Երևանում այս պահին տեղի է ունենում ավագանու ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկ։ 457 ընտրատեղամասից վերահաշվարկ տեղի կունենա պատահական ընտրված ավելի քան 30 տեղամասում։
Նշենք, որ «Մայր Հայաստան» դաշինքը դիմել է մեկ տեղամասի համար՝ անճշտությունը շտկելու պահանջով, քանի որ դաշինքն ունեցել է 49 քվեաթերթիկ, բայց արձանագրության մեջ նշվբել է 0։
Մնացած տեղամասերում վերահաշվարկը, ըստ էրևույթին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախաձեռնությամբ է կամ այլ ուժերի։
Քվեների վերահաշվարկին կարող եք հետևել հետևյալ հղումով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը