«Դիմադրության» շարժում 11-րդ օրն է Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացնում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Նշենք, որ առավոտից Երևանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավոտերթեր են տեղի ունեցել։
Նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարել է.
«Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարևոր հարցի գործով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը