31 05 2022

«Կարճ ասած»․ Որքա՞ն է կազմում հայ ժողովրդի կրած վնասը «թավշյա» ավանտյուրայից



 

Գիտե՞ք, որ ասում են Արցախը Նիկոլը նվիրել է թշնամուն, դա ուղղակի նախադասություն չէ։ Հիմա չափազանց դժվար է գնահատել, հաշվել ու ասել, թե Նիկոլ Փաշինյանը, իր իշխանությունը էլ ինչ ազգային հարստություն է նվիրել թշնամուն։ Մեկ անգամ անդրադարձել եմ, կրկին ուզում եմ շեշտել, թե ինչ վատություն են արել Արցախին ու մեզ Նիկոլենք իրենց թավշյա հեղափոխությամբ։ 2021թ․ օգոստոսի 24-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց՝ «Որ ասում եք՝ տարածքներ ենք կորցրել, ի՞նչ եք տեսել այնտեղ, ինչքա՞ն ներդրում է արվել»։ Սա ամենատափակ արդարացումը և հարցադրումն է, որ կարող էր երբևէ լինել։ Նախ աբսուրդ է մտածելը, որ եթե տարածքում ներդրումներ չեն արվում, ուրեմն պետք է նվիրել թշնամուն․ այսպես որ լինի, ամբողջ աշխարհում պետք է առավոտից իրիկուն նվիրատվություններ լինեն։ Պետությունները մեկ թիզ հողի համար պատերազմ են մղում, սա ասում է՝ եթե ներդրում չեն արել, պահում ենք ի՞նչ անենք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սահմանամերձ շրջաններում ոչ մի ներդրում չի արել, հանձնենք թշնամո՞ւն։

Մյուս կողմից, լկտի սուտ է, թե Արցախում ներդրում չի արվել։ Սա ամենամեծ ստերից մեկն է, որ ասել է Նիկոլ Փաշինյանը, ու որոշներն էլ թութակի պես կրկնում են, թե 30 տարի ոչինչ չի արվել։ Առնվազն 1994 թվականի հաղթանակից ի վեր Արցախում կատարվել են հսկայական ներդրումեր, ունեցել ենք բարեկարգ գյուղեր, քաղաքներ, կառուցված գործարաններ, այգիներ, ունեցել ենք ամեն ինչ։ Հիմա է, որ ոչինչ չի մնացել։

Արցախը ոչ միայն ինքնաբավ էր հոսանքով, այլև Հայաստանին էլ էր տալիս։ Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնել 36 ՀԷԿ-ից 30-ը։ Դա գնահատվում է կես միլիարդ դոլար։ Արցախում 15 հանք կար, 13-ը մնաց թուրքերին, իսկ հանքերը, գիտենք, տնտեսական զարգացման մեջ մեծ տեղ ունեին։ Կաշենի հանքը գնահատվում էր 15 միլիոն դոլարի կարգի։ Սոթքի հանքավայրը, որի կեսից ավելին նվիրվել է թշնամուն, էն մի մասն էլ բացվում-փակվում է, մի քանի միլիարդ դոլար է գնահատվում։

Մեծ Թաղերի գինու գործարանը՝ իր այգիներով, ամբողջ ծավալով գերազանցում էր 40 միլիոն դոլարը։ Կորցրել ենք 1300 հեկտար նռան այգի, 300 հեկտար արքայանարնջի այգի, խաղողի հսկայական այգիներ, կորցրել ենք 100 հազար տոննա ցորեն՝ 2020-ից սկսած՝ ամեն տարի։ 7 հազար քառակուսի կիլոմետր գյուղատնտեսական հողեր ենք կորցրել։ Քա՞նի միլիարդ դոլար էին սրանք կազմում, քա՞նի միլիարդի բերք ու բարիք կտային մեր ժողովրդին ապագայում, քա՞նի ընտանիք ու տնտեսություն կապրեր, կբարգավաճեր այդ հողը մշակելիս։ Ժողովուրդ, չենք կարող ասել՝ գիտե՞ք ինչ, պատերազմ էր, կորցրինք։ Ոչ ու ոչ։ Սադրվել է պատերազմ, եղել է պլանավորված պարտություն ու սրանց մի մասն էլ առանց մեկ կրակոցի է նվիրվել։ Արցախը երկնքի՞ց էր նվեր ստացվել, հոր տնի՞ց էին բերել որ տենց հեշտ հանձնեցին։

Միայն 10 մլն դոլար գնահատվում էր Թալիշում մի ձկնաբուծարանը։ Որքա՜ն ջրագծեր, ջրամբարներ, ոռոգման հսկայական ցանցեր մնաց թշնամուն, հիվանդանոցներ ու այլ բաներ։ Միայն Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը արժեցել է 35 մլն դոլար ու դա ևս նվիրվեց թուրքերին։ Միայն Համահայկական հիմնադրամը, 90-ականներից սկսած, 200 մլն դոլարից ավելի գումարն էր դրել Արցախը կառուցելու վրա։ Միայն կանադահայերը Շուշիում ստեղծել էին կրթական ու մշակութային կետրոն՝ 450 հազար դոլարանոց, երաժշտական դպրոց՝ 280 հազար դոլար, ատամնաբուժարան՝ 250 հազար դոլար և այլն և այլն։ Ինչո՞ւ մենակ կանադահայերը՝ սփյուռքի մեր հայրենաիկիցները՝ անհատապես ու Համահայկական հիմնադրամով, հայաստանցիները, Արցախի բյուջեն։ Էդ Նիկոլի ասած «դժգույն» Շուշիում մի հատ առանց ասֆալտի փողոց չկար, սկի Երևանում ամեն տեղ չէ, որ շուրջօրյա ջրամատակարարում է, իսկ Շուշիում այդպես էր։ Մենակ ուսումնարանի վրա 3 մլն եվրո էր դրվել։ Քա՞նի խոշոր գործարաններ թողնվեցին թշնամուն՝ գինի, պահածոներ, գորգեր, հրուշակեղեն։ Քա՞նի գործարան էր բացել Նիկոլը, իր խմբակի հետ, որ էդ բոլորը հանձնեց, այդպես հեշտությամբ․ ոչ մի։ Ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում, բայց հանձնելուց հետո, մի հատ էլ մուննաթ է գալիս բոլորի վրա։

Միայն 1 մլրդ դոլարի վարկեր ունեին Արցախի ներդրողները։ Թշնամուն հանձնվել է 9 շրջան, 215 բնակավայր։ Տեղահանվել է մոտ 40․000 մարդ։ Մարդկանց ամբողջ ունեցվածքը մնացել է թշնամուն։ Այդքան տարիների ընթացքում մեր հողերը, մեր կառուցած տները, այգիները, ճանապարհները, ամեն իչ անցել են թշնամուն։ Ադրբեջանին անցել է ՀՀ տարածքից 41 քառակուսի կիլոմետրանոց հատված, Գորիս-Կապան ճանապարհի մեծ հատված, ինչի արդյունքում էկոնոմիկայի նախարարն էլ խոստովանեց, Իրանից բեռնափոխադրումներն են նվազել: Այս ջրի սակավության դարաշրջանում Ադրբեջանին են նվիրել բազմաթիվ գետեր, որոնց հունն արդեն Ադրբեջանը փոխում է Նախիջևան: Մենակ 3 մլրդ դոլարից ավելի գնահատվում է բանակի կորուստը։

Պատկերացնու՞մ եք, ինչ վնաս է տվել էս սուտասանների իշխանությունը։ Սրանք հլը ինչ-որ թալանից են խոսու՞մ, ինչ-որ դղյակ-մղյակների՞ց։

Միայն կոնկրետ այս կորուստները, ամենից համեստ հաշվարկներով, գերազանցում են 100 մլրդ դոլարը։ 100 մլրդ դոլարից ավելի վնաս է տվել՝ առանց մեկ քոռ կոպեկի օգուտ տալու։ Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնել 13 վանական համալիր, 122  եկեղեցի, 52 ամրոց, շուրջ 600 խաչքար, 10 թանգարան՝ 20 հազար ցուցանմուշով։ Դրանք բոլորը քայքայման, ավերման եզրին են արդեն, Տիգրանակերտի ամրոց, Ազոխի քարանձավ և այլն և այլն։ Թուրքերին է մնացել դպրոցների կեսից ավելին՝ 127 դպրոց՝ կես միլիոնից շատ գրքով։ Մեծ մասը նորակառույց շենքեր էին։ Սրանք պատերազմի առաջին օրերին չմնացին թշնամուն, այլ հոկտեմբերի երկրորդ կեսին, մի մասն էլ՝ առանց կրակոցի, կապիտուլյացիայի ու բանավոր պայմանավորվելու արդյունքում։ Էն որ ասում են՝ Արցախում ի՞նչ ներդրում էին արվել, ես թվարկեցի մի չնչին մասը միայն։

Կորուստների կորուստը մարդկանց կյանքն է, առողջությունը ու փախստական դառնալը։ 5 հազար մարդ զրկվեց կյանքից․ Նիկոլն ասում է՝ կարող էի կանգնեցնել, բայց չկանգնեցրեցի, որ ինձ չասեն դավաճան։ Հետո ասում է՝ կարող էր ընդհանրապես պատերազմ չլիներ, հանձնեի նույն բանը առանց զոհերի։ 12 հազարից ավելի մարդիկ կորցրել են առողջությունը։ 40 հազարից ավելի մարդ դարձել է փախստական։ Դավիթ Տոնոյանը պնդում է, որ պատերազմի չորրորդ օրը գենշտաբը Նիկոլին զեկուցել է, որ պարտվելու ենք, պետք է կանգնեցնել, առնվազն երեք անգամ Պուտինն է առաջարկել, Նիկոլը չի կանգնեցրել, մինչև այս ամենը կորցնենք։ Արայիկ Հարությունյանն ասում է, որ հոկտեմբերի սկսզբին մեզ համար պարզ էր, որ գնալու ենք կապիտուլյացիայի։ Բա որ գիտեիք պարտվելու եք, 40 օր ինչո՞ւ եք շարունակել։ Իսկ դուք գիտե՞ք, որ 5 հազար զոհերի մեծ մասը եղել է հենց էն ժամանակ, երբ շարունակել են պատերազմը՝ իմանալով, որ պարտվելու ենք։ Մեր տղերքը հազարներով զոհվում էին, նույն ժամանակ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլը քաղաքական հաշվարկներ էին անում։

Մենք կորցրել ենք այս ամբողջը, որովհետև Նիկոլն ու Արայիկը իմացել են, որ պարտվելու ենք, բայց շարունակել են պատերազմը ևս 35-40 օր։ Արցախում Նիկոլ Փաշինյան անունը բոլորի դեմքին ատելություն է բերում, անգամ Արայիկ Հարությունյանի աջակիցները ատում են Նիկոլ Փաշինյանին, գիտե՞ք։

Կարճ ասած՝ այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը Արցախի հետ, կոչվում է թալան՝ գույքի թալան, հողի թալան, հայրենիքի թալան, կյանքի թալան, առողջության թալան։ Սրանք արյան վաշխառուներ են։ Արցախը լիքը մարդկանց կյանքի գործն էր, ջանքերն էին, ջուրը տվեցին։ Նիկոլ Փաշինյանը մի հատ սպարտիվկի վերխ էր կորցրել, քունը չէր տանում, բայց մարդկանցից խլել է ամբողջ կյանքի ունեցվածքը, մեզանից խլել է հազարամյակների պատմությամբ մեր հայրենիքը։ Գնալ, տանջվել, սարքել, որ ինչ-որ մի անհայտ տեղից, անհայտ ծագման քանդող բրիգադ գա ու ամեն ինչ հարամ անի՞ ու վերջում էլ ասի՝ դե դժգույն էր, դժբախտ էր, ներդրում չէր արվել, սարերին էլ ձյուն կա՞ր։ 100 միլիարդ դոլարի վնասը, որ հաշվում են, կարծում եմ՝ շատ մեղմ են ասում։ Իմ կարծիքով, շատ ավելի շատ է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ