Հայաստանում առնվազն 12 հոգի՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, ԱԳՆ-ի ու ՄԱԿ-ի պաշտոնյաներ, Pegasus լրտեսական ծրագրերի թիրախում են հայտնվել 2020 թվականի հոկտեմբերից 2022-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին նշվում է Amnesty International-ի հրապարակած զեկույցում։ Հայտարարությանը նախորդել է կազմակերպությունների իրավապաշտպանների ու ՏՏ մասնագետների համատեղ ուսումնասիրությունը։ Հետաքննության հեղինակները, որոնք ՏՏ անվտանգության մասնագետներ են, ենթադրում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող էր նման հետապնդումների պատճառ դառնալ։
Տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ «Pegasus լրտեսական ծրագիրը՝ կիբեռ զենքի կիրառում» թեմայով։ Ասուլիսին մասնակցում են տեղեկատվական անվտագության փորձագետներ Սամվել Մարտիրոսյանը և Արթուր Պապյան։
Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը