Մենք դարձյալ խոսում ենք սահմանային լարվածության՝ կրակոցների ու վիրավորների մասին։ Շուտով կլրանա մեկ տարին, որ մշտական պատերազմական վիճակի մեջ ենք։ Երեկ երեկոյան ժամը 18։40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից թշնամին գնդակոծել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Ունենք վիրավոր, Երասխի համայնքապետն է։ Ադրբեջանն ուզում է Երասխը և ոչ միայն։ Փաշինյանն ասաց՝ Սև լճի համար հո կռիվ չե՞մ անի, ադրբեջանցիները տիրացան Սև լճին, հիմա էլ նույնը Երասխում է՝ հո կռիվ չե՞մ անելու, Սոթքի համար հո կռիվ չե՞մ անի։ Էս մարդը հո կռիվ անելու համար չէ, էս մարդը արյունով պաշտպանած երկիրը վայելելու համար է։
Ո՞ւր է էն իշխանական դեպուտատների բրիգադը, որ գնացել էր Սև լճի կողքը սելֆի էր արել, թե՝ մերն է, զորքի փոխարեն ուղարկեցին սելֆիի ձող, ու հարցը համարեցին լուծված։ Ֆոնը փոխեք, տղերք, եկեք Արարատի մարզ, Սյունիքում ձեր անելիքն ավարտված է։
Ինձ ասում են՝ պետք չէ հիշեցնել մարդկանց իրենց շփոթվելու, սխալ որոշման մասին։ Դե կներեք, ինչի՞ չհիշեցնենք։ Որևէ սահմանամերձ շրջանում ապրող քաղաքացի Նիկոլի հետ խաղաղության հույս էր կապո՞ւմ։ Երասխում կապիտուլյացիոն կուսակցությունը հաղթել է ձայների 80 տոկոսով։ Նիկոլն ասում էր՝ պետք է սահմանները գծենք ու հանձնենք, «Հայաստան» դաշինքն անվտանգություն էր խոստանում։ Երասսխն ընտրեց չագուչը, կապիտուլյացիան։ Նիկոլենք պողպատե մանդատը Ալիևի համար էին ուզում, տվել ես։
Սյունիքի մարզի Տեղ գյուղում սահման չկա, տնից դուրս են գալիս, որ մտնեն խանութ, պարզվում է՝ անցել են Ադրբեջանի տարածքով, գերի են ընկնում։ Էդ գյուղում Նիկոլին քվեարկել է 1450 մարդ, Հայաստան դաշինքին՝ 500 մարդ։ Դուք եք քվեարկել, հիմա ի՞նչ եք ուզում։
Դուք ձեր քվեարկությամբ այս անվտանգության համակարգն եք ընտրել, որտեղ պաշտպանության նախարարը Վաղարշակն է, որի գոյությունն ու չգոյությունը ձեզ համար ունի 0 նշանակություն, գենշտաբի պետը Արտակ Դավթյանը, որը նույն բանն է։ Հիմա Վաղարշակը հրաժարական տվեց գնաց, ասենք դեսպան, նրա փոխարեն եկավ Քոչարյանի դեմ ցուցմունքի դիմաց պաշտոնի նշանակված Արշակ Կարապետյանը, քեզ ի՞նչ օգուտ։ Պաշտպանության նախարարը մարդ էր, որի ուսադիրները Քոչարյանը հանել՝ ռադ էր արել, Նիկոլը եկավ նշանակեց նախարար, ու մենք էս ընթացքում հասկացանք, թե ինչքան լավ բան էր արել Ռոբերտ Քոչարյանը, որ դրա ուսադիրները հանել էր։ Արշակ Կարապետյանին ապրիլյան պատերազմում թերացումների պառճառով Սերժ Սարգսյանն ազատել էր աշխատանքից։ Նիոլը նրան նշանակում է պաշտպանության նախարար։ Էս մարդը պաշտոնների է նշանակում՝ ինադու։ Քոչարյանի ինադու Վաղարշակին է նշանակում, Սերժի ինադու՝ Արշակ Կարապետյանին։ Չեմ զարմանա, եթե հողերն էլ ինադու տա, էդ դեւք էիք հողերը ազատագրո՞ւմ, դե տեսեք։
Այս երկու օրերին ևս մենք բախվում ենք իշխանության ամենասիրած զբաղմունքին՝ ստին ու թաքցնելուն։ Սրանք 44 օր խաբելուց չեն կշտացել, հիմա էլ են թաքցնում։ Թշնամին ոչ միայն Երասխում է կրակել, նաև Տեղ գյուղում, Գեղամասարում, Կութում։ Պաշտպանության նախարարությունը լռում է, մամուլն է ինֆորմացիաները հայտնում։ Այն էլ՝ ընդդիմադիր մամուլը։ Էն պահին, երբ տեղեկանում ենք, որ Երասխի գյուղապետը ուսից վիրավոր է, իշխանական լրատվականները գրում են՝ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ հանգիստ է, կրակոց չկա։ Դե վիրավորն ու զոհը Նիկոլի համար ի՞նչ։ Մի հատ դրսի գրանտներով սնվող կայք ու կազմակերպություն կա, որ իբր ֆեյքնյուզի դեմ է պայքարում, բայց իրականում պայքարում է ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ, դիմում է ֆեյսբուքին, որ հետևորդների թիվը իջեցնեն։ Իսկ իշխանականներն ինչ անում են, հեչ պետքն էլ չէ։
Թշնամին ուզում է Երասխը, նա այսքան կրակոցով զիջումներ է փորձում կորզել, որպեսզի քո վախկոտ ղեկավարությունն ասի՝ հողերը տանք, հանգիստ ապրենք։ Մի փոքրիկ խնդիր կա, բայց․ Երասխից հետո գյուղեր ու քաղաքներ են, իսկ մի քիչ այս կողմ էլ՝ ընդամենը 60 կիլոմետր հեռու, Երևանը։ Ի՞նչ, կարծում եք Նիկոլը Երևանը պահելու է՞։ Հույս չունենաք։ Սրանք երևի ամեն մեկը մի գրին քարտ ունեն, ձեզ հաճույքով հանձնելուց հետո կթռնեն երկրից։
Ինձ համար հարցը հետևյալն է՝ ի՞նչ է խոստացել Նիկոլը նոյեմբերի 9-ի կալիպտուլյացիայով, հարակից թղթերով և բանավոր պայմանավորվածությամբ, դրա մեջ ինչն է մտնում։ Նիկոլն ասում էր՝ ինչ ուզում՝ բանակցում եմ, նույն տրամաբանությամբ՝ ինչ ուզում տալիս է։
Այն, ինչ արել է ընտրողը, ՀՀ քաղաքացին, անթույլատրելի է, դուք տվել եք Նիկոլին թույլտվություն մեր երկրի հերն անիծելու, նա էլ անիծում է։ Հիմա պետք է դուք վեր կենայիք, թողնեիք ձեր գերանդին, կոմբայնը, բահը, թողնեիք ձեր դաշտերտը, գեյիք կառավարության դիմաց, ականջից բռնեիք ու պատասխան խահանջեիք՝ էս է՞ր ապագան, արա։
Բայց դուք սովորում եք ապրել էս վիճակի մեջ։ Էս խառը վիճակում ի՞նչ է անում Նիկոլը․ պաշտոն է բաժանում, էս անհաջողին էստեղ նախարար, էս մի ուսապարկին էստեղ պաշտոնի, էն մեկելին՝ էն մյուս տեղը, չալաղաջ կտորների վրա ճանչերի պես լցվել են ու ով ինչ կարողանում է՝ փորձում է վերցնել։ Հայաստանի տարածքային ամբողջականության համար պատասխանատուները քնած են։ Խորհրդարանը հրատապ նիստ էր անում, որ ամիսը 200 հազար դրամ ավել գումար տա պատգամավորներին․ Երասխում ահավոր վիճակ է, խորհրդարանը անշունչ օրգանիզմ ասես լինի։
Կարճ ասած՝ կրկնում եմ այն, ինչ ասել եմ պատերազմի ընթացքում և դրանից հետո մի քանի անգամ։ Մեր խնդիրները Երևանում են՝ կառավարության շենքում։ Քանի դեռ Նիկոլը այնտեղ նստած է, ոչ մի լավ օր էս երկիրը չի ունենալու։ Սա ո՛չ էդ խելքը ունի, ո՛չ էդ ուժը ունի, ո՛չ էլ դուխը, փորձը կամ մակարդակը, որ կարողանա լուծել այս հարցերը։ Հասկացեք, վերջապես, մեր խնդիրը Երասխում չէ, Կութում չէ, Տեղ գյուղում չէ, Շորժայում չէ։ Երևանում է։ Հայաստանի ազատագրումը պետք է սկսի Երևանից։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը