14 02 2025

Նիկոլը ժողովրդին արած իր վատությունները հիմնավորելու համար, օրինակները բերում է ինչ-որ հարուստների վրա. Սևակ Հակոբյան

Նիկոլը ժողովրդին արած իր վատությունները հիմնավորելու համար, օրինակները բերում է ինչ-որ հարուստների վրա. Սևակ Հակոբյան

Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Աղքատին նպաստից զրկեը Նիկոլն արդարացնում է ինչ-որ վերացական Բրաբուս քշող նպաստառուով․ ո՞վ է դա, կա՞, թե չկա, միայն Նիկոլը գիտի։ 

Գույքահարկի թանկացումը արդարացնում է դղյակատեր տատիկով։ Նրանց թիվն էլ կարելի է հաշվել մատերի վրա, եթե կան այդպիսիք։ 

Հարկերի թանկացումը արդարացնում է հարկերից խուսափող շատ խոշոր ձեռնարկատերով։ 

Առաջ, երբ Նիկոլը պատգամավոր էր, օրինակները բերում էր աղքատների վրա, Բրաբուս քշող նպաստառուից չէր խոսում, այլ՝ հազիվ գոյատևող նպաստառուից, դղյակատեր տատիկից չէր խոսում, այլ՝ ատամները թափած, հիվանդ, հազիվ ապրող տատիկ-պապիկներից, հարկերի մասին խոսելիս ոչ թե խոշոր բիզնեսներից էր խոսում, այլ հարկերի տակ կքած ՓՄՁ-ներից, որոնք սննկանում են։ Ոչ թե գովում էր պաշտոնյայի բարձր աշխատավարձը, այլ՝ իր ուսուցչի՝ ամոթալի ցածր աշխատավարձը։

Հիմա, ժողովրդին արած իր վատությունները հիմնավորելու համար, օրինակները բերում է ինչ-որ հարուստների վրա, որ իբր մարդիկ ասեն՝ հա, ուրեմն ճիշտ ես անում, ճնշիր էդ դղյակատերերին, էդ Բրաբուսների տերերին։ 

Մարդիկ լավ էլ տեսնում ու հասկանում են, որ Նիկոլը էդ "բրաբուսատերերի" հետ իր հարցերը վաղուց պարզել է ու ընկերություն է անում, թիրախում ժողովուրդն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ