Տեղի է ունենում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումների ժողովածուի՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը:
Ժողովածուն նախաձեռնել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։ Այն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) և հետնախագահական շրջանի չորս (2018-2022) տարիներին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նրա հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածներն ու հարցազրույցները: Գիրքը ներառում է նաև հավելվածներ, որոնք կարող են օգտակար լինել բանակցային գործընթացի այդ ժամանակաշրջանն ուսումնասիրողների համար:
Շնորհանդեսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը