Yerevan Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը հասարակական գործիչ Նարեկ Մալյանն է։ Նարեկ Մալյանը հիմնադրել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը և ակտիվ պայքար է մղում սորոսյան գաղափարների դեմ։ Նա օրերս հայտարարել էր, որ խորհրդակցություններ է սկսում քաղաքական ուժերի հետ՝ հետևյալ թեմաների շուրջ․
«Ջորջ Սորոսի և նրա հետ փոխկապակցված բոլոր կազմակերպությունների ու հիմնադրամների արգելափակում ՀՀ տարածքում: Ջորջ Սորոսից երբևէ ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորված ՀՀ քաղաքացի անձանց լյուստրացիա և որպես հետևանք՝ պետական պաշտոն զբաղեցնելու արգելանք: «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի ընդունում»:
Նարեկ Մալյանի հետ խոսել ենք Ջորջ Սորոսի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերի, դրանք իրականացնողների և այլնի մասին։
Ըստ նարեկ Մալյանի, Սորոսը Հայաստանում այսօրվա իշխանության «բաժնետեր» է, և իր գրպանային նախարարներն ու պատգամավորներն ունի։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հաղորդման բոլոր թողարկումները՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը