19 09 2023

«Կարճ ասած»․ Արցախում պատերազմ է․ ո՞վ է մեղավոր



 

Վաղ առավոտից Արցախում իրավիճակը սահմաններին խառն էր, իսկ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը սկել է ռազմական գործողություններ շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր հրետանի կիրառելով, գրոհելով ԱԹՍ-ներով։ Իսկ պաշտոնապես դրա անունը դրեցին «Լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ՝ սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»։ Ի՞նչ է սա նշանակում․ նրանք պահանջում են լուծարել արցախահայությանը պաշտպանող բանակը, լուծարել պետական կառույցները, հանձնվել ու դառնալ Ադրբեջանի քաղաքացի։ Հիմքը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։ Ի՞նչ են ասում ադրբեջանցիները․ ասում են՝ Նիկոլ, դու ասել ես, որ ճանաչում ես Ադրբեջանի մաս, ասել ես՝ երկխոսեք, ինտեգրեք, ես էլ իմ երկրի քաղաքացիներին այս ձևով եմ ինտեգրում։

Ցավալի լուրեր են գալիս Արցախից, կան վիրավոներ, երեխաներ են վիրավոր, զոհեր կան, որոնց մեջ նաև երեխա, Արցխում ավերածություններ են։ Փաստացի Արցախը այս պահին միայնակ է։ Արցախից ու Հայաստանից կոչեր են հնչում, որ Հայաստանի իշխանությունը ճանաչի Արցախի անկախությունը։ Դա պահանջում են մի իշխանությունից, որը հարյուր անգամ հայտարարել է, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Հուսահատ կոչեր։

Հայաստանն այսօր կապը կտրել է Արցախի հետ, վստահ եմ՝ Արայիկ Հարությունյանին հեռացնելուց հետո Նիկոլ-Արցախ նորմալ կապ չի էլ եղել։ Այսօր մտել է ուղիղ եթեր Փաշինյանը, ասում է՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապ մեջ ենք, բայց ընդհատվում է․ սուտ ես ասում․ էդ որ զանգում-ասում ես ի՞նչ կա, հլը չպրծա՞ն կրակելուց, դա կապ չէ։

Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթեր էր մտել․ դա ուղղակի 12 րոպեանոց խայտառակություն էր։ Մտել վերլուծում էր։ Ասում ա ադրբեջաական մամուլի տեղեկություներով, Ադրբեջանն այս ամենից առաջ տեղյակ է պահել ռուսներին։ Երկրի վարչապետ ա, ռուսների հետ կապը դեռ չի կորել, հղում ա տալիս ադրբեջանական մամուլին։ Մի րոպե․ դու ո՞րտեղի վարչապետն ես, Վրաստանի՞, Ուզբեկստանի՞, որ նստել բաներ ես վերլուծում, ինչ-որ մի աշխարհագրական կետում տեղի ունեցող իրադարձությունների մասով, թե՞ ում վրա որ կրակում են, դրանք են ուզբեկ, վրացի․ հայ չե՞ն, դու Հայաստան չե՞ս ներկայացնում աշխարհում։ Էս մարդը ձեռք ա առնում սաղիս։ Ասում ա՝ մեզ ուզում են ներքաշեն ռազմական գործողությունների մեջ Արցախում, մենք չենք ներքաշվի, մենք ընդամենը ինֆորմացիա կտանք։ Ղալաթ ես արել, բա դու էլ ո՞ւմ ես պետք, որ մեր հայրենակիցներին որոշում ես մենակ թողնել։

Արցախում այս պատերազմական իրավիճակին ի՞նչ էր նախորդել՝ Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազանգը։ Իսկ կարողա՞ դու էլ ես տեղեկացված եղել պատերազմ սկսելու մասին, ռուսներն ասում են, որ իրենց ընդամենը մի քանի րոպե առաջ են ասել ու սկսել, իսկ քեզ կարող ա՞ օրեր առաջ են ասել, բայց դե քեզ խնայում են թուրքերը, հաղորդագրություն չեն տալիս, որ ասել են։ Էրդողանը քեզ հետ հեռախոսազանգից առաջ ասել էր, որ Արցախում անընդունելի է նախագահի ընտրությունը, իսկ հեռախոսազանգից հետո ասաց, որ առաջարկել է Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի համատեղ քննարկում Արցախի թեմայով։ Հայաստանի ղեկավարի դիրքորոշումը հայտնի է՝ մենք հանձնել ենք, գործ չունենք, դուք ինտեգրեք, մենակ Հայաստանը մի ներքաշեք։

Հարցն այն է, որ Հայաստանը Արցախի անվտանգոթյան երաշխավորն է, Նիկոլը ուզենա թե չուզենա, ինչ ուզում է անի, ինքը Արցախի անվտանգության երաշխավորն է։ Արցախի քաղաքացիները Հայատանի Հանրապետության քաղաքացի են, մեր անձնագրերից ունեն, ոնց որ ես ու դուք։ Հրետակոծությունը սկսում է, Սուրեն Պապիկյանի նախարարությունը հաղորդագրություն է տարածում, որը աբսուրդի գագաթնակետն է․ ասում է մոտավոր այսպես․ «Արխային, ՀՀ սահմաններում վիճակը կայուն է»։ Ձեռք ե՞ք առնում, այլ ասելիք ու հատկապես անելիք չկա՞։ Ոնցոր գիտե՞ք ինչ լինի, ոնցոր կողքի սենյակում փոքր ախպորը սպանեն, զալում մեծ ախպերը քեֆ անի։ Տենց էլ չհասկաացա՞ք, որ մենակ էդ 29,800 քառակուսի կիլոմետրով չէ․ երբ դու ընտրվել ես Հայաստանի Հանրապետության իշխանություն, ավտոմատ պատասխանատվություն ես ստանձնել նաև Արցախի Հանրապետության առջև, հերիք է սրա-նրա վրա գցեք․ հայ ժողովրդի քվեից եք խոսում, լեգիտիմությունից, հայ ժողովորդը իր քվեն քեզ է տվել, ոչ թե Պուտինին կամ Իրանի նախագահին, որ գնա նրանցից բան պահանջի։ Մեծ մեծ «փրթում» եք, սև ավտոների շարասյուններով, ախրաննիկներով, ժպիտները դեմքներիդ ֆռում եք, բայց պատասխանատուն Պուտինն ա՞․ բա էլ դու՞ք ով եք։ Ասում եմ՝ Արցախում անգամ կոտորածին սրանք վերաբերում են էնպես, ինպես կվերաբերեին աշխարհի ծայրում ինչ-որ երկրի հետ կատարվողի։ Հլը էն ժամանակ զանգում ցավակցում են, Արցախի դեպքում ասում են՝ մենք պատշաճ ինֆորմացիա կփոխանցենք՝ զոհվեցին, թե մնացին։

Ընդամեը երկու օր առաջ երևանում տեղի ունեցան ընտրություններ․ Ինչո՞վ էր պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը հավաքեց Երևանցիների ընդամենը 9 տոկոսի ձայները․ հենց նրանով, որ քաղաքացին չի ընդունում ՔՊ-ի օրակարգը, ու հենց այս պարտվողական, հանձնողական օրակարգը, թե՝ Արցախում կատարվածը Ադրբեջանի ներքին գործն է ու մեկ էլ ռուս խաղաղապահների։ Ընտրությունների արդյունքից էլ բան չհասկացա՞ք․ բացատրեմ նորմալ գրական հայերենով․ ժողովուրդն ասում ա՝ Հայաստանի իշխանություն, մենք ձեզ պես անթասիբ չենք, բոլորիս սիրտը ցավում ա Արցախի համար, այնտեղ մեր հայրենակիցներն են, մեզ պես հայեր, տեր պիտի լինենք։ Դու ինչքան էլ մարդկանց վախեցնում ես պատերազմով, մարդիկ անտարբեր չեն, չեն վախենում ու քեզնից պահանջում են տեր լինել, հարց լուծել, չգիտեմ՝ պայմանավորվել, ֆռռացնել, կռիվ տալ, մի բան անել, ոչ թե ձեռքերը լվանալ։

Դու չես կարող քո նեղ խմբակով որոշել, որ կապ չունես, հայ ժողովուրդը կապ չունի, իբր այլ ազգի խաղաղապահին ես հանձնել․ իբր դու չես որոշում։ Դո՛ւ կապ ունես, դո՛ւ ես վարչապետ աշխատում հայկական պետությունում, դո՛ւ ես պատասխանատուն։

Գաղնիք չէ, այս ընտրությունը քաղաքապետի ընտրություն չէր։ Արդեն երևաց, ոչ մեկ չէր քննարկում Ավինյանը ինչպիսի մենեջեր ա, դրա համար չեն տվել քիչ ձայն, քիչ են տվել քո անվտանգային քաղաքականության, Արցախի վերաբերյալ քո քաղաքականության պատճառով առաջին հերթին։ Քո թեզերը չեն ընդունում։ Էդ քո ասած կադաստրի վկայականը ոչ մեկին պետք չէ, չի անցնում էտ ստից ֆռիկները, թե կադաստրի վկայական եմ բերելու։ Լայվ ա մտել, վերլուծում է իրավիճակը, կոչեր է հնչեցնում, թե սառնասիրտ եղեք, մի տրվեք հուզմունքների․ քո երեխու տարիքի էրեխեք են զոհվել ու վիրավորվել, ի՞նչ է նշանակում մի տրվեք հուզմունքների։

Ու անգամ էս պահին Նիկոլ Փաշինյանը էլի մտածում է իր իշխանության մասին, ուղիղ եթեր է մտել, որ հայտարարի, թե՝ հեղաշրջման փորձեր են, թույլ չի տա։ Քո իշխանությունը չէ հետաքրքրում մարդկանց․ Էսօր ընտրատեղամասերում վերահաշվարկ էիք անում, որ ձայն գողանայիք, հենց Արցախում պատերազմ սկսեց, բոլորը ուշադրությունը շեղեցին այն կողմ, մենակ դուք մնացիք սևեռված ընտրությունների վրա․ մինչև հիմա էլ չգիտենք վերահաշվարկի արդյունքը ինչ եղավ։ Մարդկանց քո աթոռը չի հետաքրքրում, լուծիր մեր պետականության, մեր հայրենիքի, ժողովրդի անվտանգության հարցերը, քո քաղաքապետի աթոռը քեզ մնա։ Դուք չե՞ք հասկանում, որ ինչքան էլ ժողովրդի անունից խոսում եք, դուք փոքրամասնություն եք, ձեր գաղափարներով։

Այս պահին էլ մտածում է աթոռի մասին, հայրենակիցների կոտորվելը հեչ, վիրավոր ու զոհված էրեխեքը մի կողմ, կարևորը իր աթոռն է, այդ մեկը հոխորտում է՝ թույլ չի տա։ Ինձ հետաքրքրում է, դեռ մարդիկ կա՞ն, որ չեն հասկացել, որ սա ղեկավարի բան չէ։ Արցախում էնքան ուշ գնաց Արայիկի իշխանությունը, որ նոր եկածը էլ համարյա բան չի կարողանում անել․ փոխանակ խելքի գա, չկրկնի Արայիկի սխալները, թույլ տա փրկել իրավիճակը, ասում է՝ թույլ չի տա, որ հեղաշրջում անեն։ Դե էդ դեպքում հարց լուծիր, ես էլ ասում եմ, ոչ թե ինֆոշտաբ աշխատիր․ հարց լուծի՛ր, ոնց ուզում ես։

Կարճ ասած՝ կրկնում եմ՝ Հայաստանի իշխանությունը իր մանդատով պարտավորություն է ստանձնել Արցախի առաջ։ Եթե նա չի կատարում այդ պարտավորությունը, դավաճանել է այդ երդմանը, պետք է քաղաքացին, ժողովուրդը, ազգը պարտադրի կատարել։ Փաշինյանը էլի խոսում էր ներսում ու դրսում Հայսատանի դեմ գործող ուժերի մասին՝ առանց անուններ տալու։ Ուրեմն իմացեք՝ Հայաստանի դեմ գործող գլխավոր ուժը հենց ինքն է՝ իր քաղաքական ու աշխարհաքաղաքական թիմով։ Այլ եզրակացություն չկա։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ