Ագրոքիմիկատներ ու պեստիցիդներ ներկրողները դարձյալ ՍԱՏՄ-ի դիմաց են։ Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանք բոողքի ակցիա էին իրականացնում հիշյալ գերատեսչությանշենքի դիմաց՝ պայմանավորած ՍԱՏՄ ղեկավարի՝ նոյեմբերի 28-ի որոշմամբ, որի պատճառով ներկրողներն այլևս չեն կարողանում ներկրել ագրոքիմիկատներ ու պեստիցիդներ։
Նախորդ ակցիայի ժամանակ ՍԱՏՄ ներկայացուցիչը խնդրեց ևս մեկ դիմում գրել , որի հիման վրա գերատեսչությունը կուսումնասիրի խնդիրը և օրեր հետո կպատասխանի ներկրողերին։
Առաջարկում ենք ընթացքին հետևել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը