17 03 2021

«Կարճ ասած»․ Շուշին հանձնելու գործը․ Խիստ ուշագրավ դատավարությունը կլինի առաջիկայում



Երեկ մենք ականատես եղանք ամենօրյա զավեշտներից հերթական երկուսին։ Նույն իրադարձության մասին լիովին տարբեր գնահատականներ հնչեցին։

Դրանցից առաջինը համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին հաջորդած հայտարարությունն էր։ Խորհուրդը հայտարարություն է տարածել, թե՝ «հոգաբարձուների խորհուրդը վստահություն հայտնեց, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել»։ Խոսքը էն 52 մլրդ դրամի մասին է, որ մենք հանգանակել ենք, որ բանակին օգնեն, կառավարությունը դա վերցրել է ու պարգևավճար ու աշխատավարձ-թոշակ-նպաստ բաժանել։ Հիմա հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է, թե նիստում վստահություն հայտնեցին, որ նպատակային է ծախսվել։

Նույն հոգաբարձուների խորհրդին մասնակցած Ռոբերտ Քոչարյանը անհասկանալի է համարում խորհրդի անունից արված հայտարարությունը․ ասում է՝ «Ինչպե՞ս կարելի է նախօրոք վստահ լինել Հիմնադրամի միջոցների նպատակային ծախսվելու մեջ, երբ ծախսերը հաստատող փաստաթղթերն ամբողջովին բացակայում են»: Իրոք աբսուրդ է, հայտարարությունն ո՞ւմ անունից եք ընդունել, եթե հոգաբարձուների խորհրդի առնվազն երկու անդամ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը, դա չեն ընդունում։ Մասնակիցները հաշվետվություն են պահանջում, թե ինչի վրա եք ծախսել, Նիկոլն ասում է՝ հաշվետվություն չենք կարող տալ, որովհետև ինչի վրա ասես՝ ծախսել ենք։ Հետո ասում են՝ ծախսվել է նպատակային։ Բա սա աբսուրդ չէ՞։ Երկրորդ նախագահը, տեսնելով, որ չկա պատշաճ պատասխանն ու հաշվետվությունը, առաջարկել է պարտք ձևակերպել․ կառավարությունը վերցրել է պարտք ու փողը կբերի-դնի տեղը։ Ու այս տեսակետը աջակցություն է ստանում հոգաբարձուների խորհրդի այլ անդամների կողմից։

Օրվա մյուս աբսուրդը պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարության վերաբերյալ դատախազության արձագանքն էր։ Պատգամավորը ներկայացրեց փաստաթուղթ, որ Ինտերպոլը մերժել է Մարտի 1-ի գործով հետախուզում հայտարարել նախկին դատախազ Գևորգ Կոստանյանին: Ինտերպոլը հայտարարել է, որ Կոստանյանի նկատմամբ քրեական հետապնդումը համարում են քաղաքական, ուստի հետախուզում չեն հայտարարի: Այս՝ մարտի 1-ի գործով, Ինտերպոլը դադարեցրել է ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը։ Նույն իրադարձության վերաբերյալ հայտարարություն է տարածում դատախազությունը, ինչը բոլորովին ուրիշ բան է։ Լավ, զարմանում ես, ո՞նց կարելի է նույն բանը էսքան հակադիր վերլուծել։

Նայում ենք փաստը․ փաստն այն է, որ Գևորգ Կոստանյանին Հայաստանը հետախուզում է հայտարարել, իսկ այդ մարդը Ռուսաստանում իր համար ֆռֆռում է։ Ինչո՞ւ։ Պարզ պատճառ կա՝ որովհետև դա անգրագետ ու կարված գործ է։ Ավելին ասեմ, ՌԴ իրավապահներն էլ էին մերժել Հայաստանին հանձնել Կոստանյանին՝ նույն հիմնավորմամբ՝ գործը քաղաքական է։ Մարդիկ ստանում են դիմումը, ուսումնասիրում են ամբողջությամբ ու որոշում կայացնում։ Նույնությամբ, իշխանությունը չի կարողանում հետ բերել բոլոր նրանց, ում այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել, բայց երկրից դուրս են։ Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ Մեկ հոգի է եկել՝ Ռոբերտ Քոչարյանը, նրան էլ քաղաքական նկատառումներով կալանք տվեցին։ Վստահաբար՝ եթե մյուսները գան, նրանք էլ են նստելու։ Որովհետև որտեղ կա հրահանգ, այդտեղ օրենքը չի աշխատում։

Ինտերպոլի այս գնահատականը Հայաստանի հեղինակության վրա կոպտորեն ազդող սկանդալ է։ Մարդիկ ու ասում են՝ տեսա՞ք ինտերպոլը բացահայտեց, որ մարտի 1-ի գործը քաղաքական ա։ Յա։ Բարլուս։ Մեր երկրում դեռ կան մարդիկ, որոնք ակնհայտ իրողությունները տեսնում են այն ժամանակ, երբ դրան արձագանքում են միջազգային կառույցները։ Արդյո՞ք մենք չգիտեինք, որ արդեն երեք տարի է՝ իրավապահ համակարգը քաղաքական գործեր է կարում, թելադրանքներով է շարժվում և որ այնտեղ խայտառակ վիճակ է։

Կա՞ Հայաստանում էդպիսի միամիտը, որը չգիտի, թե ինչի համար էր այս գործը․ 13տարի էս գործը քաղաքական նպատակներով շահարկել եք, 13 տարի։ Մարտիմեկյան զոհերի դիակները քաղաքական առևտրի հարց էր ադարձել Նիկոլի համար ու զոհերի մի մասի հարազատների համար։ Էդ քաղաքական առևտրի արդյունքում Նիկոլը երկու անգամ մտավ ԱԺ, երրորեդ անգամ էլ վարչապետ դարձավ։

Նիկոլի օրոք երբ մարտի մեկի գործը բացվեց, մատերի վրա հաշված մարդիկ կային, որ դրա մասին ռիսկ էին անում խոսել։ Ով էլ խոսում էր, անմարդկային ճնշումների տակ էր։ Մարտի 1-ի գործն էլ, ֆոնն էլ քաղաքական էր, ու այդ մասին բազմիցս արդեն բարձրաձայնել ենք․ կրկնեմ՝ գործը բացվեց, որպեսզի մեկուսացնեն մեր գեներալներին, հաղթած նախագահին, որպեսզի ուշադրությունը շեղեն, ծանրաբեռնեն քրեական գործի վրա, ու Արցախը տան թուրքերին։ Ամեն ինչ եղավ հենց այդպես։

Մարտի 1-ի էս գործը երկու ելք ունի՝ կամ միանգամից դատավորը գալիս է նիստերի դահլիճ ու վճիռներ է կարդում, որոնք Նիկոլն է որոշել՝ առանց դատաքննության, ոնց որ Արմեն Դանիելյանն էր անում․ կամ երկրորդ ճանապարհը, որը ամենահավանականն է՝ գործը կկարճվի, բոլոր մեղադրանքները կհանվեն, կգա նոր իշխանություն ու էս գործը կարած, գործը կարելու հարցում Նիկոլին օգնած ու այդպիսով՝ Շուշին թշնամուն հանձնած քննիչները, դատավորները, դատախազները, նրանց պատվիրատուները կհայտնվեն ճաղերի հետևում։ Հիմա արդեն դրա ժամանակն է։

Այո, ժողովուրդ, դա կոչվելու է Շուշին հանձնելու գործ, դրա մեղադրյալները շատ են լինելու։ Բայց դա լինելու է արդար դատավարություն։ Պե՛տք է լինի էդ դատավարությունը։ 5 հազար զոհը, որ տվեցինք՝ մարտի 1-ի կազմակերպչի ծարավը հագեցնելու համար, հանգիստ չեն տալու Նիկոլին ու իր ծախված իրավապահ համակարգի ենթականերին։ Մարդկանց տրամադրել էին, թե տեսեք հեսա մարտի 1-ի գործով ինչ սենսացիաներ ենք բացահայտում, ու մարդիկ էլ տոմսերն առել էին, պոպկոռնն առել էին, տեղավորվել ու սպասում էին կինոյի։ Էդ կինոն սկսեց, բայց պարզվեց՝ սարսափ ֆիլմ է, մեր տղերքին էին մորթելու մեր հողի մեջ։ Է՛դ կինոյին էին պատրաստվում։ Դա մարսող չի լինելու։

Գլխավոր չմարսողը շոուների կնքահայր Նիկոլ Փաշինյանն է, որը այսօր հերթական շոուն էր բեմադրել։

Ես նշեցի երեկվա երկու զավեշտները։ Բայց մի քանի զավեշտի էլ այսօր ականատես եղանք, որից մեկին կանդրադառնամ։

Այսօր հերթակայն անգամ մենք տեսանք Նիկոլի վախերը։ Նա պետք է գնար ԿԳՄՍ նախարարություն։ Նախապես ՀՅԴ երիտասարդները հայտարարել էին, որ ակցիա են անելու։ Նախարարության շուրջ բոլորը, ամբողջ շենքը, Վազգեն Սարգսյան փողոցը, Հանրապետության հրապարակը շրջափակվել էր այնպիսի ոստիկանական պատով, որ անհասկանալի էր, թե Նիկոլ Փաշինյանը ոնց է ներս մտնելու էդ պատից։ Ոստիկաններ, ավտոբուսներ, մեքենաներ, էվակուատորներ, կալանավորներին տեղափոխով հատուկ ավտոմեքենաներ։ Բոլորը եկան, ցուցարարները՝ ոչ։ Ցուցարարները դիտմամբ չեկան, նրանք նախապես հայտարարել էին Նիկոլի վախերը ստուգելու համար ու էդ լոժնի տրիվոգան հերթական անգամ ցույց տվեց Նիկոլի սարսափները։ Ստացվեց, որ ընդամենը 200 մետր գնալու համար Նիկոլ Փաշինյանը դարձյալ ողջ իրավապահ համակարգը բերեց լցրեց փողոցները։ Ոստիկանները իրար մեջ խոսում էին ակնհայտ դժգոհ, անգամ մի սպա ընկերոջը հայհոյանքով ասում էր, թե երբ է վարչապետ կոչեցյալը գնալու, որ իրավիճակը խաղաղվի մեր երկրում։

Այսօր ինչ-որ ժամի տեսախցիկը դրեցինք կառավարության շենքի մոտ ու ընդամենը 5 րոպե անց տարածքը լցվեց ոստիկաններով։ Նիկոլն արդեն հաշտվել է էն իրականության հետ, որ արդեն իրեն պետք է պաշտպանեն ամեն քայլի։ Բայց սա այնքանով է վտանգավոր հենց իր համար, որ իր անվտանգություն պաշտպանողներն են անգամ իրեն հայհոյում։ Նիկոլը նրանցից միայն պաշտպանություն չէ, որ պետք է ակնկալի, գուցե նաև հակառակը։

«Կարճ ասած»՝ մենք ապրում ենք ծուռ հայելիների այս թագավորությունում, երբ ամեն ինչ մի ձևի է ծռմռված։ Ու ամենօրյա էս վիճակը արդեն չի թողնում հասկանալ, թե ճիշտը որ մեկն է ու որտեղ է այդ ճիշտը։ Իմ իմացած միակ ճշմարտությունն ու միակ ելքը առանց Նիկոլ Հայաստանն է։ Ի դեպ, Նիկոլը դեռ խաղաղ գնալու շանս ունի։ Դատելով նրանից, թե արդեն որքան են հանրության տրամադրությունները կտրական դառնում, էդ հնարավորությունը շուտով, կարծում եմ, այլևս չի ունենա։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ