22 07 2021

«Կարճ ասած»․ Որտե՞ղ մեզ հասցրեց այս իշխանությունը․ Ռոբերտ Քոչարյանը դիպուկ ու ճշգրիտ ներկայացրեց մեր երկրի վիճակը



 

Որևէ նորություն ասած չեմ լինի, եթե փաստեմ, որ մեր երկրում թե՛ սահմանային վիճակը, թե՛ ներքաղաքական, ներհասարակական վիճակը հեռու է անվտանգ ու առողջ լինելուց։ Եվ ցավալին այն է, որ մենք չենք տեսնում որևէ քայլ իշխանության կողմից գոնե մի քիչ մեղմացնել ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններից հետո իր առաջին հարցազրույցում բավական դիպուկ ու ճշգրիտ ներկայացրեց այն վիճակը, որում գտնվում ենք։ Մեզանից ոմանք պատկերացնում են ամբողջ վտանգները, տեսնում են ու կանխատեսում, բայց շատերն էլ կարծես անդարդ մարդու նման տպավորություն են ստեղծում, թե ամեն ինչ ուրախ է, անհոգ ու երջանիկ, «քեֆ անողի քեֆը չի պակասի»։ Դրանից, իհարկե, իրականությունը չի փոխվում։

Հայաստանում սահմանային մի լարված իրադարձությունը մռացվում է մյուս լարվածության հայտնվելով։ Դժբախտ լուրերը միմյանց են հաջորդում։ Ամեն հաջորդը այնքան ահավոր է, որ մոռացնել է տալիս նախորդը։

Արդեն թշնամին կրակում է Երևանից 60 կիլոմետրի վրա։ Էլի տակնուվրա է լինում։ Մարզի ղեկավարությունը զբաղված է կոծկելով։ Արարատում մի մարզպետ կա, ասում է՝ ամեն ինչ հանգիստ է, լրագրողներն են խուճապ տարածում։ Վիրավոր ունենք, բայց իր համար դա նորմալ է։ չի կարող թշնամին քեզ վրա կրակի, ու դու ասես՝ ամեն ինչ նորմալ ա, եթե, իհարկե, բանականությունդ չես կորցրել։

Բայց Երասխի կրակոցները ստիպեցին արդեն միայն դրա մասին խոսել ու մոռանալ, որ թշնամու 1000 հոգանոց բանակը Սյունիքում է։ Դուք հիշում եք, չէ՞, ժողովուրդ, որ Սև լիճն արդեն գրավել են ու ամրացել են այնտեղ, շատ ամուր դիրքավորվել են․ որովհետև մի քանի անմեղսունակ կային, չկարողացան նրանց դուրս վռնեդել։ Արդեն ամեն օր խոսում են Երևանում ադրբեջանցիների մասին։ Սա անտերության հետևանք է։

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ մենք արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն ու ցանկություն չունենք։ Ինչո՞ւ չունենք հնարավորություն․ որովհետև որևէ քայլ այս իշխանությունը չի անում։ Պատերազմի «ավարտից» անցել է ուղիղ 9 ամիս։ Ի՞նչ են արել դիրքերն ամրացնելու ուղղությամբ, անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Ոչ մի բան։ Հավայի ելույթներ։ Որևէ դիրք չի բարելավվել։

Իսկ ինչո՞ւ չեն անում, այստեղ գալիս է երկրորդը․ ցանկություն չունեն։ Դրա համար էլ գենշտաբի պետը իրականությունը ասելու փոխարեն լրագրողին ասում է՝ գնա քնի, Արարատի մարզպետն ասում է՝ ամեն ինչ նորմալ է․ իրենց մոտ պխուճապ չկա, ամեն ինչ պլանավորածով գնում է, ինչպես որ պատերազմն էր պլանավորած գնում։ Եթե նպատակը բանակը վերականգնելն է, մարտունակության բարձրացումը, ո՞նց ես թերացումների համար աշխատանքից ազատվածին նախարար նշանակում։ Նիկոլը կարող է, օրինակ, Զարուհի Բաթոանին նշանակել պաշտպանության նախարար, Վաղարշակ Հարությունյանին՝ ջրմուղկոյուղու պետ, ոչինչ չի փոխվի։ Այս իշխանությունը բանակի թշնամին է։

Սրանք մարդկանց երեք տարի շարունակ ինչպես սովորեցրին սիրել աղքատությունն ու ատել հարուստներին, այնպես էլ սովորեցրեցին ոչ միայն ընտելանալ պարտությանը, այլև հպարտանալ պարտությամբ։ Եկեք ժողովուրդ, Տիգնաշենն էլ տանք, սահմանամերձ բոլոր բնակավայրերն էլ տանք, միայն թե պատերազմ չլինի։ Ու սա, ինչպես ճիշտ ներկայացնում է երկրորդ նախագահը, քեզ ստիպում է մարսել ստոերացնող փաստաթուղթը։ Այս պարտությունը երկրպագողներն են, որ կապիտուլյանտ դավաճանին համարում են փրկիչ։ Ադրբեջանն ուզում է կնքել այսպես կոչված խաղաղության համաձայնագիր, որով Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի սահմանները Արցասխով, Երասխով, Շորժայով ու այլ հայկական տարածքներով, ու Նիկոլից հետո որևէ իշխանություն այլևս չի կարողանա իրավիճակ փոխել։

Այ տեսեք, թե դուք ինչ մանդատ եք տվել իշխանություն կոչված այս խմբակին։ Սրանք ձեր մեջ մտցրին, թե Քոչարյանը կգա, պատերազմ կլինի, ավելի լավ է ծաղրեն մեզ, նվաստացնեն, բայց առանց պատերազմի ապրենք, ու հասանք այնտեղ, որ համ ծաղրում են, համ մշտական կրակահերթերի տակ եք։ Պարտության հետ համակերպված մարդիկ արժանապատիվ խաղաղության մեջ վտանգ էին տեսնում։ Մարդիկ ուզում են պարտված մնալ։ Մարդիկ ուզում են անտեղյակ մնալ, անտարբեր մնալ։ 9 ամիս է անցել կապիտուլյացիայից, ոչ մի բան չգիտենք վիրավորների, զոհերի, գերիների, անհետ կորածների մասին։ Շուտով Ադրբեջանը կտոնի պատերազմի մեկամյակը, մենք դեռևս դիեր ենք որոնում, մենք չգիտենք ինչքան նյութական կորուստներ ունենք։

Հարցին, արդյո՞ք ներքաղաքական լարվածությունը թուլացավ, երկրորդ նախագահը պատասխանում է, որ ոչ․ ասել ենք և կրկնում ենք՝ չի կարող ներքաղաքական լարվածությունը թուլանալ, եթե լարվածության գլխավոր դերակատարը մնում է, լարվածության օջախը վերացված չէ։ «Ընտրությունները ժամանակը հետ պտտացնել չեն կարող»,- ասում է նախագահը։ Եվ ոչ մի ընտրություն չի կարող մոռացնել տալ, որ մենք դավաճանության արդյունքում Արցախ ենք կորցրել։ Հատկապես հիմա, երբ ընտրությունների արդյունքով պայմանավորված՝ անընդհատ մեր աչքի առաջ տեսնելու ենք կապիտուլյանտին, դավաճաններին, լարվածությունն ուժեղանալու է։

Երկրորդ նախագահը շեշտում է, որ աննախադեպ էին այս ընտրությունները նաև այն ատելության չափաբաշժնով, որ տարածել է երկրի գործող ղեկավարի ԺՊ-ն․ դա վերջ չունեցող ատելություն էր ու թշնամանք։

Որ ատելություն, թշնամանք էր, դա Սահմանադրական դատարանն էլ է հաստատել։ Ու այսօր նաև այդ թշնամանքը տարածողը ընդունեց։ Նիկոլը վերցրել է ՍԴ որոշումն ու բացատրում է, թե մեջը ինչ է գրված։ Իսկ պետք է ՍԴ-ն որոշեր, նոր դու հասկանայի՞ր, որ պետք չէ ատելություն տարածել։ Կառուցողականության կոչ է անում։ Ի՞նչ եք կարծում, Նիկոլը հասկացա՞վ, որ պետք չէ ատելություն տարածել, թե՞ չհասկացավ։ Իսկ վաղը ի՞նչ է անելու։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը ատելությունէ տարածելու մինչև իր կյանքի վերջը՝ կլինի վարչապետ, թե կալանավոր։ Նա ատելություն է տարածելու։

Փաշինյանն ասում է․ ՔՊ-ն ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս տրամադրված է կառուցողական աշխատանքի: Ընդդիմադիր համայնքապետերին կալանավորել է ու խոսումէ  կառուցողականությունից։ Արդեն հիմա կարող եմ ասել՝ սուտ է, երբեք կառուցողական չի եղել ու չի կարող լինել նա, ոչ մի տեղ, ոչ մի հարաբերության մեջ։

Կարճ ասած՝ այս իշխանությունը չունի լեգիտիմություն, չի վայելում հարգանք և անհնար է մի վիճակ, որ սրանք կարողանան ճգնաժամ կարգավորել։ Սրանք ճգնաժամ ստեղծող են։ «Հայաստան» դաշինքն ու բոլոր լուրջ ընդդիմադիրները, լինի խորհրդարանում, թե փողոցում, պետք է ամեն վայրկյան աշխատեն այս փորձանքից ազատվելու համար։

Նիկոլով Հայաստանը ապագա չունի։

 

Սևակ Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ