03 12 2021

«Կարճ ասած»․ Սա հենց «բեսպրեդելն» է



 

Մենք ամեն օր արձանագրում ենք այս իշխանության ծայրահեղ անադեկվատ դրսևորումների օրինակներ, բայց նրանք երբեմն ոչ միայն անադեկվատ են, այլև անտարբեր։ Սրանք նկատում են այն, ինչ իրենց պետք է, արձագանքում են նրանց, ինչ իրենց պետք է, փաստերը մատուցում են էնպես, ինչպես իրենց պետք է։ Եթե օրինակ պետք է, որ իրենք այդ չափազանց բարի բանը ներկայացնեն որպես համաշխարհային ողբերգություն, ուրեմն այդպես կանեն, միամիտ մարդն էլ կհավատա։ Ոնցոր, օրինակ, մանիպուլացնելու վարպետ Փաշինյանն էր անում․ Դավիթաշենի կամուրջը հիշեցի․ Դավիթաշենում բնակվողները Քոչարյանին էին օրհնում, որ Երևանին կապվեցին, Նիկոլը գրում էր, թե Քոչարյանն ինքնասպանության համար կամուրջ է բացել։ Կրկնում եմ, սրանք ամեն ինչ շուռ են տալիս, ներկայացնում են ոնց իրենց է պետք։

Հասարակ մի բան․ իրենց պետք է ԱԺ նախագահի համար 200 հազար դոլարանոց ավտո առնել, ինչ ասես չասացին, էլ այն, որ կարող էինք 500 հազար դոլարով առնել, գոհ եղեք, որ 200 հազարով ենք առել, ասացին, թե բա դու չգիտեք՝ ԱԺ նախագահը ինչ հյուրերի է դիմավորում, բա պետք է շքեղ ավտո առնեն․ տեսան դա էլ չի ուտվում, հիմնավոր փաստ գտան՝ մեքենան 10 տարվա էր, սկորոստը չէր աշխատում։ Հո ԱԺ նախագահն էդ ավտոն չէ՞ր կապելու իրենից քաշեր, չէր աշխատում, ավտոն ենք փոխում։  

Նիկոլի օրոք ամենանկատելի բաներից մեկը պաշտոնական կառույցների անգործությունն է, նաև՝ անգործունակությունը, չնչին բացառություններով։ էս իշխանության ամենալավ աշխատող մասը, ֆեյքերի հետ միասին, կոռուպցիան է։ Մենք փաստ ենք հրապարակում, թե ինչպես են դպրոցի տնօրենին գործից հանել, որովհետև ՔՊ թեկնածուին հրաժարվել է ձայն բերել, ու չկա արձագանք։ Դատախազությյունն ասում է՝ դիմել եմ ոստիկանություն, ոստիկանությունն ասում է՝ նյութերը չեմ ստացել։ Փաստ ենք բերել, որ Լոռու մարզպետը շրջում է ուրիշ ավտոմեքենայից հանված համարանիշով ավտոմեքենայով, չկա արձագանք։ Դատախազությունը դիմում է ոստիկանություն, ոստիկանությունը՝ Լոռու վարչություն, ու բյուրոկրատական ապարատում հանցագործության մասին քո հաղորդումը կորում է։

Փաստ ենք բերում, որ Արագածոտնի մարզպետը խաբել է, կեղծ դիպլոմով գործի է ընդունվել, պաշտոնապես դիմում ենք դատախազություն, կառավարություն, նրանց փոխարեն արձագանքում է մարզպետը, ասում է՝ հետո՞ ինչ, որ կեղծ է։ Եթե ես կեղծ դիպլոմով գնամ պահակ աշխատեմ, դա բացահայտվի, ինձ Մացոյով կկալանավորեն, մենք բացահայտում ենք էս փաստերը, ասում են՝ հետո՞ ինչ։ Եթե ես իմ մեքենայի վրա դնեմ գողացված համարանիշ, վաղը ինձ կկալանավորեն, մարզպետը դրել է, իրեն ոչ մի բան, քարոզարշավ է անում։

Սա կոչվում է կոռուպցիա։ Ասում եմ՝ սրանք արձագանքում են նրանց, որոնք իրենց է պետք։ Գողացված համարանիշին չեն արձագանքումմ, բայց որ գրում ենք, որ տաթև-Կապան ճանապարհին բարդակ է տիրում, միակ այլընտրանքային ճանապարհն անանցանելի է, ոստիկանությունն անմիջապես պատասխաում է, թե՝ սուտ եք ասում, հետո պարզվում է՝ իրենք են ստում։ Մամուլը գրում է, որ դատախազ Արթուր Դավթյանը դիմել է, որ ՌԴ անձնագիր ստանա, անմիջապես դատախազությունը հերքում է, բայց գրում ես, որ Նիկոլը զորքը հետ է քաշել, ու թշնամին մտել է Հայաստան, դատախազությունը լռում է, կարծես էդքան էլ ուշադրության արժանի տեղեկություն չէ․ այ Դավթյանի պասպորտը շատ ավելի կարևոր էր։ Ասում ենք՝ պատերազմի մասնակիցներին օրենքով հասանելիք գումարները ՊՆ-ն չի վճարել, չի արձագանքում, ասում ենք, որ թշնամին տանկերով մտել է մեր սահման, ՊՆ-ն անմիջապես հայտարարում է՝ սուտ եք ասում․ հետո անվտանգության խորհրդի նիստում պարզվում է, որ ՊՆ-ն էր ստում, ու ոչինչ, անցնում-գնում է։

Գիտե՞ք ինչի է էդպես, որովհետև սա անձին ծառայող համակարգ է, ոչ թե պետությանը։ Սրանք վաղուց են աշխատում իմոնցական-ձերոնցական սկզբունքով։ Մարդը, մարդու շահը, պետության շահը, քաղաքացու շահը հեչ։ Նիկոլը էսօր պետք է Ալիևի հետ բարեկամություն անի, պարտադրում են, որ հակաադրբեջանական բան չասես։ Բանը հասել է այնտեղ, որ մերոնք արդարացնում են ադրբեջանցիներին․ նրանք մտնում են, գերի են տանում, մերոնք ասում են՝ սուտ են լրատվամիջոցներն ասում, մեր քաղաքացիներն ու զինվորներն են մոլորվել։ Մի երկիր կա, Մոնակո է կոչվում, այնտեղ արգելված է հրազենը, որովհետև էնքան փոքր է, որ որ ուղղությամբ էլ կրակես, երկրի սահմաններից դուրս կգա։ Հիմա Հայաստանը դառնում է Մոնակոյի պես, ոտքդ մի միլիմետր աջ կամ ձախ դնես, գերի ես ընկնում ու դո՛ւ ես մեղավոր, ուշադիր պետք է լինես։

Կապան-Ճակատեն հատվածը հանձնել են թշնամուն, անտառների միջով մի խայտառակ ճանապարհ են տվել գյուղացիներին, ասում են՝ յոլա գնացեք, կամազը խրվում է ցեխերի մեջ, տրակտորը գնում է հանելու ու ինքն էլ է խրվում, հասկանում ե՞ք, գյուցի բնաիչներին բենզին ու գազ են օգնություն տանում։ Հացը ԱԻՆ-ն է տանում․ մեր երկրում կա՞ մի կառույց որ պետք է զբաղվեր նրանցով։ Չկա։ Էդ կառույցներն ուշադիր նայում են, թե իրենց ղեկավարների մասով ինչ կգրենք, որ հերքեն։ Պապիկյան Սուրենը իր պողպատե մանդատը վերև պարզած չի կարողանում անցնել ու էդ գյուղեր գնալ, բայց մարդկանց ստիպում են, որ էնտեղ ապրեն։ Նիկոլ Փաշինյանը ստում է, ասում է ոչ մի գյուղ շրջափակման մեջ չէ։ Եթե գյուղն ունի դուրս գալու երկու ճանապարհ, ճանապարհներից մեկով անցնել չի լինում, մյուսը տվել ես թուրքերին, բա շրջափակված չէ՞։ Մոտենոում ես ՔՊ-ական պատգամավորին, ասում ա՝ սուտ ա, էդ ճանապարհն անվտանգ է, թշամի էլ չկա, ասում ես՝ արի ինձ ուղեկցի, իրար հետ գնանք, փախնում է։

Պատասխաններից խուսափելու մյուս ձևը «տեղյակ չեմ» խոսքն է։ Դեպուտատը Գորիսի ճանապարհը շրջանցել է, Տաթևի ճանապարհով է հասել Կապան, հարցնում ես՝ ինչի՞ է Կապան-Ճակատեն ճանապարհ թշնամին հասել, ասում է՝ տեղյակ չեմ։ Նոյեմբերի 16-ին հարձակվում են Հայաստանի վրա Սյունիքից, զանգում ես Սյունիքի մարզպետին, ասում է՝ տեղյակ չեմ։ Հետո պարզվում է՝ 32 գերի ու 6 զոհ ունենք՝ նախնական տվյալներով։ Գեղարքունիքում զինվոր է վիրավորվում, պաշտպանության փոխնախարարն ասում է՝ տեղյակ չեմ։ Նիկոլը հետը ԱԺ է տանում լիքը դիպուկահարների, փոխոստիկանապետին հարցնում են՝ ինչո՞ւ, էլի, մի հատ ասեք հասկանանք, ինչու էդ դիպուկահարը չի գնում սահման, գալիս է ԱԺ, ասում է՝ չեմ տեսել։ ԿԳՄՍ նախարարին հարցնում են, թե ինչի էնպես արեցիք, որ մեր թիվ մեկ շախմատիստը գնաց երկրից, ասում է՝ տեղյակ չեմ։ Սրանք Ադրբեջանից պետք է գերի բերեն, այդ մասին մի հատ մեծ աղմուկ են հանում, ինքնաթիռը գնում է, գերու փոխարեն տանջամահ արված զինվորի դիակ է բերում, ասում են՝ տեղյակ չեմ։ Սրանք առաջնայինն ու երկրորդականը հավերժ խառնած մարդիկ են, խնդիրներից ու պատասխանատվությունից փախչող մարդիկ են։

Նիկոլի իշխանության պատճառով ամենալավ աշխատող կառույցները լրատվամիջոցներն են, մեր գրածներն էլ բանի տեղ չեն դնում, ընթացք չեն տալիս, ինչ ուզում ես գրի, ինչ ուզում ես բացահայտի, իրար ձեռք-ձեռքի բռնած հանցանք ա որ գործում են, կարծես կյանքների վերջին օրերն են ապրում, կարծես իրենցից հետո էլ իշխանություն չի լինելու, որ էդ ամենին ընթացք տա։

Կարճ ասած՝ սա հենց կոչվում է «բեսպրեդել», երբ անում են ինչ ուզում են, ու առանց պատասխանատվություն կրելու ու պատժի։ Իշխանության անդամներն անում են հանցագործություններ՝ բացահայտ ու չեն պատժվում։ Իշխանականին ու նրանց հարազատներին կարելի է ամեն ինչ, քաղաքացուն՝ սահմանափակ թվով բաներ։ Սրանք իրենց մենաշնորհն են սարքել կոռուպցիան էլ, խոսելու ու սխալվելու իրավունքն էլ, ուրիշներին մեղադրելու իրավունքն էլ։ Սրանք անգամ հանցագործություն անելն են սարքել իրենց մենաշնորհը, ու քանի մի տեղից մի բան չի պայթել, էսպես կշարունակեն, էնքան, մինչև պայթի։ Բայց էսպես, հաստատ, երկար չի մնա։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ