06 06 2022

«Կարճ ասած»․ Ի՞նչ կկատարվի Փաշինյանի հետ, եթե ձգձգի հրաժարականը



 

Քանի օր է` ներքաղաքական այս լարված օրերում, Երևանում զուգահեռ տեղի է ունենում գինու փառատոն, այսպես կոչված՝ գինի խմելու օրեր։ Ինչ-որ պահի մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ-ականները` պատգամավոր, նախարար, աշխատակազմի ղեկավար, այնքան էին ոգևորվել, որ Նիկոլ Փաշինյանը օրը ցերեկով համարձակություն է հայտնել դուրս գալ մարդամեջ, որ դա սարքեցին Քրիստոսի Հարությունից հետո հաջորդ ամենակարևոր իրադարձությունը աշխարհի երեսին։ Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ ուրախանում են, որ Նիկոլ Փաշինյանը համարձակվել է մի քանի տասնյակ թիկնապահներով, քաղաքացիական հագուստով ԱԱԾ-ականներով, ոստիկաններով գնալ ու մի քանի րոպե մնալ կենտրոնում, սելֆի անել զբոսաշրջիկների հետ։ Մի երեխայի, ռուս զբոսաշրջիկների հետ սելֆի անելու համար 15-ից ավելի թիկնապահներ էին աշխատացնում։ Ու էս մարդիկ իրենց խաբում են, թե ամեն ինչ նորմալ է։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ մի քանի րոպեով մասնակցել էդ փառատոնին, որովհետև այդ օրը ընդդիմությունը հայտարարել էր, որ ակցիա չի անելու։ Դա ևս ակնհայտ էր։ Թող շաբաթ օրը գնար, ուրբաթ գնար։ Դա մեկ օրվա միջոցառում չէր։ Ուրբաթ ու շաբաթ օրերը չգնաց, որովհետև միտինգ կար, երթ կար։ Երեկ Նիկոլ Փաշինյանը նաև ռեստորան էր գնացել, նկարել գցել էին․ դուք տեսա՞ք այլ զբաղված սեղան։ Մաքրել էին, փակել էին, որ կարողանար մի կես ժամ նստեր, մինչ կնկարեին։

Մի քանի օր առաջ Մարզահամերգային համալիրում բոքսի մենամարտ էր նայում․ ողջ հանդիսատեսի մոտից հավաքեցին կապրոնե շշերը, որ Փաշինյանի ուղղությամբ չնետեն։ էդ շոգին մարդիկ ծարավ մնացին, որովհետև մարդ կար՝ սարսափի մեջ էր։

Ազգային ժողովում ի՞նչ է կատարվում, երբ ընդդիմությունը գնում է որ մտնի շենք․ վերջին շրջանում երկու անգամ ականատես ենք եղել, ինչքն հատուկ միջոց ունեն, տանում-շարում են, անգամ խլացուցիչներ են դնում, որ ուղիղ եթեր հնարավոր չլինի ապահովել։ Եթե անգամ Փաշինյանն այնտեղ չէ, հատուկ միջոցներ բերում-շարում են, թիկնապահներ դիպուկահարներ և այլն։ Որովհետև մեր երկրի միակ վախկոտը Փաշինյանը չէ։ ԱԺ նախագահն էլ է վախերի մեջ ապրում։ Էսպիսի բան նախկինում երբեք չի եղել մեր երկրում։

Էդքան բերետները ինչի՞ համար եք բերում-լցնում, եթե ամեն իչ նորմալ է, էլ ներքին զորքեր, էլ բոլոր գույներով բերետներ, էլ օլիգարխների զորքերը և այլն։ Իշխանությունն ապրում է վախերի մեջ։

Մի քանի անգամ պատահել է՝ տեսախցիկը տանում-դնում ենք կառավարության շենքի մոտ, մեկ էլ մի քանի վայրկյան անց էնքան ոստիկանական զորք է հավաքվում․ որովհետև եթե կամերա է, ուրեմն կարող է՝ գալիս են ակցիա անեն։ Այդ ակցիան սրանց սարսափն է՝ անկախ թեմայից, մարդկանց թվից։ Տեսախցիկը դնում ենք ԱԺ-ի շենքի փողոցում, որ էդ ֆոնին հարցազրույց գրենք, Գուրգեն Արսենյանի շքեղ Բենթլին կամ Խաչատուր Սուքիասյանի Ռոլլս Ռոյսը նկարենք, ոստիկանության գունդ է հավաքվում։ Մեկ կամերայի պատճառով նրանք ահազանգ են անում ու ամբողջ ոստիկանության հանում-բերում։ Ժողովուրդ, սա նշանակում է, որ մեր երկիրը խորը  ճգնաժամի մեջ է։ Պետության ղեկավարությունը ման է գալիս երկրում գաղտագողի, ոչինչ չի կարողանում անել՝ կառավարման ճգնաժամ է։ Ընկած գործընկեր երկրներին ստեղ ընդեղ համոզում են, թե բան չի կատարվում, ամեն բան նորմալ է, բայց ոստիականական զորքերը ավտոբուսներում են գիշեր ցերեկ։ Մի հատ ժողով են ուզում անեն, մտնում են ԱԺ, բերում սաղ ոստիկաններին կանգնացնում են, մի հատ էլ հատուկ միջոցներ են ձեռքները տալիս, ասում են՝ բան լինի կկրակեք, բայց էկրանների առաջ ասում են՝ բան չկա, լոգիստիկ խնդիրներ են։ Բայց իրենց իրարանցումն էլ է էկրանների առաջ։

Նիկոլ Փաշինյանին դեմ են դուրս եկել բազմահազար քաղաքացիներ ու բացարձակ միայն Արցախի ու անվտանգության թեման չէ։ Դեմ են դուրս եկել գրեթե բոլոր այն քաղաքական ուժերը, որ սատարում էին իրեն 2018-ին։ Բոլոր նրանք, որ Նիկոլ Փաշինյանի հետևից էր գնացել խոստումների համար, հիմա հիասթափվել է ու հրաժարական է պահանջում։ Ու նման մարդկանց թիվը հարյուր հազարներ են, անկախ նրանից՝ դուրս են գալիս փողոց, թե տանից են բողոքում։ Էդ ընդդիմադիր տրամադրությունները ոչ մի տեղ չեն փախչում ու չեն փախչելու, քանի Նիկոլը վարչապետ է։

2018 թվականի մի կին, որը այդ ժամանակ հայտնի էր ընդամենը ադրբեջանցիների հետ Նովրուզ փարթի նշելով, «Մերժիր Սերժին» շարժման անդամ էր, ելույթ էր ունենում ու ասում էր՝ Սերժ Սարգսյանը պետք է գնա, որովհետև, թվարկում էր, հանձնել է 800 հեկտար։ Հիմա Նիկոլը հանձնել է 10 հազար քառակուսի կիլոմետր։ Ասում էր պետք է գնա, որովհետև ունեցել ենք ապրիլյան պատերազմում 100 զոհ։ Հիմա ունենք 5 հազար զոեհ։ Ասում էր պետական պարտքն ավելացել է այսքան միլիարդ դոլարով։ Հիմա շատ ավելի է ավելացել։ Ասում էր՝ կոռուպցիա կա, իսկ հիմա կոռուպցիան սարսափելի է․ Այդ տիկինը՝ Մարիա Կարապետյանը, որ այդ ելույթի շնորհիվ այսօր դեպուտատ է, ուրեմն հիմա պարտավոր է «Մերժիր Նիկոլին» շարժում ստեղծել։ Եթե 800 հեկտարը պատճառ է, որ նախագահի հրաժարական պահանջես, 10 հազար քառակուսի կիլոմետրը պատճառ չէ՞, Մարիա։ Եթե 100 զոհը պատճառ է հրաժարական պահանջելու, 5 հազար զոհը պատճառ չէ՞, արտաքին պարտքի էս կարգի ավելացումը պատճառ չէ՞, որ սույն տիկինը Փաշինյանի հրաժարական պահանջի։ Կանի՞, չի անի։ Բայց այդ չանելը հո չի՞ նշանակում, թե հանրության մոտ ընդդիմադիր տրամադրությունները կմարեն։ Անհնար է։ Որովհետև, եթե Սերժի ժամանակ դրանք ունեին իրենց բացատրությունները, սրանցը չունեն և չեն կարող ունենալ։ 5000 զոհ, հանուն ոչինչի, չես կարող մարսել։

Ձեր կարծիքով մենակ «Դիմարդրություն» շարժո՞ւմն է փողոցում, միայն այս համաժողովրդական շարժման համա՞ր են վախենում։ Իրականում իշխանության դեմ տրամադրությունները մի շարժման մեջ չեն, սա շատ մեծ պայքար է, որ երկրի բնակչության ճնշող մեծամասնությանն է ընդգրկում։ Որևէ տարի ասեք, որ հունիս ամսին էսքան թանկ լինի գյուղմթերքը, կաթնամթերքը, ամեն ինչ ահավոր թանկացել է։ Մարդը մտնում է խանութ ու 1 կիլոգրամի փոխարեն գնում է 300 գրամ պանիր, սկսում է հայհոյել ղեկավարությանը, Քերոբյանն աում է՝ գնաճը 8 տոկոս է, ֆանտաստիկ դրական ցուցանիշ, Նիկոլն էլ ասում է՝ տնտեսական որևէ խնդիր չունենք։ Էդ Հ1-ի լուրերով որ լապշաները կախում եք մարդկանց ականջներից, մեկ է, մարդը մտնում է խանութ ու տեսնում է, որ հիմարացնում եք իրեն։ Կապ չունի՝ էս մարդիկ գալի՞ս են Ֆրանսիայի հրապարակ, թե չէ, իրանք սկսում են ատել իշխանությանը։ Մարդիկ տեսնում են, որ դու իրենց խոստացել ես աղքատությունը վերացնել, բայց հակառակը՝ խորացնում ես աղքատությունը ու ընդամենը նպաստ ստացողների թիվն ես կրճատում, ասում ես՝ դու սովի մատնվի, բայց ես թվեր կնկարեմ։ Հիմա որ փողոց դուրս չեկան, ուրեմն խնդիր չկա՞։ Կարող է ՔՊ թիմը մարդկանց հանել կամերաների առաջ, որ ասեն՝ թող հացը դառնա 1000 դրամ, բայց Նիկոլը մնա իշխանության, բայց շատ ավելի շատերը հասկանում են, որ 200 դրամանոց հացը դարձել է 310 դրամ հենց նրա համար, որ Նիկոլն է իշխանության, որը ոչինչ չի անում, բացի սրա-նրա վրա իր մեղքերը բարդելուց։

Անգամ ՔՊ-ական դեպուտատներն ու նախարարներն են տեսախցիկների առաջ հայտարարում, որ իրենք առաջ ավելի լավ էին ապրում, քան Նիկոլի ժամանակ։ Բա որ 1,5 մլն դրամանոց աշխատավարձ ստացողն է սկսել բողոքել, բա 28 հազար դրամ ստացող տատիկն ի՞նչ ասի։

Էս խնդիրները, կրկնում եմ, չեն վերանալու այս իշխանության ժամանակ, ուրեմն դժգոհությունն էլ չի պակասելու։ Հասկանում են ու չեն կարողանում փողոց դուրս գալ իշխանավորները, պատի տակերով են, վախները սրտներում։

Տեսե՞լ եք այս օրերին որևէ ՔՊ-ական նախարարի, դեպուտատի, հանրությանը հայտնի դեմքի փողոցով անցնելիս։ Էքնան են հետևներից գոռում «դավաճան», որ ռիսկ չեն անում։ Մեքենաները անցնում են, մարդիկ սիգնալ են տալիս հետևներից, հայհոյել է, որ հայհոյում են։ Եթե նրանք դուրս են գալիս փողոց, արդեն այդ փաստը համարվում է սադրանք, որովհետև համատարած դժգոհություն է ու չես կարող վստահ լինել, որ քաղաքացին ինչ-որ քայլի չի դիմի։ Տներից դուրս չեն գալիս, մենակ ԱԺ-ում, կառավարությունում են ազատ, որովհետև ամեն տեղ ունեն հետևը պահող ոստիկանական զորք։

Փաստացի, Հայաստանն այսօր իշխում է մարդ, որն ունի ծայրահեղ բացասական ռեյտինգ, որը դարձել է ատելություն։ Առանց հեղինակության, առանց փողոց դուրս գալու, խավարասերի կյանքով որքա՞ն կարող են շարունակել։ Չեն կարող շարունակել, բայց չեն էլ ուզում հասկանալ, համակերպվել։ Չի ստացվի մարսելը, աղետի չափը շատ մեծ է, շատ ավելի, քան կարող եք պատկերացնել։

Կարճ ասած՝ Հայաստանում իշխանությունը սարսափի մեջ է։ Դա թաքցնել հնարավոր չի լինում։ Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, որը ոչ մի կերպ չի հաղթահարվելու, եթե սրանք մնում են։ Ակնհայտ է, որ չկա իրավիճակին տիրապետող իշխանություն, երկիրը իքնահոսի է։ Պահանջը մեկն է և պարզ՝ Փաշինյանի իշխանության անվերապահ կապիտուլյացիա։ Ինչքան երկարեց, այնքան գնալը իր համար դժվար ճանապարհով կլինի։ Ընդդիմադիր տրամադրությունները երկրում վերածելու են հանրության ագրեսիվության։ Էսօրվա ընդդիմությունը ցիվիլ է, տիրապետում է իրավիճակին, եթե չեք սադրում ինքներդ, բայց մարդիկ ավելի արմատական են, ու գնալով դժվարանալու է մարդկանց տիրապետման տակ պահելը։ Մարդկանց կյանքը կանգնել է 20 թվականի նոյեմբերի 10-ից այս կողմ, չի հանգուցալուծվել։

Նիկոլ Փաշինյանը բացի գնալը, այլ ելք չունի։ Ինքն էլ է հասկանում, բայց դեռ սպասում է հրաշքի։ Ինձ թվում է, հրաշքն էլ էստեղ չի փրկի։

 

Կարճ ասած

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ