Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ․ դուք շատ կարևոր պաշտոնյա եք, աշխատանքի վայրից ձեզ գործուղում են կարևոր տեղ, իսկ հանդիպման կեսից ձեզ տեղեկացնում են, որ այդ հանդիպման ժամանակ աշխատանքից ազատվել եք։ Առնվազն ձեր շեֆի մասին կմտածեք, որ ինքը անասուն ա։ Ես հիմա չգիտեմ, թե Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի արդեն նախկին տեղակալ և Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարություններով արդեն նախկին ներկայացուցից Բորիս Ավագյանն ինչ է մտածում իր շեֆերի մասին․ բայց նա հայտնվել էր հենց այդպիսի վիճակում։
Ի՞նչ է արել նա․ հրավիրել են Հայաստանի ԱԺ գերիների վերաբերյալ քննարկման, նա էլ իմքայլականներին հորդորել է գերիներին բերող Մուրադովի հասցեին հակահայտարարություններ չանել, կոչ էր անում որոշ իմքայլականների ընդհանրապես ելույթ չունենալ, ասում էր, որ ատոմակայանի աշխատանքը կանգնեցնելը սարսափելի կլինի։
Ուղիղ եթերում նայել են մարդու հարցազրույցը ու հենց ասուլիսի ընթացքում ազատել աշխատանքից։ Սա ծիծաղելի է, հիմարության, ծառայամտության ու կոմպլեքսավորվածության վերջին կետը։ Եթե գլխի չընկաք, թե ում ծառայամտության, ասեմ՝ Արցախի նախագահի աթոռը զբաղեցնող, կապիտուլյանտ ու իր երկիրը մի քանի ամսում վարի տված Արայիկ Հարությունյանի։
Սա ո՛չ առաջին դեպքն է, ո՛չ վերջին, այս իշխանության օրոք բազմաթիվ են դեպքերը, երբ մարդուն գործից հանում են որևէ հարցում իշխանությանը համաձայն չլինելու, անգամ թեթև քննադատելու համար։ Սա արատավոր պրակտիկա է։ Հիշեցնեմ, Արայիկ Հարությունյանը ժամանակին ասում էր՝ ես չեմ համագործակցի էն մարդկանց հետ, որոնք դեմ են Նիկոլին, իմ ու Նիկոլի դիրքորոշումները 100 տոկոսով համընկնում են և այլն։ Պատերազմն էլ սրա մեջ բան չփոխե՞ց։ Իմքայլականների սխալ պահվածքը քննադատելու համար Արցախի նախագահը պաշտոնյա է գործից հանում, չնայած որ քննադատությունը տեղին է եղել, ու ասեմ՝ բավականին զուսպ։ Առաջ էլ Նիկոլի պահանջով Արցախում պաշտոնից ազատում էին պաշտպանության նախարարի ու այլ պաշտոնյաների, միջին ու ցածր կադրերին բարձր պաշտոններ վստահում, ու տեսանք, թե ինչ եղավ արդյունքում։ Սրանք բոլորով պառկեցին էդ անթասիբիտի տակ, ու գյոռբագյոռ արեցին ոչ թե Ադրբեջանը, այլ իրենց, մեր Հայրենիքը։
Ու նույնը նաև Հայաստանում է․ էս իշխանությունը բոլոր տեսակի անբարոյականություններով հանդերձ, պատմության մեջ մնալու է որպես ամենաանհանդուրժող, մարդուն մի ծիծաղի համար գործից հանող, կոմպլեքսավորված իշխանական խմբակ։ Որակները կապ չունի, պրոֆեսիոնալիզմը կապ չունի, կապ ունի, թե իրենք ում խոսքից են նեղվում ու ինչ կարող են անել։
Մի քանի դեպքեր թվարկեմ․ Քննչական կոմիտեի աշխատակից Հակոբ Հակոբյանը հայտնեց, որ իրեն աշխատանքից ազատել են, քանի որ հետևել են ու տեսել, որ մասնակցել է ընդդիմադիր հավաքների։ Մարդն ասում է՝ այո, մասնակցել եմ, մարդ եմ, կապիտուլյացիայից հետո նման ցանկություն եմ ունեցել։ Նույն Քննչական կոմիտեն աշխատանքից ազատում է Սևանի բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանին ու գիտե՞ք ինչի համար՝ Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող նյութը լայքելու։ Լայքելո՛ւ։ Էս ո՞վ եք դուք, արա․․․ Վանաձոր քաղաքի 3-րդ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Եդոյանն աշխատանքից հեռացվում է նրա համար, որ պոլիկլինիկայում պահանջում են Նիկոլի հրաժարականը։ Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար աշխատանցքից ազատում են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալին, իրավական հարցերով խորհրդատուին, ֆինանսական բաժնի տնօրենին։ Գենշտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի պատմությունն էլ չվերաշարադրեմ․ մի կուշտ ծիծաղել էր Նիկոլի՝ Իսկանդերի մասին ելույթի վրա, ու հեռացրին աշխատանքից, դատարանի որոշումն էլ չեն կատարում։ Նիկոլը որոշել է, որ իր խոսքն է բարձրագույն դատարանը, որոշել է, որ բոլորը պետք է խելոք նստեն տեղնելը, անգամ եթե նա Արցախն է հանձնում, էրեխեքին տանում-վարի տալիս։ Նիկոլին քննադատելու համար ԱԳՆ համակարգից հեռացրին արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրայր Կարապետյանին։ ֆեյսբուքյան գրառման համար Հ1-ն իր աշխատակից Պապինյանին գործից հանեց, Լոռու մարզպետարանը՝ աշխատակից Արշակ Բաղդասարյանին։ Կրթության, գիտության փոխնախարար Նարինե Թուխիկյանին գործից հանեցին գիտե՞ք ինչի համար։ Որովհետև իր ներկայությամբ մի կին քննադատել էր Նիկոլին, ու սա մազերը չէր առել բռի մեջ։ Էս ցանկը կարող եմ երկար շարունակել։ Իմ հաղորդումները լայքում են, հետո նամակ են գրում, թե տես ինչ ռիսկով ենք։
Նիկոլը պարապ է, ամբողջ օրը սոցցանցերում թափառում է, նայում է, թե ով իր մասին վատ բան գրեց ու նրանցից ով որտեղ է աշխատում, փրփրուրը բերանին զանգում է հիմնարկի տնօրենին, թե՝ շուտ արեք, հեռացրեք, հեղինակությունս․․․հեղինակությո՞ւնդ, ի՞նչ հեղինակություն, ինչի՞ մասին ես խոսում։ Դե քո սիրելի բարեկամ Ալիևի բերանը փակի, թե կարող ես։ Սա ինձ հիշեցնում է էն վարորդներին, որոնք միայն տաքսիստների հետևից են սիգնալ տալիս, իսկ հենց մեկը թանկարժեք սև մեքենայով է լինում, համբերատար սպասում են։ Այ տենց դուխով է։
Բա ոնց, բոլորին պաշտոնանկ արեք, թող մնան միայն ծառայամիտները, հիմարները, Նիկոլի առաջ չոքողները, այլ մարդ պետք չէ, որովհետև իրենց իշխանությունը կոչված չէ, գործ անելու, անվտանգություն պահելու, այլ ընդամենը իրենց թերարժեքությունը բավարարելու համար է։
Գիտե՞ք զավեշտը որն է։ Նիկոլ Փաշինյանը հայրենիք է տվել թուրքերին, ստորագրությամբ հող է հանձնել, երկրի հերն անիծել է, պետականություն է ոչնչացնում, ու դրա համար որևէ մեկը հրաժարական չտվեց, պատասխանատվություն չկրեց, դատարանի դիմաց չկանգնեց, բայց ով Նիկոլին քննադատում է, իմքայլականներին քննադատում է, կորցնում է պաշտոնը։ Որ Լենա Նազարյանն ասում է՝ մենք այլևս չենք խառնվում Դանիբեկյանի գործերին, գործից չեն ազատում, երբ Նիկոլն ասում է՝ պետք է կարդամ ՍԴ որոշումը, որ տեսնեմ ինչ ենք անում, դատախազությունը տեղից չի շարժվում, որ Նիկոլի խորհրդականը հերթով այցելում է քննիչներին ու ասում՝ նախկիններից ում քանի տարի տան, գործից չեն հանում, որ նախարարը պրավալ է տալիս թանկարժեք ցուցահանդեսը, հրաժարական տվող չի լինում, որ պատերազմի արդյունքում 5 հազար հոգու գլուխն ուտում են, հրաժարական տվող չի լինում, երբ բանը հասցնում է այնտեղ, որ մարդը հացին կակա է ասում, հրաժարական տվող չի լինում, գործից չեն ազատում, բայց երբ պաշտոնյան լայքում է գրառումը, որ երկրում գնաճ կա, գործից հանում են։ Անձամբ ես 50 անգամ Նիկոլի սուտը բռնել եմ, հրաժարական տվե՞լ է։
Ավանի թաղապետի տեղակալ կա Ներսես Պողոսյան անունով, բռնության կոչեր է անում, մարդու իրավունքների պաշտպանի հասցեին ստորություններ է իրեն թույլ տալիս, լրագրողների հասցեին, լափառոշ բերանը բացում է, թաղապետ Արա Դանիելյանն ասում է՝ ինչի՞ գործից հանեմ, իր վրա դրված ծառայողական պարտականությունները գերազանց կատարում է։ Բա Նիկոլին դեմ գրառումներ անողներն էլ իրենց ծառայողական պարտականություններն են լավ կատարում։
Կարճ ասած՝ Ժողովուրդ, սրանք ուզում են ստանալ հլու-հնազանդ աշխատողների մի սուրու, որոնց վրա իկինքնահաստատվեն․ երկիր չեն կառավարում, այլ իրենց մակության երազանքներն են փորձարկում՝ մեր ապագայի հետ խաղալով։ Սրանք իրենց ամբողջ մանկությունը բակում ծեծ են կերել, դպրոցում ծեծ են կերել, կյանքում ծեծ են կերել, հիմա բոլորից մուռ են հանում։ Իշխանությունը սրանց սրբություն սրբոցն է, ավետարանն է, որովհետև այլ արժեք չեն էլ ունեցել կյանքներում։ Էսքան իշխանությանը կառչած մարդիկ երբեք ու ոչ մի տեղ չեմ տեսել։ Նիկոլից կարող ես խլել հողը, ժողովրդին, հոր գերեզմանը, սա թքած ունի, կարևորը իշխանությանը ձեռք չտաս, որովհետև էլի կսկսեն ծեծել ու նվաստացնել։ Ժողովուրդ, էս դու ում ես բերել քո գլխին։ Ու հետո էլ հարցնում եք, թե ինչի էս օրին հասա՞նք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը