28 06 2021

«Կարճ ասած»․ Ապագա կարող էր լինել․․․ Փաշինյանի չագուչի առաջին փորձարկումը գյուղացու գլխին էր



Նախորդ շաբաթվա վերջում ականատես եղանք մի քանի սպասելի, բայց միաժամանակ ցավալի դեպքերի։ Գերիների ու անհետ կորածների հարազատներն էին բողոքի ցույց անում․ իշխանությունը խոստանում էր բերել գերիներին, բայց պարզվեց, որ երկար ժամանակով բանտարկում են նրանց։ Այնուհետև Արմավիր-Երևան մայրուղին փակեցին մի քանի գյուղերի բնակիչներ ու բողոքում էին ոռոգման ջրի բացակայությունից։ ՄԵր երկրում երաշտ է, մի կաթիլ անձրև չի եկել ավելի քան մեկ ամիս, դաշտերում խոտ չկա, բերքը չորանում է, ու կառավարությունը ոռոգման ջուր չի տալիս, որ մարդիկ տարվա ապրուստն ապահովեն։ Մյուս խնդիրը երևաց Սյունիքի ու Արցախի սահմանակից Տեղ գյուղում, որը հիմա, Նիկոլ Փաշինյանի ջանքերի շնորհիվ, սահմանակից է Ադրբեջանին, ադրբեջանցիները գյուղի բնակիչներին արգելել են խոտհունձ անել։ Որպեսզի կարողանա գյուղացին իր խոտը բերի, կամավորականներն ու զինվորներն են գործի անցնում։

Ստացվում է՝ մեր գյուղացուն ապրելու ու աշխատելու համար խանգարում է մե՛կ ՀՀ կառավարությունը, մեկ էլ՝ Ադրբեջանը։

Ես ուզում եմ հիշել ու գյուղացիներին հիշեցնել, թե ինչ էր Փաշինյանն ասում ոռոգման ջրի մասով դեռ 2018-ին՝ իշխանությունը զավթելուց հետո։ Ասում էր՝ դա կլինի հոսանքի պես հասանելի։ Սա 100 տոկոսանոց ձախողված խոստում դարձավ։ Ավելին՝ հոսանքը դարձավ ոռոգման ջրի պես՝ անընդհատ անջատում են։ Ատոմակայանը փակել են, Արցախից հոսանք չի գալիս այլևս։ Վերադառնում ենք հովհարային անջատումների շրջան։ Ինչպես ասում են՝ բարի գալուստ Լևոնի թիվ։

Երեք տարի շարունակ մշտապես մարդիկ փողոց են փակել ոռոգման ջրի պատճառով։ Հիմա էլ փակել են փողոցը ընտրություններից ընդամենը 5 օր անց։ Մարդիկ Նիկոլին ասում են՝ քեզ ենք ընտրել ինչի՞ ես փախչում, արի։ Ուզում եմ հարցնել՝ իսկ ինչի՞ եք ընտրել։ Ի՞նչն էր լավ արել, որ դրանից ելնելով՝ քվե տվեցիք, որ շարունակի։ Դուք ջրից բողոքում էիք, բայց հավանություն տվեցիք այդ քաղաքականությանը։ Ուրեմն հիմա ի՞նչ եք ուզում։ Արդար է, չէ՞, ժողովուրդ։

Իսկ ի՞նչ էր խոստանում ոռոգման ջրի մասով «Հայաստան» դաշինքը․ խոստանում էր, որ հա՛մ բոլորը կունենան ջուր, ինչպես Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին էր, հա՛մ էլ 3 տարի սիմվոլիկ գումար կվճարեն։

Նիկոլն ասում էր՝ ինձ ընտրեք, որ էս ձեռքիս չագուչով ձեր գլուխը ջարդեմ, ընտրեցիք, մարդն էլ ձեր վրա փորձարկեց էդ չագուչը։ Չէ բա՝ որ Արմավիրի մարզ էր գալիս էդ չագուչով, դուք մտածում էիք պլստալու ե՞ք։ 6 գյուղերում, որոնք բողոքի ցույց էին անում ոռոգման ջրի պատճառով, Փաշինյանի խմբակը տարել է մինչև 80 տոկոս ձայն։ Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ եք պահանջում էդ մարդկանցից, նա ձեր ձայնն առել-թռել է, էլ չկա։ Նախարարին եք կանչում, բայց մեր երկրում, որ 30 տոկոսը գյուղատնտեսությամբ է զբաղվում, անգամ գյուղնախարարություն չկա։ Կառավարությունը գյուղացու կյանքում բացակայում է։ Քերոբյանն ասում էր՝ թող գյուղատնտեսության փոխարեն տեքստիլում աշխատեն։ 

Հայաստանում գյուղացին միայնակ է ինքն իր պրոբլեմների հետ, հանձնված է բախտի քմահաճույքին։ Նա պայքարում է և՛ բնության դեմ, և՛ կառավարության դեմ։  Ու նա՛ է ընտրել այդ ճանապարհը։ Քեզ խոստանում էին՝ ջուրմ, սերմացու, անխափան մթերում, դու ընտրեցիր չագուչը։

Հիշո՞ւմ եք, Փաշինյանը Երբ գնում էր գյուղ, չէր խոսում գյուղի պրոբլեմներից, ասում էր՝ համալսարանների շենքերը կփակեմ, կտանեմ Երևանից դուրս, ու ծափ էին տալիս։ Իրենց համայնք այցելած Փաշինյանին փոխանակ հարցեր տային բերքի կորստի մասին, ասում էին՝ Նիոլի ձեռքերը, ոտքերը կապեցին, բերանը փակեցին և ստիպեցին ստորագրել Ղարաբաղը հանձնելու փաստաթուղթը։ Ձեզանից էդ վերլուծությունը չէր պահանջվում, պահանջվում էր մտածել ձեր մասին, ձեր ընտանիքի ու երեխաների մասին։ Համա թե մտածեցիք։ 

Գյուղացուն Նիկոլն ասում էր խոսքի ազատություն է, ինձ ընտրեք։ Իսկ գյուղացուն ի՞նչ էր պետք՝ խոսքի ազատությո՞ւն, թե, ասենք, տարվա ապրուստ։ Քեզ համար ոչ թե պետք է առաջնահերթ լինել նախկին-ներկա դիսկուրսը, այլ՝ լավ ու վատ ապրելը։ Դրա համար դու պետք է ձայնդ տայիր նրան, ով քեզ խոստանում էր ոռոգում, բերքի իրացում, պարարտանյութ, կոոպերատիվներ, սերմացու։ Վաղը ուտելու հաց չես ունենա, բայց ազատորեն կարող ես հայհոյել․ քեզ դրանից ի՞նչ օգուտ։ Դու հա խոսքի ազատությունն օգտագործելով՝ բողոքի ոռոգման ջրի բացակայությունից,․ նա էլ չի միացնում․ որովհետև ջուր տվողն էլ է տլտլացնում լեզուն, փոխանակ աշխատի։ Պատրաստվեք, որ վաղը, էսքանի հետ մեկտեղ, մի հատ էլ կռիվ տաք թուրքական ապրանքի դեմ, որովհետև էս քո էկոնոմիկայի նախարարը՝ փետրվարի 31-ը, չի կարող դրա դեմն առնել, ավելին՝ խրախուսում է։ Երեկ գյուղմթերք արտադրողների մի մասը խելքի էր եկել, ասում էր՝ ջրերը կտրում են, որ բհերքը չորանա, որ թուրքական լոլիկն ու մյուս գյուղմթքը լցվի մեր շուկա։ Այո, ժողովուրդ, պատրաստվեք։

Հայաստանում աչքաթող է արվել կառավարման ամբողջ համակարգւը, բոլոր ոլորտները՝ երեք տարի շարունակ, որտեղ ձեռք ես տալիս, խնդիրներ են, դրանք կուտակվել են ու մի ամբողջություն են դարձել։ Չկա մի խելքը գլխին մասնագետ, որի հետ աշխատում է այս կառավարությունը, լսում է խորհուրդները։

Կարճ ասած՝ սա հենց ապագհան է ժողովուրդ, որը ձեզ խոստանում էին․ Նիկոլը հսկում է, որ ոլորտ առ ոլորտ, գյուղ առ գյուղ, տուն առ տուն պատասխան տաք ձեր ընտրության համաիր, էն գառների համար, որ մատաղ էիք անում ոտքերի տակ, էն աղ ու հացի համար, որ պղծեցիք՝ դրան մատուցելով։ Սա ամենամեղմ ապագան է, որ ձեզ սպասվում է։ Այս կառավարությունը չափազանց հիշաչար է, ուրացող, դավաճան ու նա քո քթից բերելու է անգամ իր օգտին քո քվեարկությունը։ Հիշեք, թե 2018 էշթվականին Նիկոլի համար ոտքի կանգնածներից քանիսը մտան հողի տակ։ Դուք որևէ անգամ դասեր չքաղեցիք ոչ մի իրադարձությունից։ Ինչպե՞ս սրա տակից դուրս կգաք․ ոչ մի կերպ․ որովհետև դուք միայնակ դուրս չեք կարող գալ, կառավարությունն օգնելու փոխարեն ձեզ հրում է ճահիճը, իսկ դուք մերժում եք ճահճից դուրս հանելու ձեռքը։

Բայց մեկ է՝ մխիթարվիր նրանով, որ Նիկոլը սիրում բոլորիդ, հպարտանում է բոլորովդ և խոնարհվում է ձեր առաջ։ սա ձեր հաց ու ջուրն է այնքան ժամանակ, քանի դեռ դա իշխանության ղեկին է։  

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ