Հանցագործության մասին հաղորդումներ, ապապետական ու դավաճանական մտքեր՝ մեկ հարցազրույցի ընթացքում։ Տեղյակ եք, չէ՞։ Դե բացատրեմ՝ տեսե՛ք. Հ1-ին տված ուրբաթօրյա հարցազրույցում Փաշինյանի այն խոստովանությունը, որ ԲԴԽ նախագահին ՍՄՍ-ով հորդորել է հրաժարական տալ, քրեական օրենսգրքում հոդված կա այդ մասին։ Արևմտյան Հայաստանն ու «Արևմտյան Ադրբեջանը» նույնականացնելը ու «Արևմտյան Ադրբեջան» թեզին էդպես լեգիտիմություն տալը, դավաճանություն բառից բացի այլ ձևակերպմամբ չեմ կարողանում արտահայտել։ Բայց նաև միտք կար, էդքանից զատ, որը ամբողջությամբ ուղղված էր հանրությանը մոլորեցնելուն, որից էլ հենց այսօր կխոսեմ։ Խոսքը վերաբերում է առաջարկին, թե՝ հանրաքվե անենք, տեսնենք ժողովուրդը կո՞ղմ ա արագաչափերին, թե դեմ։ Ասում եմ՝ էս ի՞նչ մի ժողովրդավարության հավեսը բռնեց, չանցած 7 տարի։ Առաջինը ինչ մարդկանց մտքներին եկավ ու շատ էլ արդարացի են քննադատությունները, որ Կիրացի մի մասը հանձնելիս հանրաքվե չարեց, Սյունիքից հանձնելիս չարեց, Արցախը հանձնելու մասով ասում էր ոչ մեկի կարծիքը չեմ լսել, բայց, այ մարդ, արագաչափերի թեմայով հանրաքվե է առաջարկում։ Էդ սաղ պարզ ա, բայց դե եկեք անդրադառնանք հանրաքվեի մանիպուլյացիային։
Հանրաքվեն համաժողովրդական քվեարկություն է, պետական կյանքի կարևոր հարցերի վերաբերյալ։ 2018 թվականի մարտ ամսից, երբ սկսեցիր քայլելով Գյումրուց գալ Երևան, ի՞ նչ էր անում մեր զուլումը․ ճանապարհին սքոչով, ներքնաշորերով արագաչափերը փակում էր, շոու էր, որ անում էր, հիշու՞մ եք, ժողովուրդն էլ, հրճվում, իրեն լավ էր զգում։ Ամեն օր ժողովրդի սրտից մի քանի խոստում տալիս էր․ դուրս եկեք, որ կաթը թանկով մթերեք, դուրս եկեք, որ ծառայողական ավտոները վերացնենք, ձեզ տանք, դուրս եկեք, որ տուգանքները ջրենք, տուգանքի մատերիալ չդառնաք, դուրս եկեք, որ թոշակները բարձրացնենք։ 2018թ․ փողոց ելածների կեսը վարորդներ էին, որոնց դու խոստացել էիր արագաչափերը, կարմիր գծերը, նկարող կամերաները հանել։ Մասնակցելով քո հեղափոխությանը, վարորդները արդեն հանրաքվեն այդ թեմայով արել են, որ արագաչափերը, կարմիր գծերը ու կամերաները հանես։ Դու հենց եկար իշխանության, առաջին բանը, ինչ քեզանից սպասում էին, անգամ ես էի վստահ, որ պետք է լիներ, էդ որոշումը լիներ։ Չարեցիր, հակառակ, էլ ավելի շատացրեցիր ու փող ա, որ քերում եք էդ խեղճ վարորդներից։ Որ ուզում ես իմանաս, էսօր, դու՝ 6,5 տարի անց, պետք է արդեն ասեիր ժողովուրդ ջան, տեսեք, խոստումս կատարել եմ, արագաչափերը հանել եմ, բայց հիմա էլ եկեք հանրաքվե անենք, գուցե կողմ լինեք, վերականգնենք, չէ՝ չէ։ Դու եկել ու շատացրել ես արագաչափերը, որտեղ չկար տեղ էլ տնգացրեցիք, պատկերացրու՝ առանց հանրաքվեի․ մեկն էլ հենց էսօր է սկսել աշխատելը, ձեր կոկորդիլոսագետի տարածքում․ ու հանրային ալիքի եթերն օգտագործելով լոլո ներ էս խոսում, որ ո՞ւմ մոլորեցնես, էլի քաշես քո կողմը։
Քո ամենամասսայական խոստումներից մեկը վերաբերել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չեղարկելուն։ Դա հիշեցնեմ, 1974 թվականից ի վեր ծնվածներին, ովքեր աշխատում են, իրենց է վերաբերում․ 2018 թվականի իրադարձությունների մասնակցած՝ 44 տարեկան և դրանից փոքր բոլոր անձանց վերաբերում էր քո խոստումը պարտադիր կուտակայինը վերացնելու մասին, քեզ բերելով՝ մարդիկ քվեարկել են, որ այդ համակարգը հանես։ Դու եկար՝ հակառակը արեցիր, բացառությունները, անգամ դրանք վերացրիր։
2017 թվականին ասել ես՝ ոչ մի թիզ թշնամուն, քանի իրենք չեն խոսել փոխզիջման մասին․ դու 2018-ին ընտրվել ես ոչինչ չզիջելու կարգախոսով, իսկ դա իրապես հանրաքվե էր, բայց սաղ հանձնել ես, առանց որևէ բան բերելու։ Ոնցոր գժանոց լինի։ Զարմանում եմ, որ ինքս եմ խոսում այս մասին։
Աշխեն տատին 2018 թվականին 71 տարեկան էր, Նալբանդյան փողոցում նստացույց էր անում, ասում էր՝ 8 տարի թոշակի եմ, թոշակը իմ դեղերին էլ չի հերիքում, Նիկոլը խոստացել ա, որ լավ եմ ապրելու։ 2018 թվականին քո հետևից գալով՝ Աշխեն տատին հանրաքվե է արել թոշակների բարձրացման օգտին։ 2021 թվականին Աշխեն տատին հազիվ էր քայլում, եկել եք, տանից ավտոմեքենայով տարել եք ընտրատեղամաս, մինչև քվեատուփ տարել եք, որ համոզվեք՝ Նիկոլ է ընտրել։ 2024 թվականի ապրիլին՝ հեղափոխությունից ուղիղ 6 տարի անց, 77 տարեկան Աշխեն տատին մահացավ միայնության, չքավորության ու հիվանդության մեջ, մտքում ինքն իրեն անիծելով։
Նիկոլի՝ ամենաշատ դիտում ու հավանություն ունեցած ելույթներից մեկը եղել է պադավատապետության մասին խոսքը ԱԺ ամբիոնից։ Իսկ դա նշանակում էր, որ հենց դարձար վարչապետ, առաջին որոշումներից մեկը պետք է լիներ հենց քո, ու առաջին հերթին քո, քո թիմակիցների, քո ընտանիքին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներից հրաժարվելը։ 7 տարի ծառայողականները շատացրել ես, քո, կնոջդ, ընտանիքիդ մյուս անդամների, քո ընկերների, ախրանային ճոխ-ճոխ թափ թազա ավտոները առել դրել ես տակներդ, հիմա նախընտրական, քարոզչական ռոլիկ ես նկարել, թե գրիչով թղթի վրա որ ինչ-որ անկապ գծեր ես քաշում, դրանով ծատայողական ավտոմեքենաներն ես քչացնում։ 7 տարի ա՞նց։ Սաղ ավտոպարկը 3 անգամ թարմացնելուց հետո, ի՞նչն ես կրճատում, ո՞ւմ աչքերին ես թոզ փչում։ Դրա հաջորդ օրը չէ՞ր, գրում ես, իբր հեծանվով գործի ես գնում, ու հետևիցդ 10 ծառայողական ավտո է, 20 հատ պարեկ։ Բա էդ ի՞նչ ծառայողական մեքենա ես կրճատել, եթե Աննա Հակոբյանինը չես կրճատել, քոնոնք չես կրճատել։ Աշխարհի ամենաերկար ավտոշարասյունն ա, Պուտինից երկար ա։ Սլովակիայի վարչապետի վրա կրակում են, դրանից հետո ոչ թե իր ավտոշարասյունն է երկարում, այլ՝ քոնը։
2018 թվկանը հանրաքվե էր էն բանի համար, որ մեր երկրի պետական պարտքը էլ չպիտի ավելանա, պիտի կտրուկ կրճատվի։ Դու ընտրվել ես, չես պակասեցրել, միանգամից ավելացրել ես, ոչ թե 10 տոկոս, 20 տոկոս, 30, դու այդ եղածը որը կատաստռոֆա էիր ներկայացնում, այ մարդ, կրկնապատկել ես: Դու խոստում ես տվել, լրիվ բավարար թվով մարդ է համաձայն եղել քեզ վստահի, քո խոստումներին ու ընտրվել ես, բայց արել ես լրիվ հակառակը։ Հիմա ի՞նչ անենք, մի հատ էլ հանրաքվե, ինչի՞ մասին։ Որ ասում եմ՝ լոլոներ են, ոնցոր ժողովրդին էն հայտնի կենդանու տեղը դրած ապրեք, էդքան էլ ժողովրդից եք խոսում։
Ընդ որում, դու խոստանում էիր, որ ամեն խոշոր առիթով էլ հանրաքվե կանես, բայց մինչ էսօր ոչ մի անգամ չես արել։ Բայց եթե ուզում ես, այնուամենայնիվ, անել հնրաքվե, լիքը թեմաներ կան։ Երբ կնոջդ ֆռֆռալու համար 130 հազար դոլարանոց ավտո ես առնում, պետության հաշվին, բա մի հատ հանրաքվե արա, տեսնենք, էն քեզ աջակցած տաքսու վարորդները ի՞նչ կասեն։ Երբ որոշում ես քավորիդ, նրա եղբորը, եղբորդ տղային, աներձագիդ, Աննա Հակոբյանի մյուս ազգականին դեպուտատ սարքել ու ձեր բոլորի ազգուտակերն լցնել պետական համակարգ, բա մի հատ հանրաքվե արա, կարող ա ժողովուրդը այլ կարծիք ունի։ Էն որ, Ալենին դարձնում էիք եքա Ազգային Ժողովի նախագահ, որ գար իր դուքանը սարքելու, բա մի հատ ժողովրդին հարցնեիք՝ կողմ են Ալենը ԱԺ նախագահ դառնա՞, թե՝ շարունակի սերիալներում մերկ նկարվել, տեսնեիք, ինչ արդյունք կտար։ Թե չէ, փողոց ա դուրս գալիս, որ օրը հետևից չեն հայհոյում, ասում ա՝ վարկանիշս հելել ինձ ճղում ա։ Հա, բեսամթ․ հլը մի օր ձեր ֆեյքերին հանեք ձեր էջերի տակից, մեկ էլ մոդեռացիա մի արեք, տեսնեմ որքան շիշ արաղ եք ներս անելու, մանթոից։
Ասե՞մ երբ պետք է հանրաքվե անեիր, էն ժամանակ, երբ կարողանայիր, ասեիր ժողովուրդ ջան, տեսել եք, այ ահռելի աշխատանք ենք կատարել, ի հեճուկս դժվարությունների՝ երկիրը նայեք ոնց է բարեփոխվել, աղքատությունը հասցրել ենք 5-6 տոկոսի, Ադրբեջանի մռութը ջարդել ենք, Արցախ ենք ամուր պահել, ինքնորոշումը Ալիևը հայ-հայ է՝ ճանաչել է, թոշակներ ենք կրկնապատկել, արտաքին պարտքը՝ կիսել ենք, կարողա՞ կողմ քվեարկեք, համաձա՞յն եք մեզ պարգևավճար տաք․ այ դրանից հետո նոր պարգևավճար տայիք, խիղճներդ հանգիստ։ Երբ որ սաղ ժողովուրդը գումար էր հանգանակել, որ պատերազմական խնդիրներ լուծեիք, զենք առնեիք, էդ հանգանակությունից 105 մլն դոլարը մտցնում էիք բյուջե, ձեզ պարգևավճար բաժանում, բա էդ ժամանակ մի հատ էլ Սփյուռքով հանրաքվե անեիք․ ինչի մարդիկ Ռուբինյանի՞ն, թե՞ Ավինյանին էին էդ փողերը ուղարկում։ Որ որոշում ես տրանսպորտի գինը եռապատկել, բայց մի 2 մլն դոլար ծախսել ամանորյա տոնածառի վրա, բա այ դրա համար հանրաքվե արա։ Թե չէ, 7 տարի հետո հիշել ա՝ բերեք հլը ջոկենք, կամեռաները հանե՞նք։
Բայց իրոք ծիծաղելի պատկեր է ստացվում․ 2021 թվականի ընտրություններում ծրագիր է ներկայացրել, չի կատարել, հիմա ասում է՝ հանրաքվե անեմ, տեսնեմ՝ համաձա՞յն եք, որ խոստումներս կատարեմ։ 2021 թվականին դու ինչի՞ համար ես ստացել ժողովրդի քվեն․ էդ խոստումների համար, Արցախի հարցը բանակցություններով լուծելու համար, Շուշի, Հադրութ ետ բերելու համար, բանակը վերականգնելու համար։ 2018-ին քեզ բերել են, 2018-ի դեկտեմբերին ու 2021-ի հունիսին ընտրել են ինչի՞ համար, որ աշխատե՞ս, խոստումներդ կատարե՞ս, թե՞ որ մարդ ու կին համացանցը լցնեք տիկտոկյան վիդեոներով։ Ձեզ ընտրել են, որ ձեր ընտրողին զվարճացնե՞ք, թե ձեր խոստացածն անեք։ Բա որ ոգևորվում եք։ Ասեմ՝ Ալենից պակասն էլ դուք չեք։ Ասում է, որ 17 միլիոն դիտում ունեմ, ուրեմն հավանում են, սկսենք էս, սկսենք էն։ Այ մարդ, էդ որ նայում են, չի նշանակում, որ ձեր արածին հավանություն են տալիս։ Ես էլ օրը մի երկիր գնամ շրջագայելու, թիկնազորով, ջիպերով, մերսեդեսներով, օրը 2-3 վիդեո քցեմ, իմն էլ էդքան կնայեն։ Բայց հլը ինձ ասեք էլի, իսկ որ նայում են, ի՞նչ են անում․ ձեր վիդեոների տակ ձեզ հայհոյում են, իմ վիդեոների տակ էլ են ձեզ հայհոյում, այ քեզ բան․․․ ու ընդհանրապես, համացանցում կոնսենսուս է ձևավորվել, որ բոլորի նյութերի տակ, եթե հասարակական-քաղաքական կամ, սոցիալ-տտեսական թեմա է, ձեզ են հայհոյում, բա դրա հետ ի՞նչ եք անելու։ Աննան ասում է՝ դե որ տենց ա, բերեք ձեզ կրթեմ մյուս տարի։ Լրիվ գժանոց, ոնցոր։
Կարճ ասած՝ էկրանի այ էս նկարը, էս բազմությունը իրականում հանրաքվե էր անում այ էս կարգի խոստումներիդ համար։ Ոչ մեկ փողոց չէր փակում ու քեզ չի ընտրել քո սիրուն աչքերի համար։ 2018 թվականից ի վեր դու երեք անգամ իրավունք ես ստացել խոստումներդ կատարելու ու երեք անգամ ձախողել ես։ Հիմա, քանի դու չես հեռացել ինքնակամ, միակ հանրաքվեն պետք է լինի քո հեռացմանը վերաբերվող, օրինակ՝ պատժելով, թե՝ ուղղակի գնաս ձեր հին տուն։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը