28 07 2023

«Կարճ ասած»․ Բաներ, որոնք պետք է ասեր Ալիևը, բայց ասում է Փաշինյանը



Կարո՞ղ եք կռահել, թե ո՞վ է այս մտքի հեղինակը․ «Եթե բոլորը ինքնորոշվեն, Աշխարհում ոչ մի պետություն չի մնա»․ խոսքը վերաբերում է Արցախի ինքնորոշմանը։ Իսկ ո՞վ կարող է լինել այս խոսքերի հեղինակը․ «Հայերը որտեղ ապրում են, ասում են սա մեր հողն է․ չի կարող լինել ոչ մի ինքնորոշում»։ Տպավորություն է, որ այս երկու մտքերը նույն մարդն է ասել։ Կմտածեք՝ Ալիևն է, Հաջիևն է, Մուստաֆաևն է, գուցե Բայրամովն է։ Բայց իրականում սրանք ասել են իրար թշնամի երկու պետությունների ղեկավարներ, ուղղակի երկուսն էլ ասել են Արցախի մասին։ Առաջին մտքի հեղինակը Փաշինյանն էր, երկրորդինը՝ Իլհամ Ալիևը։

Այսօրվա հաղորդումս հեղինակել եմ այսպես՝ բաներ, որոնք պետք է ասեր Ալիևը, բայց ասում է Փաշինյանը։

Արցախը տասնամյակներ շարունակ իր անկախության միջազգային ճանաչման համար պայքար է մղում, իսկ Փաշինանը, ընդհակառակը, հանձնում է Արցախն ու ասում՝ եթե բոլորը ինքնորոշվեն, Աշխարհում ոչ մի պետություն չի մնա։ Այսինքն ի՞նչ ինքնքորոշում, այ Արցախ, գնա ապրի Ադրբեջանի կազմում ու մոռացիր անկախ կարգավիճակի մասին։

Էս 360 տոննա հումանիտար բեռ իբր ուղարկելու շոուի իմաստը ի՞նչն է․ իսկ գուցե հենց էս ինքնորոշման հարցի մե՞ջ ա մտնում, որ՝ժողովուրդ, տեսնում եք՝ ճար չկա, գնացեք Ադրբեջանի հետ փորձեք յոլա գնալ։ Նիկոլը չգիտե՞ր, որ բեռները չեն անցնելու սահմանը։ Էն որ Թուրքիայի հետ ցամաքային սահմանը բացվեց ու հայկական բեռնատարները անցան երկրաշարժից տուժած Թուրքիային օգնելու, էդ ո՞նց եղավ, ի՞նչ եք կարծում, Նիկոլը հենց-նենց ապրանքը լցրեց ֆուռերն ու քշեց Թուրքիա՞։ Թե՞ նախապես պայմանավորվեցին։ Բա էս 360 տոննան էդ ո՞նց է պատահական լցնում ու քշում, առանց որևէ մեկի հետ պայմանավորվելու։ Պարզ չէ՞, որ շոու է։

Ու եթե պետությունն ինքը չի կարողանում մի քանի հարյուր տոննա բեռ անցկացնել սահմանը, դա իր իշխանության հեղինակության մասին է խոսում, անզորության մասին։ Զինվորների ծնողները պաշտպանության նախարարին բողոքել էին, որ իրենց տղաները սահմանի վրա են ու անապահով, պատասխանել էր՝ իսկ ո՞վ ա ասում Երևանը անվտանգա, կարող ա թշնամին մինչև Երևան գա։ Դա է անկարողությունը։ Կարողանում են, օդում կախված տեղեկությունների համաձայն, գնան խնդրեն Վրաստանի վարչապետին, որ թողնի մաքսանենգ սիգարետ տանեն, բայց չեն կարողանում հումանիտար օգնություն հասցնել։ Օգնության հետևից Վահան Կոստանյանն է գնացել․ մի հատ էս ֆոտոյին նայեք, սա պետք է Արցախը սովից փրկի՞։

Վերադառնամ խոսքերի հեղինակին գուշակելուն։ Ի՞նչ եք կարծում, ո՞վ կարող է լինել հետևյալ խոսքերի հեղինակը․ «Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Թվում էր, թե պետք է Ալիևն ասած լիներ։ Բայց ի զարմանս մեզ՝ Ալիևն ավելի ազնիվ գտնվեց ու ասաց, որ պատմության ընթացքում երբեք Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղով հանդերձ, դա արել է Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։

Օրինակ, կարո՞ղ էր Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարել՝ մենք չենք զինվում, որովհետև մեզ զենք չեն տալիս։ Ու սա ասեր ուղիղ եթերում՝ իմանալով, որ թշնամին ամեն ժամ զինվում է ու կարող է էս հայտարարությունից օգտվել։ Կարող ես դու դա ասել միայն հակառակորդ բանակի մասին՝ նրա թուլությունը և պաշտպանական կառավարման մեկուսացվածությունը ցույց տալու համար։ Օրինակ՝ կարող ես քո հակառակորդ բանակի թուլությունը ցույց տալու համար ասել նրանց թերությունների մասին և ծաղրել։ Բայց չես ասի, չէ՞, մեր բանակում կա գերթանկարժեք զենք, որը չի աշխատում։ Թվում էր, թե մենակ Ալիևը կարող է արցախցիներին ասել՝ կարող ա՞ որ Արցախցի բարբառով ես խոսում, գիտես հերոս ես։

Օրինակ պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանն ու Արծրուն Հովհաննիսյանը, որ ուզում էին ցույց տալ թշնամու վախկոտությունը, ասում էին՝ սաղ փախնում են մարտի դաշտից, զենքերը թողնում-փախչում են, մենք էլ արդեն ալարում ենք հաշվենք նրանց կորուստները։ Դա ոգևորությամբ էր ընդունվում։ Բայց Նիկոլն ասում է՝ պատերազմի ժամանակ սաղ Ստեփանակերտից փախել էին՝ իմանալով, որ սուտ է ասում։ Ժողովուրդ, էս սաղ մտքերը ասել ա Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետը։ Հիմա ո՞վ է ավելի շատ ադրբեջանամետ։ Բանը էնտեղ ա հասել, որ ասուլիսի ժամանակ լրագրողը վարչապետին հարցնում է՝ ինչո՞ւ եք  միշտ բերում հակահայկական օրինակները, չեք բեում պրոհայկական օրինակները։ Անկեղծ ասած՝ մտածում եմ, որ Փաշինյանը լիքը իրավունքներ է վաստակել Ադրբեջանում բարձր պաշտոնի հավակնելու․ նախագահի չէ․ նրանք, կարծում եմ, նման մարդուն ղեկավար պաշտոնի երբեք չեն ընտրի, բայց ամեն ինչ կանեն, որ իրենց թշնամի երկրում նման ղեկավար լինի ու պաշտոնը ինչքան ուժը հերիքում է՝ պահի։ Էդ հարցում կօգնեն։

Էս բոլոր հայտարարություններից շատ ավելի վտանգավոր է խոսքը ինքնորոշման մասին։ Ասում է՝ եթե բոլորը ինքնորոշվեին, աշխարհում պետություն չէր մնա։ Տպավորություն է, որ էս մարդը վախենում է վաղը Կապանը կամ Ապարանը անկախանան։ Թեմային էլի եմ անդրաարձել։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, պետք է աշխարհում ոչ թե լիներ մոտ 200 երկիր, այլ ամենաշատը՝ 50։ Բա ո՞նց ա 200, ինքնորոշվել են, չէ՞։ Բազմաթիվ պետություններ ինչ-որ ժամանակ եղել են այլ պետությունների գաղութ, կայսրությունների կազմում և պայքարի արդյունքում ինքնորոշվել են։ Արաբական Միացյալ էմիրություններ, Քուվեյթ, Հյուսիսային, Հարավային Կորենաեր, Ղազախստան, Ուզբեկստան, Թուքմենստան, Վիետնամ, Թունիս, Ալժիր, Բրազիլա, Մեքսիկա, Արգենտինա, Չիլի, Հնդկաստան և այլն և այլն, էդ սաղ ինքնորոշվել են, պետություն չի մնացե՞լ, ոչ միայն մնացել ա, այլև շատացել են։ Ումից որ անկախացել են, էդ պետությունները վերացել ե՞ն։ Էս ի՞նչ հեքիաթներ ես պատմում։ Ասում է որ ինքնորոշվելով լինի, Ամերիկան կքանդվի։ Իսկ դու տեղյակ ե՞ս, թե Ամերիկան ոնց ա անկախացել, տեղի ա ունեցել Մեծ Բրիտանական 13 գաղութների ինքնորոշման արդյունքում․ Մեծ Բրիտանիան դրա արդյունքում չի վերացել, չէ՞։ Ինքնրոշման իրավունքը դա ազգերի իրավունք ա, օգտվել է դրանից հարյուրավոր ազգեր, երկրների թիվը 50 էր, հիմա անցնում է 200-ը։

Ամբողջ զավեշտը գիտե՞ք որն է․ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրում, որով մասնակցել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու ամեն գնով պահպանել վարչապետի աթոռը, գրված ա․ «Իշխանության գլխավոր խնդիրը՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումն է՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա»։ Սա Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է, էդ ընտրությունների ժամանակ գլխավոր թեման Արցախն էր ու անվտանգությունը, «ապագա կա»-ն էր։ Նախընտրական ծրագրում գրել է՝ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, դրանից երկու տարի անց ասում է՝ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի նկատւմամբ։

Նիոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում գրված է․ «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով»: Սա նիկոլն է ասել ինքնորոշման մասին։ Իսկ հիմա ասում է՝ եթե սաղ պետություններ ինքնորոշվեն, ո՞ւր կհասնի սենց։ Դու ասել ես մի բան, հիմա լրիվ հակառակն ես անում՝ ամեն օր ապացուցելով, որ լեգիտիմ չես այլևս։

Կարճ ասած՝ մենք մի քանի տարի շարունակ այն փուլում ենք գտնվում, որ մեր երկրի համար շատ ավելի վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի խոսքը, քան Ալիևինը։ Որովհետև էս մարդու խոսքը բերում է պատերազմ, էս մարդու խոսքը վնասում է ոչ թե թշնամուն, այլ մեզ, էս մարդու խոսքը շրջափակում է նշանակում, կանխում է հումանիտար օգնության ուղարկումը, էս մարդու խոսքը քանդում է անկախ պետությունը, իջեցնում է մեր բոլոր նշաձողերը։ Ոչ թե բարձր պահանջներ է դնում ու մի քիչ իջնում, այլ դնում է ցածր նպատակ ու հետո հրաժարվում դրանից։ Հիմա հասել ենք այնտեղ, որ ուղղակի խնդրում են նրան չխոսել։ 

 

Սևակ Հակոբյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ