Տեղի է ունենում «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի համաժողով-քննարկումները՝ միտված Հայաստանի և Արցախի զարգացման ազգային օրակարգի ձևավորմանը։ Համաժողովի աշխատանքային երեք օրերի ընթացքում կլինեն քննարկումներ՝ նվիրված անվտանգային տեխնոլոգիաներին, տնտեսությանը և տնտեսական մրցունակությանը, երիտասարդության հիմնախնդիրներին, ազգային պետությանը և ազգային ինքնությանը, Սփյուռքի խնդիրներին և պետության արտաքին մարտահրավերներին: Համաժողովին մասնակցում են գիտության, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության ոլորտների փորձագետներ արտերկրից, Հայաստանից, Սփյուռքից և Արցախից: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի հայերի միության ավելի քան 60 տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարները և համայնքների ներկայացուցիչներ: Համաժողովն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը