Գաղտնիք չէ՝ Ադրբեջանի նախագահի մոտ չհաղթահարվող բարդույթ կա՝ հասնել ու որևէ կերպ հաղթել Ռոբերտ Քոչարյանին։ Էդ բարդույթը նրա մոտ սկիզբ է առել արցախյան առաջին պատերազմից, դրանից հետո բանակցություններից։ Հայաստանում ղեկավարներ փոխվեցին, ինքը մնաց Ադրբեջանում ղեկավար, բայց փորձում է ոչ թե Հայաստանի այսօրվա ղեկավարի հետ համեմատվել, այլ՝ Քոչարյանի։ Հիշում ենք, քանի անգամ հայտարարել է, թե ինքը 44-օրյա պատերազմում ոչ թե Նիկոլին է հաղթել, այլ՝ Քոչարյանին։ Բայց միայն Ալիևը չէ, որ Քոչարյանին հավասարվելու բարդույթ ունի, դա նկատում ենք նաև Նիկոլի մոտ։ Ալիևի ու Նիկոլի նմանությունն այս առումով այն է, որ երկուսն էլ փորձում են հասնել կեղծիքով, մանիպուլացնելով, ինչ-որ բաներ հնարելով։
Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինքը 2023 թվականի առաջին 4 ամիսներին ավելի շատ հարկ է հավաքել, քան 2000-2010 թվականների ամեն տարվա բյուջեները։ Համեմատությունը, իհարկե, աբսուրդ է, որովհետև, բնականաբար, 2023 թվականին դու չես կարող ունենալ նույն բյուջեն, ամեն բան թանկացել է, ընդորում ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում, ամեն բան տասյակ անգամ է թանկացել։ Եթե 2000 թվականին 100 դոլարը նորմալ աշխատավարձ էր համարվում, որովհետև ապրել լինում էր այսօր անգամ կոմունալներին չի հերիքի։ Նիկոլը չի անում ինդեկսացիա, հաշվի չի առնում գնաճը, անկումները, համաշխարհային ճգնաժամերը, ուրագի պես, դնում-ուղիղ համեմատում է ու ուրախանում, թե՝ տեսեք, հաղթում ենք։ Կարելի է այդ բարդույթավորվածին մի քանի խորհուրդ տալ՝ ինչպես անի, որ Ռոբերտ Քոչարյանի հետ համեմատությունը գոնե մի քիչ տեղին ու տրամաբանական լինի։
Օրինակ՝ էն օրը գովում էին, թե շինարարությունը գերազանցել է Քոչարյանի վախտվա թվերը, անկախությունից հետո չի եղել և այլն։ Լավ եք անում, բայց կարող ա՞ էդ ցուցանիշը ուրիշ ձև գերազանցեք։ Սարքում եք շենքեր ու քաղաքացու վրա ծախում քառակուսի մետրը 1300 դոլարից մինչև աստղաբաշխական թվեր։ Ճիշտ է, այն ժամանակել էին սարքում ու ծախում, որոշ տեղերում՝ լավ թանկ, բայց նաև Աղետի գոտում սարքում էին բազմաթիվ շենքեր ու չէին ծախում, բաժանում էին 88-ի աղետից տուժածներին։ Ինչի հիմա աղետից տուժածներ չկա՞ն։ Երկրաշարժից պակա՞ս աղետ էր պատերազմը, քա՞նի տուժածի եք տուն տվել։ Երկրաշարժը հո Քոչարյանի ժամանակ չէ՞ր, իր պատճառով հո չէր, բայց պատասխանատու էր տներով ապահովել, ձևը գտան, արեցին․ պատերազմը Նիկոլի պատճառով էր, տասնյակ հազարները տուն կորցրին, բռնագաղթեցին, էդ սարքած էլիտարկեքից քա՞նիսը տվեցիք էդ մարդկանց։ Հլը որ լսում ենք, որ ձեր պաշտոնյաներն են տան տեր դառնում, երեկ սիգարետ էին կրակում, հիմա տներ են առնում։
Ասեմ ինչ ցուցանիշով փորձի հասնել Քոչարյանին․ 12 տոկոս միջին տարեկան ՀՆԱ աճ է եղել, իսկ պարքտը աճել է 10 տարում ընդամենը 700 մլն դոլարով։ Դու 5 տարում ավելացրել ես 4 մլրդ դոլարով, ամեն քաղաքացու վզին հազարավոր դոլարների պարտք կուտակել։ Քոչարյանը որպեսզի պարտքը ավելացներ քո չափ, պետք է նախագահ աշխատեր ուղիղ 58 տարի։ Կարող ա՞ դրանով հավասարվես ու պարտքը 10 մլրդ դոլարից իջեցնես 1,5 մլրդի։ Հլը մտածի։
Պետական բյուջեիցդ կրկնակի ավելի են խաղաղմոլության գումարները, բյուջեից կրկնակի ստավկա են անում․ երկիրը դարձրել ես ղումարբազ․ իսկ միգուցե է՞դ ցուցանիշը իջեցնես հասցնես Քոչարյանի վախտվա թվերին։ Կամ կարող ա՞ որոշես քո արտադրողին պաշտպանես նենց, ոնց պաշտպանում էր Քոչարյանը։ Էն ժամանակ Թուրքիայից ներկրում էին արգելում, որ Հայատանում արտադրություն զարգանա։ Ձեր նախարարին ասում ենք որ սահմանը բացի մեր արտադրողները կսննկանան, ասում է՝ դա անխուսափելի է, թող ուրիշ բաներով զբաղվեն։
Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիներին մարտական զոհերի թիվը եղել է 92։ Մի զինվորի մահն անգամ ողբերգություն է։ Քո վախտ մի տարում ավելի շատ մարտական կորուստ է լինում, քան Քոչարյանի 10 տարին միասին վերցրած։ 44-օրյա պատերազմը չեմ հաշվում։ Քանի սահմանից խոսեցինք, մի ցուցանիշ էլ ասեմ, ձգտի-հասի, թե կարող ես․ Քոչարյանը 13 հազար քառակուսի կիլոմետր ազատագրել է, կարող ե՞ս դրա 10 տոկոսն էլ դու ազատագրես, միայն հանձնելուց ես խոսում։
Ռոբերտ Քոչարյանը բարձր ու սիրուն կամուրջներ էր սարքում, քաղաքը բեռնաթափում, Նիկոլը այն ժամանակ գրում էր՝ ժողովուրդ, սարքում ա, որ ինքնասպան լինեք։ Քո օրոք 5 տարում մի հատ միջին կամուրջ, անգամ չի սարքվել, բայց ինքնասպանությունները տարեկան 60 տոկոսով ավելանում են։ Թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 95 տոկոսով։ Բա էսօրվա լուրը․ Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել է 800 մլն եվրո արժողությամբ 3 տոննա կոկային, որ բերում էին Հայաստան։ Դու լինեիր իմ տեղը, կհացնեիր, չէ՞, կարող ա՞ իշխանությունից մարդիկ են մեջը խառը․ սաղ օրը քեֆերի մեջ եք, DJ Էդոն էլ ասում ա քեֆերը առանց թմրանյութի չեն անցնում։ Իսկ կարողա՞ բերում էիք իրացնեիք, փողը լցնեիք բյուջե ու ասեիք՝ Քոչարյանի բյուջեն գերազանցել ենք։ Քոչարյանի վախտվա թվերը նայեք, թմրանյութերի շրջանառություն ընդանհրապես կա՞ր, այսքան նարկաման երիտասարդ փողոցներում կա՞ր։
Իսկ կարող ա՞ ուզենաս ջրի սակագնով էլ հավասարվես Քոչարյանի ժամանակվա ցուցանիշին ու 200 դրամից իջեցնես 50 դրամ, հոսանքի գինն էլ իջեցնես 25 դրամ ու այդպես կայուն պահես 10 տարի։ Սննդամթերքի գինն էլ 10 տարի ստաբիլ պահես։ Փաշինյանը 2019 թվականին հայտարարեց, թե մի քանի տարի գնաճ չի լինի։ Իր օրոք կրկնակի է թանկանում ամեն ինչ, գրեթե ամեն ամիս։ Քո կուռքի ժամանակ, 10 տարի գները համարյա չեն փոխվել, շատ չնչին, թվերը հանում-նայում ես, զարմանում ես, փաստորեն այդպես էլ ենք ապրել։ էդ ո՞նց ա լինում, որ քո հա՛մ բյուջեն ա մեծ, հա՛մ տնտեսությունդ ա արագ աճում, բայց աղքատությունը հակառակը՝ շատանում է։ Էդ ո՞նց ա, որ ավելի քիչ էր էն ժամանակ բյուջեն, բայց քաղաքացին ավելի լավ էր ապրում ու շատ ավելի կայուն, ապահով։
Իսկ կարող ա՞ բանակն էլ զինես նենց, ոնց Քոչարյանի վախտ էր, ինչ զենք թշնամին էր առնում, դրան համարժեքն ու ավելի լավը՝ մենք։ Կարող ա՞ ռազմական բալանսը վերականգնես նենց, ոնց Քոչարյանի վախտ էր։ Ես մի անգամ չեմ լսել Քոչարյանն ասեր գիտե՞ք, ինչ ինձ զենք չեն ծախում։ Անգամ ասում ա՝ չեմ պատկերացնում, թե ոնց ա հնարավոր զենք չծախեն․ սրանք մեռան ասելով մեզ հարիֆի տեղ են դրել, զենք չեն ծախում։ Որ ծախում էլ են, փողը վերցնում չեն, զենքը տալիս։
Թե բա՝ ավելի շատ հարկ եմ հավաքել։ Իսկ որ հավաքել ես՝ ի՞նչ ես արել։ Քոչարյանը որ հարկ էր հավաքում, պարգևավճար էր բաժանո՞ւմ, թե՞ ասենք, զենք էր առնում, որ գաս նվիրես թուրքին, թոշակ էր տալիս, գործարան բացում, Արցախ սարքում, քաղաքներ, Երևանում փողոցներ, մայրուղիներ։ Հա, ասեմ ինչ ցուցանիշի հասի․ որ համահայկական հիմնադրամով սրանից հետո փող հավաքես, երկիր շենացրու, ոչ թե մտցրու բյուջե ու թիմիդ կաշառի պարգևավճարներով, որ վրայիցդ չթռնեն։
Քոչարյանի օրոք 14 երկիր և 4 միջազգային կառույց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Քա՞նի երկիր է ճանաչել քո օրոք, կարող ա՞ էդ ցուցանիշով էլ գերազանցես։ Ի դեպ, որ էդքան «վիզ ես դրել» գերազանցես Քոչարյանի ցուցանիշները, լավ կլինի, ուրեմն, կառավարությունդ հիմնահատակ փոխես մասնագետներ բերես։ Քոչարյանի նախարարը չէր ասում տնտեսական աճի խոստումս չեմ կատարել, որովհետև փետրվարը 28 օր է ոչ թե 31։ Քոչարյանի վախտ իրավաբանը արդարադատության նախարար էր, ոչ թե առողջապահության։ Ու ամենակարևորներից մեկը՝ սուտ մի խոսիր։ Դա ամենակարևոր ցուցանիշներից մեկն է, որ պետք է փորձես հասնել։
Կարճ ասած՝ Լավ ես անում, միշտ պետք է փորձես հասնել քեզ համար անհասանելիին, կարող ա Արարատի գագաթ չկարողանաս բարձրանալ, բայց մի բլուր նվաճես, բայց ստորոտում կանգնած՝ գլուխ մի գովի։ Իսկ եթե ուզում ես ճիշտը իմանալ՝ դու էլ, Ալիևն էլ ձեր կոմպլեքսներով միշտ պարտված եք մնալու։ Նախ ձեզանից բան ներկայացրեք, նոր փորձեք համեմատվել։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը