Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենում Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով դատական նիստ։
Վերջին երեք նիստերի ընթացքում հարցաքննվում է այսպես կոչված տուժող ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը։ Հարցերի մի մասին նա չի կարողանում պատասխանել, մյուս մասին տալիս է հակասական պատասխաններ։ Հաճախ բերետավորին օգնության են շտապում դատախազները, որոնք տեսնելով հարցերին չի կարողանում պատասխանել, առարկություններ են ներկայացնում։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ իբր բռնություն գործադրելու համար, չնայած տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։
Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը