ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ, տեղի է ունենում քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները և դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով:
Հանդիպմանը մասնակցում են մոտ մեկ տասնյակ դատավորներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից, ՀՀ վարչական դատարանից, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից, ՀՀ մարզային դատարաններից, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ: Հրավիրյալների ցանկում են նաև դատաիրավական համակարգի այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ ԱԺ բոլոր խմբակցություններից:
Քննարկումն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը