Ապրիլի 7-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամների ընտրության հարցն է լինելու:
Վերաքննիչ քրեական դատարանից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի 2 թեկնածու է առաջադրվել։
Մեկը Արշակ Վարդանյանն է, մյուսը՝ Ռուբիկ Մխիթարյանը։
Հիշեցնենք՝ ԲԴԽ անդամներ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետը ապրիլի 9-ին լրանում է։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը