Հուլիսի 10-ին կառավարությունը նիստ էր անում:
Օրակարգում ներառված էր 38 հարց, որից 27-ը չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:
Գործադիրը՝
Սահմանեց ծառաողական քննության կարգը:
Սահմանեց ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը:
Փոփոխություններ արեց նախկինում ընդունած մի շարք որոշումներում:
Հաստատեց ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդի ստեղծումը, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները:
Կատարեց մի շարք օրենսդրական փոփոխություններ:
՛Վերաբաշխում արեց պետական բյուջեում:
Գումար հատկացրեց առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններին, լոռու մարզպետարանին:
Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Նորայր Հախոյանին և Հովհաննես Սմբատյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տվեց:
Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակեց:
Հայկ Գրիգորյանին նշանակեց քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում:
Հաստատեց 2019-21թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
Գործադիրի նիստն առաջարկվում ենք դիտել ամբողջությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը