17 05 2021

«Կարճ ասած»․ Ընտրություն՝ զոհվելու ու մնալու, պետություն ունենալու և ցեղ դառնալու միջև․ Քոչարյանը պա՛րտավոր է գալ



Անկախ նրանից, թե կիրակի ով ինչպես հանգստացավ, պաշտպանության նախարարը որ ռեեստորանը փակեց, իմքայլական պատգամավորը որտեղ փարթիի մասնակցեց, Նիկոլը Սևանի դաչայում փիփերթ կերավ, Իջևանում, թե կառավարական դաչաներում, մեր սահմանային խնդիրները դրանից չպակասեցին։

Նոր շաբաթը սկսվել է, ու 44 օր լկտիաբար ստած իշխանությունը սուտ է խոսում նաև հիմա, ավելի ճիշտ՝ իրականությունը չի ասում։ Ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջ են եկել Սյունիքում, բանակցությում են, որ դուրս գնա, բայց մինչև հիմա մենք չգիտենք, թե ինչ են պայմանավորվել։ Ոչինչ չեն ասում։ Հայաստանի իշխանությունն ասում է, թե օգուտ մեզ են, Ադրբեջանն ասում է, որ մի քանի դիրք են ունենալու Սյունիքում։ Իրականությունը հայտնի չէ։ Եթե սրանք կապիտուլյացիայից հետո ասում են՝ մենք չենք պարտվել, ուրեմն Սյունիքի մարզում ադրբեջանցիների գոյությունն էլ կհամարեն հաղթանակ։

Պաշտոնական տեղեկատվություն տալու փոխարեն Նիկոլի թիմը հարձակվում է ընդդիմության վրա՝ դոկտոր մահ անունը ստացած Արսեն Թորոսյանից մինչև վարչապետի ԺՊ-ն։

Մեզ կոնկրետ հետաքրքրում է՝ ինչի՞ շուրջ են բաբնակցությունները, որքա՞ն է զորքը հետ քաշում Ալիևը։ Պատասխանը չկա, թաքուն է ժողովուրդ։ Ու միայն Սյունիքի մասին չէ։ Գեղարքունիքում առաջ են եկել, շուտով գուցե հասնեն մինչև Նիկոլի ոտքերի տակ ոչխար մորթողի տուն, չկա ինֆորմացիա։ Գեղամասարի համայնքապետն ասում է, որ տարբեր տեղերից մտել են ու չեն գնում, Կութ գյուղի մոտ առաջ են եկել մի քանի կիլոմետր։ Պետությունը թաքցնում է ինֆոն․ հիշո՞ւմ եք, ժողովուրդ, Քարվաճառում բնակվողներին մինչև վերջ էլ չասացին, որ հողերը տվել են Աադրբեջանին, դա ասացին բռնագաղթվելուց 1 ժամ առաջ, ու մարդիկ միայն հագի շորերով փախան գյուղից ու հիմա անտեր, անտուն ու անհույս սպասում են, թե ով մի կիլո բրինձ կտա, որ սովից չմոռնեն։

Իշխանությունը ավելի ակտիվ աշխատում է ոչ թե իրավիճակը շտկելու ուղղությամբ, այլ՝ ժողովրդին ինֆորմացիայից հեռու պահելու մասին։ Ու արդյունքում բնական է, որ սուտ ու ճիշտ ինչ ինֆորմացիա ասես կտարածվեն։ Սյունիքի մասին խոսում են, ասում եք սուտ ա, Գեղարքունիքինը սուտ ա, ամեն տեղ սուտ ա, բայց դուք էլ իրականությունը չեք ասում։ Առաջ էլ էր էսպես․ ով վատ լուր էր բերում սահմանից, սրանց քարոզչության տպավորության տակ ասում էինք սուտ ա, Արայիկ Հարությունյանը ասում ա հաղթում ենք, Արծրունը դա է ասում, Նիկոլը՝ վրադիր։ Մենք հերթով նահանջում էինք, սրանք հայտարարում էին՝ Շ տառով լավ նորություն ունենք, մտածում էինք՝ Շահումյանը հետ ենք բերել, Գ տառով նորություն ունենք, Գետաշենի մասին էինք մտածում ու ի՞նչ եղավ։ Ես պաշտոնական տղեկատվությունը չեմ կարող հավատալ, եթե անգամ դա լինի Նիկոլի հրաժարականի մասին, սրանք այ էդքան ստել են։ Հիմա պատմությունը կրկնվում է։  Ասում ա՝ բանակցությունները լավ արդյունք ունեն, բայց չեմ կարող ասել։ Տիգրան Ավինյանը զինվորական համազգեստով մի քանի հոգու հետ գնում-սելֆի է անում լճի՝ մեզ մնացած փոքրիկ հատվածում ու ասում է մեր վերահսկողության տակ է, ու իշխանական լրատվամիջոցները դա են տարածում, ոչ թե վտանգի տակ գտնվող համայնքի ղեկավարի խոսքը։ Բանակում չծառայած Ավինյանը, որը պատերազմի ժամանակ անհասկաբնալիորեն շտաբում էր հայտնվում, ու Արցախից մնաց Ա տառը։ Զուգահեռ ուսապարկերն են զավեշտի հասնող բլթոցներ արձակում։ Իմքայլական Արման Եղոյանն ասում է՝ Ալիևը Բաքվում նստած՝ ասում է՝ մի կիլոմետր առաջ ենք գնում, այս երկիրն ալեկոծվում է, երկու կիլոմետր առաջ գնամ: Հարց, իսկ ինչո՞ւ պետք է Ալիևը կարողանա առաջ գնալ մեկ կամ երկու կիլոմետր։ Եղոյան Արման, հլա մի 10 մետր առաջ գնա Ադրբեջանի սահմանին, խնդրում եմ, տես, թե Ալիևին այդ երկրում ինչ կանեն։ Դուք թշնամուն բերել եք մեր հողերի մեջ ու մեղադրում եք աջ ու ձախ։ Էն մեկելն ասում է՝ շատ տարօրինակ է, որ հայկական ընդդիմությունն ամեն ինչում մեղադրում է ոչ թե Ադրբեջանին ու նրա իշխանություններին, այլ իր երկրի իշխանություններին: Իսկ որ առաջ պատերազմ չկար, շնորհակալություն էինք հայտնում Ալիևի՞ն, թե Հայաստանի ուժեղ ղեկավարությանը։ Դուք իրո՞ք չեք պատկերացնում, թե ինչ եք բերել մեր երկրի գլխին։

Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ Ալիևին ձեռնտու իշխանություն է հաստատվել, ու Սա ուզում է քերել ինչ կարող է։ Սյունիքի դեպքերն էլ Ալիևի օգնությունն էին Փաշինյանին։ Տեսնելով, որ սա տանուլ է տալիս ընտրությունները, մնում է մի ամիս, որ իր ողջ խմբակով ռադ լինի, Ալիևն իր կողմից աջակցության ձեռք մեկնեց Նիկոլին։ Նիկոլի իշխանությունը էս աշխարհում պետք է երկու հոգու՝ Նիկոլին ու Ալիևին։

Ադրբեջանը ուզում է կա՛մ որքան հնարավոր է շուտ ստանալ իր ցանկալին, քանի դեռ սրանք կան, կամ էլ եթե դա չստացվի՝ առիթ տալ Նիկոլին ընտրությունները հետաձգելու։ Նիկոլը ցույց է տվել, որ պատրաստ է ամեն ինչ անել Ալիևի պահանջով ու կամքով։ Իսկ Նիկոլին իր իշխանությունը պետք է մեկ բանի համար՝ չդատվելու, պետական պահպանություն ունենալու։ Քանի օր ավել՝ էնքան ապահով իր համար։

Իրականությունը սա է։ Սարսափելի է, որ Հայաստանի իշխանությունը իրեն պահպանելու համար աջակցություն է ստանում Ալիևից։ Բայց սա կատարվողին ամենահավանական տարբերակն է։

Սրանց համար պետություն-հայրենիք-ժողովուևրդ, ստից բաներ են, իշխանությունը պահելու վրա են աշխատում։ Ու հայտարարում են, թե պետք է համախմբվել իշխանության շուրջ․ մի իշխանության, որը Արցախը նվիրեց թուրքերին՝ բանավոր պայմանավորվածությամբ, գրավոր պայմանավորվածությամբ, տեղ-տեղ՝ առանց կրակոցի, լիքը տեղերում՝ տղերքին մատաղ անելով։ Ասել եմ ու ասում եմ՝ եթե մեր երկրում պետք է որևէ թեմայի շուրջ համախմբվել, դա այս պետությունը կործանող անաղուհաց քրդի շներին իշխանությունից հեռացնելն է։ Դարձյալ կրկնում եմ՝ Հայաստանի համար պայքարը Երևանում է, որովհետև ինչպես իմքայլական Սասուն Միքայելյանն է ճիշտ ասում, պետություն ենք կորցնում։

Նիկոլի կողքը համախմբվելը նշանակում է ժողովրդին դարձնել փախստական ու առանց հայրենիքի։  Նիկոլի շուրջ համախմբվելը հավասար է Ալիևի շուրջ համախմբվելուն։ Մի անգամ համախմբվեցինք, ու ձեր իշխանությունը սխալ որոշումներով, չուզենալով կամ դիտմամբ վարի տվեց ամեն ինչ, զոհ, վիրավոր, գերի ու հող տվեց ու հիմա էլ է համախմբվելու կոչ անո՞ւմ։

Հայաստանում այս պահին ունենք Ադրբեջանին պարտված քաղաքական իշխանություն։ Ոչ ոք, բոլորովին ոչ ոք չի ուզում կանգնել պարտվածի կողքը: Պետք է Հայաստանի հաղթած ղեկավարի՝ հաղթածի կողքը կանգնենք։ Սյունիքի պատմությունը գուցե հարթվի հիմա, ուրախությամբ սպասում ենք, բայց էս իշխանության պարագայում իրար հաջորդելու են միջադեպերը։ Մենք այդքան ռեսուրս չունենք, որ ամեն ամիս Ադրբեջանի հետ մեր հայրենիքի մի հատվածի համար կռվի մեջ մտնենք։

Համախմբվել իսկապես պետք է ու այդ համախմբումը լինելու է մեր երկիրն այս չարիքից ազատողների շուրջ։

Կարճ ասած՝ Էս աղետալի վիճակից, իմ պատկերացմամբ, մեկ հոգի կարող է հանել երկիրը։ Երբ ասում ենք որ երկիրը ուժեղ առաջնորդի կարիք է զգում, վստահ եմ՝ բոլորիդ մտքով անցնում է Ռոբերտ Քոչարյանը։ Նիկոլի մնալու դեպքում մեկ տարի անց Հայաստանի տարածքից կմնա ուղիղ կեսը, այդ ժամանակ էլ արտահերթ ընտրություն կդնի, բայց արդեն երկիրը փրչկելու հայտ ոչ ոք չի կարողանա, չի ուզենա ներկայացնել։

Նոր իշխանությունը ստիպված է ոչ միայն մտածել Շուշին, Հադրութը ազատագրելու մասին, այլև մտածել Սյունիքի մասին։ Վռնդեք էս քայլոների բրիգադին, որ երկրի մասին չխոսենք անցյալով։ Ու նորից մտածեք, թե ում հետ Հայաստանն ունի ապագա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ