Yerevan Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը վերլուծաբան Կարեն Բեքարյանն է։
Զրուցել ենք արցախյան խնդրից, հունիսի 20-ին արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումից, Արցախ-Հայաստան հարաբերություններից, Վրաստանի դեպքերից ու Հայաստանի վրա ազդեցությունից, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քայլերից։
Հարցազրույցն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև որոշ մտքեր վերլուծաբանի պատասխաններից։
Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով ինքն իրեն տուպիկ է գցում:
Չկա որևէ հայտարարություն, որ սեղանին առկա հիմնարար փաստաթուղթը փոխված է, կամ նոր փաթեթ են քննարկում՝ անկախ Ադրբեջանի հայտարարություններից:
Շատ կարևոր էլեմենտ՝ բանակցության գնացողը ոչ միայն խնդիրր պատկերացումը ամբողջական պետք է ունենա, այլ պետք է ինքն ունենա իր մարտավարությունը և ռազմավարությունը:
Պետք է ընկալում ունենաս՝ ուր ես գնում և ինչ քայլերով ես գնում:
Հարց է առաջանում՝ վարչապետը Արցախյան հարցի կարգավորման շուրջ տեսլական ունի՞, թե՞ չունի:
Նոր է այն, որ Հայաստանը, Արցախը իլյուզիաների մեջ նախկինում չէր ապրում:
Հանրության ինչ-որ հատվածի մոտ անկախության հռչակումից հետո կար այն մտածմունքը, որ Արցախի խնդիրը ծանր է Հայաստնի համար, հետևաբար պետք է օր առաջ այդ խնդրի լուծումն ունենալ: Դա այսօր էլ կա:
Հայաստանի այսօրվա իշխանության կրողներն առավել քան վստահ են, որ այն հոծ զանգվածը, որ իրենց տվեց քվեն, իրենք երբևէ չեն պատկերացրել, որ այդ տարանջատող գիծ գծողներն են:
Ես չեմ գտնում, որ 88 քվեով «Իմ քայլին» խորհրդարան ուղարկող հանրությունը քվե է տվել նրան՝ բաժանարար գիծ գծելու Արցախի հետ:
ԵԽԽՎ-ում կատարվածը դիտարկելը տեխնիկական խնդիր, պատկերացնել հնարավոր չէ:
Ինքնահաստատվելու համար կարելի է լինել լրագրող, վերլուծաբան, ընդդիմության գործիչ, բայց երբ որ քո ինքնահաստատումը փոխկապակցված է պետության հետ՝ մտածելիք է:
Պետությունը, երբ ասոցացիա ունի իր իշխանություն կրողի հետ, և այդ կրողները դա չեն գիտակցում և իրենց ներքին բավարարվածությունը, որ էս մի ելույթն ունեցա, էնպիսի ելույթ ունեցա, որ բոլորն ասեցին մորթել ես, եթե դա դառնում է ավելի կարևոր, սա շատ մեծ խնդիր է:
Մեծ փոփոխություններ կան դեպի վատը մեր անվտագային միջավայրի հետ կապված՝ Իրանում, Վրաստանում լարված վիճակ է, արևելքից արևմուտքից փակ սահման է:
Ուշացումով արվեց անվտագության խորհրդի նիստ, բայց ես վստահ չեմ, որ հիմա բոլոր ուղղություններով սցենարները մշակված են, գործողությունների ծրագրերը հրահանգված են, ես չեմ տեսնում նման գործընթաց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը