունել և ճանաչել է հայ ազգի ցեղասպանությունը:
Կանադան շատ կարևոր դեր է խաղում աշխարհով մեկ կոնկրետ քայլեր ձեռնարկելու՝ հնարավորինս նվազեցնելու քաղաքացիների նկատմամբ նմանօրինակ ոճրագործությունները:
Մենք շարունակելու ենք ջատագովել միջազգային մակարդակով Հայոց ցեղասպանության ընդունումն ու ճանաչումը՝ հասկանալով, որ անցյալի ճանաչումը առաջին քայլն է դեպի հաշտեցում և խաղաղություն:
Մենք քննարկեցինք ջրային ռեսուրսների կառավարում, ենթակառուցվածքային ծրագրեր, կեղտաջրեր, թափոնների կառավարման ռեսուրսներ. սրանք են այն ուղղությունները, որոնց մասին մենք շարունակելու ենք զրուցել գալիք ամիսների ընթացքում:
Հայաստանում մեծ պոտենցյալ կա ներդրողների, որոնք հետաքրքրական են կանադական ընկերությունների համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը