Ազգային ժողովը շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքները: Սեպտեմբերի 12-ին ԱԺ-ի քննարկմանը կներկայացվի Վճռաբեկ դատարանի անդամի ընտրության հարցը, ինչպես նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
Նշենք, որ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն առաջադրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը:
Իսկ մինչ այդ ԱԺ նիստերի դահլիճի հարակից նախասրահում այսօր ևս տեղի կունենան ընտրություններ: ԱԺ-ը փակ քվեարկությամբ կընտրի Վճռաբեկ դատարանի նախագահին: Առաջադրված թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: Անմիջապես հետո ԱԺ-ն գաղտնի քվեարկության կդնի Սահմանադրական դատարանի անդամի թեկնածության հարցը:
Դատավորի թափուր պաշտոնում ՀՀ վճռաբեկ դատարանն առաջադրել է Վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանի թեկնածությունը: Օրվա երկրորդ կեսին, ԱԺ կանոնակարգի համաձայն, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը