06 09 2023

Տեսակամուրջ՝ Հայաստան մուտքն արգելված Վիկտոր Կրիվոպուսկովի մասնակցությամբ․ ՈւՂԻՂ



Վերջերս Երևանում գրանցվել է «Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միավորում» հասարակական կազմակերպությունը, որի գործընկերը Մոսկվայում 2006 թվականից գոյություն ունեցող` Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերությունն է:

Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպության ծրագրերի և խնդիրների, ՌԴ գործընկերների հետ համատեղ նախագծերի մասին տեղի է ունենում տեսակամուրջ, որին մասնակցում են Երևանում «Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միավորում» ՀԿ–ի նախագահ Ժասմինա Ղևոնդյանը, «Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միավորում» ՀԿ–ի կրթական խմբի ղեկավար, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը, Մոսկվայում՝ Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության նախագահ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական կառավարման համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Կրիվոպուսկովը, բանաստեղծ, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ակտիվիստ Սերգեյ Բուլիչևը։

Տեսակամուրջն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ