«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը ակցիա է իրականացնում ԱԳՆ-ի դիմաց՝ պահանջով, որպեսզի հրատապ կարգով ներկայացվեն բոլոր փաստաթղթերը, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին, պետություններին, այդ թվում՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ, ՄԱԿ ԱԽ, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, ՄԲ, ՉԺՀ և այլն՝
ա) Արցախի շրջափակումը դադարեցնելու և հումանիտար աղետը կանխելու նպատակով:
բ) պաշտպանելու և ետ վերադարձնելու հուլիսի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփանակերտից Երևան եկող բուժառու, ՀՀ քաղաքացի պրն Վագիֆ Խաչատրյանին, ով առևանգվել է ադրբեջանական ուժերի կողմից,
գ) պաշտպանելու և ետ վերադարձնելու օգոստոսի 1-ին ադրբեջանցիների կողմից առևանգված Շուշի քաղաքից տեղահանված Հին Շենի բնակիչ պրն Ռաշիդ Բեգլարյանին:
Շրջափակումից ի վեր բոլոր գործողությունների մասով կատարված աշխատանքները՝ հաստատված և ուղարկված փաստաթղթերը, դիմումները պետք է ներկայացվեն:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը