03 03 2023

«Կարճ ասած»․ Պայմանագիր կստանաս, խաղաղություն՝ ոչ



 

Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայի կանցլերի հետ ունեցած հանդիպումից շատերը ֆիքսել են կանցլերի խոսքն այն մասին, որ պետք է ղարաբայան խնդիրը լուծվի հավասարապես տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա։ Սա հերթական անգամն է, որ գալիս է հաստատելու, որ Փաշինյանի խոսքերը, թե՝ միջազգային հանրությունը պահանջում է Արցախի կարգավիճակի հարցով նշաձողը իջեցնել, սուտ է։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով այդ նշաձողի իջեցմանը ու Արցախի՝ Ադրբեջանի կազմում գտնվելուն երեք պետություն են նպաստում՝ Ադրբեջանը, Թուրքիան և որքան էլ անհավատալի է՝ պաշտոնական Հայաստանը՝ 2018 թվականից սկսած։ Իսկ ինչո՞ւ պետք է Հայաստանի ղեկավարությունը ցանկանա թողնել Ադրբեջանի կազմում, էլի կասեմ՝ դա հնարավոր կլինի պարզել միայն իշխանափոխությունից հետո։ Եկել էին հանձնելու հստակ պատճառո՞վ, չունեի՞ն բանակցելու խելք ու անկախ իրենց կամքից էսպես եղավ, փո՞ղ կար տակը, օրինակ՝ 5 մլրդ դոլար, թե ինչ, դա կպարզվի հետո։ Ո՞վ է հանձնել ու հանձնում Արցախը, կարծում եմ՝ ամենքն իր կարծիքն ունի․ իսկ ի՞նչ է կատարվում հիմա ու ինչ է սպառնում, հիմա, խնդիրը դա է։ Եկեք հասկանանք․ Հայաստանը հենց հիմա դարձյալ սպառնալիքի տակ է, գերակշռող կարծիքը՝ իշխանության պատճառով։ Չէ՞ որ մերոնք հույսները դրել են երկու բանի վրա՝ ինչոր բետոն խաղաղության պաայմանագիր և եվրամիության դիտորդներ։ Դեռ այսքանի մասին գիտենք։ Հայաստանի վարչապետն ասում է՝ Եվրամիության մոնիտորինգային առաքելության տեղակայումը վճռորոշ դեր կխաղա անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման գործում։ Բայց հարց է առաջանում․ Էդ ի՞նչ վճռորոշ դեր է, չգիտենք, ինչպե՞ս են խաղալու էդ դերը, չէ՞որ չգիտենք։ Մի հատ նախորդ տարվա վերջում երկու ամսով խաղացին էդ դերը ու չհասկացանք ինչ արեցին։ Ու հիմա ասում են՝ երկու տարով են եկել ու խնդրում է Հայաստանը, որ ինչ-որ պայմանագիր ստորագրեն դիտորդների մասին։ Ու անհասկանալի է, թե էդ թուղթը ինչ է տալու, եթե առանց թուղթ չի տալիս։

Եթե դիտորդ ուղարկողները գիտեն ինչի համար են ուղարկել, Ռուսաստանն ու Իրանը գիտեն ու մտահոգություն են հայտնում, հայ ժողովուրդը չգիտի։ Օրինակ ես դիտորդների մասին մի բան գիտեմ՝ նրանց ամենագնացները ամեն օր Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց են, Երևանի կենտրոնում։ Ուրիշ բան չգիտեմ։ Հայաստանի իշխանությունը հույսը կապում է ինչ-որ թղթերի հետ։ Նիկոլ Փաշինյանը սկզբում դիմում է Ալիևին, ասում է՝ ո՞րն է Հայաստանի սահմանը ըստ քեզ, ասա դրա վրա բանակցենք։ Հետո երևի ասում է Ալիևը, որովհետև Նիկոլը հայտարարում է, թե դիտորդները գալիս են, որովհետև հստակ ասել են որն է ՀՀ սահմանը, հիմա ասում է դե մենք ստորագրենք, իսկ միջազգային հանրությունը թող գա գարանտ կանգնի անվտանգությանն ու խաղաղությանը։

Էդ միջազգային հանրության մասին մենք ամեն անգամ լսում ենք առասպելներ, դնում ենք անհաղթ հերոսի տեղ, բայց իրականում նրանց դերը գերագնահատված է։ 1990-ականներից Լևոն Տեր-Պետրոսյանը հղում էր անում միջազգային հանրությանը, ասում էր պետք է հանձնենք, նրանք թույլ չեն տա պահենք։ Ասացին դու գործ չունես, թող-գնա, եկան ու պահեցին, մինչև 2018 թվականը, երբ եկավ Նիկոլը ու ասաց՝ հերիք ա պահենք, տանք-պրծնենք։ Ու հիմա էլի հույս են կապում միջազգային հանրության հետ։ Նույն միջազգային հանրությունը հիմա ո՞նց է Ադրբեջանին թույլ տալիս․ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 15-ին նիստ է արել ու որոշել, որ ուժի կիրառումն անթույլատրելի է։ Հետո՞, ո՞վ է բանի տեղ դրել։ Մի քանի օր առաջ նույն միջազգային հանրությունը փայլուն որոշում կայացրեց Հաագայի դատարանում․ Ադրբեջանը պարտավոր է բացել Լաչինի միջանցքը, ասացին, որ այդ որոշումը պարտադիր է կատարման։ Ու ի՞նչ եղավ։ Բացվե՞ց միջանցքը։ Կա Հաագայի դատարանի որոշում, միջազգային հանրությունը գարանտ է, բա ինչի՞ չեն ստիպում Ադրբեջանին բացել միջանցքը։ Էդ չէ՞ միջազգային հանրության գարանտիան։ Հիմա նույն էդ միջազգային հանրության դիտորդները ի՞նչ են անելու։ Ասում են՝ Ադրբեջանը քաղաքկան առումով վնասներ է կրում անդառնալի։ Մեր ժողովուրդն էլ տալոնով հաց է առնում․ հիմա ո՞վ է անդառնալի վնասներ կրում։

Նիկոլն ասում է ես խաղաղության պայմաանագիր եմ կնքում, Ադրբեջանը տրամադրված չէ, դրա համար էլ ակնկալում եմ Ադրբեջանի ժողովրդից աջակցություն։ Չեք հասկանո՞ւմ, որ էդ թղթի կտորը ոչինչ ա․ քո խաղաղության պայմանագիրը քո բանակն ա, քո բանակը ուժեղ ա, ունենում ես խաղաղություն, թուլացնում ես, ունենում ես կապիտուլյացիա։ Դու բանակդ չես զինում, զինվորներիդ տանում ես կոտորածի, գեներալներիդ հեղինակազրկում ես, բանակդ քանդում ես ու թշնամուց ուզում ես խաղաղության պայմանագի՞ր։ Դու թշնամուց պայմանագիր կարող ես ստանալ, էլի թղթեր կարող ես ստանալ, հոգ չէ, բայց խաղաղություն երբեք չես ստանա, որովհետև էդ խաղաղությունը ոչ մի պայմանագիր երբեք չի ապահովել ու չի ապահովում, խաղաղությունը հմուտ քաղաքականությունը, բանիմացությունը, դիվանագիտությունը, բանակն է պարտադրում։

Հաագայի թղթերը, ՄԱԿ-ի բանաձևերը, եվրոդիտորդները հեչ, էդ ՄԱԿ-ի բանաձևերը շատ ավելի շատ են եղել ժամանակին Ադրբեջանի օգտին, բայց մեր բանակը ուժեղ էր, բանի տեղ չէինք դնում։ Նիկոլ Փաշինյանը որտեղ գնում է, լաց է լինում՝ սեպտեմբերի 13-ին հարձակվել են, 225 զոհ, անհետ կորած, փախստական, 150 քառակուսի կիլոմետրի կորուստ, բլոկադա, ամեն անգամ դա է։ 2021 թվականի մայիսի ներխուժումից անմիջապես, փոխանակ զորքով հետ շպրտեիր, սկսեցիր լաց լինել միջազգային հանրության առաջ, ու դրա դիմաց ստացար 2022 թվականի սեպտեմբերի 13 ու հիմա էլի լացում ես։ Գերմանիայի կանցլերի մոտ ողբացիր ու ի՞նչ ստացար։ Դիտորներն արձանագրեցին, որ Ադրբեջանը մեր տարածքում է, Լաչինի միջանցքն էլ փակ է։ Հետո՞։ Այդ ամենը իրենք լայվով կարող էին տեսնել, էդտեղ ի՞նչ մի գաղտնիք կար։

Քո երկրում ունես այլ երկրի ռազմաբազա, զորք, զենք, փոխանակ իրականում դաշնակցես, պայմանավորվես, էն հարաբերությունները ստեղծես, որ քո երկիրը անվտանգ պահես, 150 կիլոմետր մտած թշնամուն դուրս շպրտես, դրա փոխարեն ելույթ ես ունենում, թե մեր երկրում գտնվող մեր դաշնակցի զորքը մեր անվտանգությանը սպառնում է, անվտանգությունը պահում են դիտորդները, որոնց ավտոմեքենաները կանգնած են Երևանի ամենակենտրոնում հյուրանոցի մոտ ու Արցախի անվտանգությունն էլ երաշխավորում է Հաագա-ից բերած թուղթը, որը ձեռքդ ա, բայց միջանցքը չի բացվում, չէ՞։ Դու արդյո՞ք ճիշտ տեղերում ես բանակցում ու ելույթ ունենում։ Արտգործնախարարդ լավտղայություն է խաղում, ասում ա` չեմ գնում Լավրովի ու Բայրամովի հետ հանդիպեմ, հելնում-գնում ա Ադաթուրքի նկարի տակ ա նկարվում։ Լավ տղությունը էդ ա։ Հարց եմ տալիս՝ դու ՄԱԿ-ից թուղթ ես բերել, որ պետք է միջանցքը բացվի, չես կարողանում բացել, բա քեզ ո՞նց են պաշտպանելու խաղաղության թղթերը, եվրամիության դիտորդների զեկույցները։ Հարցն այն է, որ թութը ոչինչ ա, ոչինչ ա անգամ կապիտուլյացիայի թուղթը, որովհետև Ադրբեջանը արդեն փոխել է դա։

Մենք արդեն մեկ տարուց ավելի է ամեն օր լսում ենք խաղաղության պայմանագրի մասին, իրար դրույթներ են փոխանցում, ինչ-որ բաներ մերժում են, ընդունում են․ ժողովուրդ, որևէ մեկդ տեղյակ է՞ բովանդակությունից։ Մենակ մի բան ենք տեսնում՝ էդ չեղած պայմանագրով Ղարաբաղը հանձնում են, ուրիշ բան չգիտենք։ Դե երևի կարևոր էլ չէ։ Բայց ամեն օր ով տեղից զարթնում է, ասում է՝ խաղաղության պայմանագիր։ Կրկնում եմ՝ քո խաղաղության պայմանագիը քո բանակն է։

Կարճ ասած՝ մեր խնդիրը ո՛չ ՄԱԿ-ն է, ո՛չ Եվրամիությունն է, ո՛չ Թուրքիան է ու ո՛չ էլ անգամ Ադրբեջանը։ Մեր խնդիրը մեր երկրի ղեկավարությունն է, որը ամեն գնով խաղաղության է ուզում գնալ, անգամ՝ պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը կորցնելու գնով։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ