06 03 2018

Ազգային ժողովում արտահերթ նիստ է



ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ է անում՝ կառավարության ներկայացրած 12 օրենսդրական նախագծերին հավանություն տալու համար:

Արտահերթ նիստի օրակարգում են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային խորհրդի մասին» և այլ օրենսդրական նախագծերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ