28 05 2018

Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները՝ ներդրումների, ղարաբաղյան հարցի, Հայաստանի իրավիճակի մասին



ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով, պաշտոնական այցով մայիսի 28-ին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար  Ժան-Իվ Լը Դրիանը։

ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարություններն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք որոշ մտքեր՝ արտգործնախարարների ելույթներից:

Զոհրաբ Մնացականյան, ՀՀ արտաքին գործերի նախարար

Ժան-Իվ Լը Դրիենն առաջին արտգորնախարարն է, որ Հայաստան է այցելում քաղաքական գործընթացներից ու նոր կառավարության ձևավորումից հետո:

Չնայած եղած արդյունքներին՝ մենք համոզված ենք, որ հայ-ֆրանսիական առևտրա-տնտեսական կապերը չեն համապատասխանում այն քաղաքական իրողություններին, որ կան Հայաստանի և Ֆրանսիայի միջև:

Ֆրանսիական ընկերությունները մեծ ներդրումներ են կատարել Հայաստանում, մենք պատրաստ ենք բոլոր պայմանները ստեղծել նոր ներդրումների համար:

Հայաստանը շատ բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը` ուղղված Արցախի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Ժան-Իվ Լը Դրիան, Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար

Շատ հպարտ եմ, որ առաջին քաղաքական պատասխանատու, բարձրաստիճան մարդն եմ, որ այցելում է նոր Հայաստան ու հանդիպումներ է ունենալու Հայաստանի նոր կառավարության հետ:

Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ կառուցելու ժողովրդավարությունը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանի համար շատ կարևոր միջոցառում կլինի, եթե հաշվի առնենք այն ներկայացվածությունը, որ լինելու է այդ օրերին տարբեր երկների կողմից:

Մենք քննարկեցինք նաև Հայաստանի և Եվորպական միության փոխհարաբերությունները, պետք է ասեմ, որ այս համաձայնագիրը լիովին համապատասխանեցված է Հայաստանի մյուս միջազգային պարտավորությունների հետ, այսպիսի գործընկերություն ԵՄ-ի հետ, դուք միակն եք, որ պետք է ունենաք:

Ֆրանիսան վճռական է շարունակելու իր դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Ֆրանսիան համոզված է, որ ուժի կիրառումը լուծում չէ, մենք լիովին համամիտ ենք այս հարցում՝ ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով։

Ես մշտապես իրազեկվում եմ դեպքերի վերաբերյալ, և մենք կպաշտանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ գնալ այս հարցի լուծման ուղղությամբ ու կհաստատի խաղաղություն ու կայունություն:

  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ