Մշակույթի գործիչների և մտավորականների «Ձայն Հայրենեաց» շարժումը հրավիրում է մասնակցելու «Երկրի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանը, որի ժամանակ աջակցություն կհայտնի «Մայր Հայաստան» դաշինքին՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը կպատասխանի մշակույթի գործիչների ու լրագրողների հարցերին։
Քննարկմանը հրավիրված են՝ «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ն, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների խորհուրդ» ՀԿ-ն, հայտնի մտավորականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ։
Քննարկումը՝ ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը