««Հաղթանակի ապրիլ» Ֆիլմը «5-րդ ալիք»-ի սեփականությունն է, ֆիլմի վրա աշխատել է հեռուստաընկերության անձնակազմը։ Արձագանքները հիմնականում դրական են եղել, կարելի է ասել՝ բացասական արձագանքներ չեմ ստացել, եղել են թեթև դիտողություններ։ Մեկ-երկու, կայքում, ու մեկ-երկու հարցազրույցների ժամանակ եղան կարծիքներ, որն էլի բացասական չէր, բայց զգացվում էր, որ ֆիլմի եթեր դուրս գալուց հետո անհանգստություններ կային որոշ մարդկանց մոտ, չգիտես՝ ինչու։ Ամեն կերպ փորձում էին փնովել այդ նախաձեռնությունը, ես իհարկե հասկանում եմ՝ ինչու էին դա ուզում․․․ Սրել ենք մի գործ, որը մարդկանց կողմից ընդունվել է որպես լավ կատարված աշխատանք և նաև հասարակությունն իրազեկվել է՝ ինչ է եղել Ապրիլյան պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, և որոշ ժամանակ հետո»,- Yerevan.Today-ի «խոսքի ազատություն» հաղորդման եթերում ասաց «5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանը։
Անդրադառանալով դիտարկմանը, թե ասում են՝ Սերժ Սարգսյանը չի հավանել ֆիլմը, Հարությունյանը նկատեց․ «Շահարկումներ էին, որը սկսվեց այն ժամանակ, երբ հանձնաժողովի նախագահը 1in.am-ին հարցազրույց տվեց, և նաև բրիֆինգների ժամանակ, երբ հարց ուղղեցին ֆիլմից՝ 800 հեկտարի հետ կապված, թե ինչպե՞ս դարձավ 400 հա, նա ասաց, թե Սերժ Սարգսյանն ասել է, որ դա ռեժիսորների նախաձեռնությունն է եղել, և տպավորություն ստեղծվեց, թե Սերժ Սարգսյանը չի հավանել ֆիլմը։ Բայց չմոռանանք՝ մեկ-երկու ժամ հետո Սերժ Սարգսյանի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ, որ խեղաթյուրվել է հանձնաժողովի նիստի ժամանակ խոսակցությունը և սխալ արտահայտություն է եղել։ Այսօր բրիֆինգի ժամանակ Անդրանիկ Քոչարյանն այլ մոտեցում ուներ, հարցերին պատասխանում էր նորմալ և փորձ չէր արվում նորից գնալ այն դաշտը, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ էր։ Իսկ եթե Սերժ Սարգսյանը կամ որևէ պաշտոնյա չի հավանել, ես ուրախ կլինեմ, որովհետև նրանք եղել են իմ բանախոսները և եթե նրանք չեն հավանել, ինձ դիտողություն կանեին և ես դրանք հետագայում հաշվի կառնեի։ Բայց շահարկել, ասել, որ Սերժ Սարգսյանը չի հավանել կամ հավանել է, դրանք երկրորդական հարցեր են։ Վերջապես ֆիլմում չկա ուղեկցող տեքստ, լրագրողական միջամտություն չկա, բոլորն անկեղծ են եղել և պատասխանել են բոլոր հարցերին։
Ես շատ զարմացած եմ եղել նաև Սերժ Սարգսյանի պատրաստակամությունից։ Նա բազմաթիվ անգամներ է ասել, մինչև հանձնաժողով գնալն էլ է ասել, որ ոչինչ չունի թաքցնելու։ Ապրիլյան պատերզմի հետ կապված ոչ ոք ոչ ոքից ոչինչ չունի թաքցնելու, սա հստակ պետք է հասկանալ, որովհետև դա մեր պատմությունն է, մեր հպարտությունն է, մեր անհաջողությունը և հաջողությունն է»,- ասաց Հարություն Հարությունյանը և հավելեց․ «Այն ամբողջը, որ եղավ Ապրիլյան պատերազմից հետո՝ նպատակաուղղված հարձակումները, որ՝ մեր զինվորները սոված են եղել, փամփուշտ չեն ունեցել, տանկերի մեջ ջուր է լցված եղել․․․ հազար ու մի բան էին հորինում, հազար ու մի բան էին ասում, ի՜նչ աղմուկ էր բարձրացել, ներկայիս վարչապետն էլ ասում էր՝ դա ռուսների կազմակերպածն էր․․․ Այս ամենի պատասխանն էի ֆիլմում փնտրում և գտա»։
Մեր հարցին՝ ֆիլմից հետո բանախոսների հետ հանդիպե՞լ է, զրուցե՞լ է, հեղինակը պատասխանեց․ «Որոշների հետ հանդիպել եմ, խոսել եմ, զանգել են։ Վերջերս առիթ եղավ Սերժ Սագսյանին հանդիպեցի և դետալային հետաքրքիր քննարկում արեցինք․․․ Բովանդակության մասով խնդիր չկար։
Ի՞նչ կուզեր նա այնտեղ տեսնել։ Խոսքն արխիվային կադրերի մասին էր։ Եվ ամենակարևոր դիտողությունը Սերժ Սարգսյանի՝ «այդ երիտասարդ տղաները մարտի դաշտում կռվել էին, այնքան լավ կլիներ, որ նրանց անուն-ազգանունները տիտրերում գրեիր»։ Ասեմ, որ արխիվային կադրեր էին, ես փորձել էի, ամեն ինչ փորձել եմ անել, կային որոշ զինվորների անուններ գտել էի, որոշներինը՝ ոչ։
Հարցին՝ ինչո՞ւ են ֆիլմն ու հանձնաժողովն իրար հակադրում և ոչ թե լրացնում, «5-րդ ալիք»-ի տնօրենն ասաց․ «Ես չեմ արել ֆիլմ, որ հանձնաժոովի հետ մրցակցեմ կամ հանձնաժողովին ինչ-որ բան ցույց տամ, ես նախաձեռնել եմ ֆիլմի աշխատանքները որպես փաստավավերագրական ֆիլմ։ Մի անգամ էլ եմ այս առիթով ասել, եթե հանձնաժողովի նախագահն ասում է՝ դա ի՞նչ ֆիլմ է, հարցազրույցներով ո՞վ է տեսել ֆիլմ անեն, կներեք, փաստավավերագրական ֆիլմերն արվում են հարցազրույցներով։ Մեջբռրեւմ է իր նախաձեռնությամբ կամ իր հեղինակությամբ ստեղծված ֆիլմը՝ «Կորսված գարուն»-ը, ասում է՝ ա՛յ, գնացեք տեսեք «Կորսված գարուն»-ը, ֆիլմը դա է։ Ինձ պետք չէ քո զեկույցը վերցնել, դրանից ֆիլմ սարքել, մի հատ էլ տեքստ վերցնել, տեքստի վրա աշխատել, այդ տեքստը վերարատադրել։ Ես չեմ ուզում այս ֆիլմը համամետվի որևէ ֆիլմի հետ։ Չեմ ուզում համեմատվի մի ֆիլմի հետ, որի պատճառով արդեն տասը տարի է մենք կրակն ենք ընկել և այս երկիրը գցել են անդունդը։
Իմ արած ֆիլմից հետո շահարկումների թեմա չի կարող լինել, սրանից հետո որևէ զինվորականի հասցեին որևէ բան չեն կարող ասել, որովհետև իրենք մեր հերոսներն են։ Ուզում եմ ասել՝ իմ ստեղծած ֆիլմը հանձնաժողովի համար չէր արված, եթե հանձնաժողովն ուզի՝ կարող է վերցնել ֆիլմը, կարող է չվերցնել»։
Իսկ ո՞րն է հանձնաժողովի նպատակը, եթե նրա ղեկավարը հրապարակված փաստերիկն կասկածանքով է վերաբերում և անպայման փորձում է խնդիրներ տեսնել։ «Հանձնաժողովի նպատակը հետևյալն է, հստակ կարող եմ ասել արդեն՝ այն ամբողջ մանիպուլյացիաները, որ կային, որ ամբիոն էին բարձրանում, թերթերում-կայքերում էին գրում, հանձնաժողովը ստեղծվել է դրանք ապացուցելու համար։ Հիմա արդեն, որ տեսնում են ճշմարտությունը, որը մինչև ֆիլմի դուրս գալն իրենք հարցաքննել էին տարբեր մարդկանց և տեսնում են, որ այս պատերազմն այն չէ, որ ներկայացրել են կամ բարձրաձայնել են խնդիրները, հիմա հետ քայլ են արել և մեկ այլ ձևակերպում են արել, որ՝ այ մենք սա անում ենք, որ օգնություն լինի հաջորդ իշխանություններին՝ նման դեպքերում իմանան իրենց թերությունները։ Բայց ամիսներ առաջ այլ բան էին ասում, ամիսներ առաջ ով չէր ալարում, մատ էր թափ տալիս Ապրիլյանի գեներալների, հրամանատարների վրա։ Ինչ վարկաբեկիչ արտահայտություններ ասես, որ չէին անում իշխանության եկածները։ Հիմա մենք չգիտենք՝ ինչ են «բացահայտելու»»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե ինչի՞ց է վախենում հանձնաժողովը, Հարություն Հարությունյանը պատասխանեց․ «Հանձնաժողովը վախենում է ճշմարտությունից, քանիր որ այն և իրենց ասածներն այլ բաներ են»։
Իսկ թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվում հանձնաժողով, ֆիլմի հեղինակը պատասխանեց․ «Վարչապետ եղած ժամանակ Կապանում ասուլիսին այդ հարցը տվեցին Նիկոլ Փաշինյանին և նա պատասխանեց, որ նա խոսել է ռուսական կողմի հետ, ստացել է իր պարզաբանումները։ Այստեղ է տարօրինակը, թե ինչո՞ւ չեն հրավիրում, լսեն այդ պարզաբանումները, չէ՞ որ նա բարձր ամբիոնից մեղադրել և ասել է, որ դա ռուսների արածն է։ Այսօր ես լսում եմ Անդրանիկ Քոչարյանին, նա լղոզեց։ Կանչեք ու հարցրեք՝ ի՞նչ եք խոսել ռուսների հետ։
Ես չեմ զարմանա, որ նորից կանչեն «Կորսված գարուն» ֆիլմի հեղինակներին և մի հատ էլ ասեն՝ այդ տեսակի ֆիլմ սարքեք, և հիմա էլ այդ ֆիլմի ձեռքը կրակը գցեն ժողովրդին մի տասը տարի և դրա հիման վրա մի քրեական գործ էլ այդտեղ հարուցեն»։
«Հաղթանակի ապրիլ» ֆիլմն ամբողջությամբ՝ այստեղ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը