Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նստաշրջանը: Օրակարգում մեկ հարց է՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկում:
ԱԺ արտահերթ նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում:
Սեպտեմբերի 6-ի նիստին նախագիծը բուռն քննադատության արժանացավ Ծառուկյան և ՀՀԿ խմբակցությունների կողմից: Նրանք ընդունեցին նախագիծը՝ պայմանով, որ երկրորդ ընթերցման ներկայացվի փոփոխված տարբերակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը