«Դիմադրության» շարժումը հավաք է անում Ֆրանսիայի հրապարակում։
Հիշեցնենք՝ առավոտյան «Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարչակից երթ են արել դեպի Նախագահական նստավայր, որտեղ պաշտոնական այցով գտնվում էր Լիտվայի նախագահը, այնուհետև երթը շարունակել են դեպի Հանրապետության Հրապարակ՝ Մարիոթ հյուրանոց, որտեղ «Հայկական ժողովրդավարություն» խորագրով համաժողով էր անցկացվում։ Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Ընդդիմադիր պատգամավորներից որոշները մտել են հյուրանոց սակայն չեն կարողացել մտնել դահլիճ, որտեղ անցկացվում էր համաժողովը։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը