16 08 2018

Արտահերթ ընտրություն, խոշոր գումարի դուրսգրում, ավագանու լիազորությունների կրճատում. Կառավարության նիստը



Օգոստոսի 16-ը կառավարության հերթական նիստի օրն էր: Օրակարգում ներառված էր 15 հարց, որից 11-ը չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:

Գործադիրը՝

«ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գործունեության դադարեցման գործընթացի իրականացումը կազմակերպելու նպատակով ստեղծեց աշխատանքային խումբ,

Գումար հատկացրեց ԱԳՆ-ին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, Հայաստան ժամանողների կեցության ծախսերը հոգալու համար:

Արարատի մարզի Հովտաշենի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակեց:

Փոփոխություններ արեց տարբեր տարիներին ընդունած մի շարք որոշումներում:

Գումար հատկացրեց ԿԳ նախարարությանը:

Լուծարեց Երևանի ավագանին և կսահմանի արտահերթ ընտրություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ