ԱԺ քառօրյան մեկնարկել է։ Օրակարգում ներառված է 28 հարց, այդ թվում՝ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրություն (թեկնածուն գործող նախագահ գեղամ Գևորգյանն է), Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրություն (թեկնածուն գործող նախագահ Գարեգին Բաղրամյանն է), Սահմանադրական Դատարանի դատավորի ընտրություն (թեկնածուն Դավիթ Բալայանն է, որին առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը)
Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես կգան հայտարարություններով։
ԱԺ նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը