Ամբողջ երկիրը երկու օր է՝ ցնցված է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կատարած հանցագործությունից, սպանությունից։ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության ավտոմեքենան հղիության 9-րդ ամսում գտնվող 29-ամյա կնոջը գցել է մեքենայի տակ ու քշել-փախել։ Սա խայտառակություն էր ոչ միայն Հայաստանի մասշտաբով, որովհետև անողը պետության ղեկավարի ավտոշարասյունն էր, վարչապետը մեջը ու քշել-փախել են կամ ինչպես ավելի կուլտուրական են ասում՝ կանգ չեն առել։
2019 թվականին Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, թե վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի կարմիր ազդանշանի տակ, ճանապարհն էլ հետիոտնային անցումներում զիջում է քաղաքացիներին։ Իսկ հիմա՞։ Բոլոր նրանք, ովքեր հանդիպում են այդ՝ այսուհետ արդեն մարդասպան ավտոշարասյանը, տեսնում են, թե ինչպիսի մեծ խցանում է առաջանում ամեն անգամ նրա տեղաշարժվելիս։ Որովհետև փակում են փողոցները, որ Նիկոլը գնա։ Ինքս բազմիցս հանդիպել եմ այդ իրավիճակին ու ամեն անգամ հանդիպելով էդ զզվելի տեսարանին չեմ կարողանում չտրվել գայթակղությանը ու ազդանշանը պահում եմ այնքան, մինչև նա անցնի։
Էլի խոսում ենք մահվան մասին, որի հետ կապվում է Նիկոլ Փաշինյանի անունը։ Ականատեսները պատմում են, որ մեքենան խփում է կնոջը, մի 20 մետր գնում, մի վայրկյան կանգնում է, երևի համոզվում, որ զոհը չի շարժվում ու շարունակում է սլանալը։ Ընդ որում, վթարից վայրկյաններ անց Նիկոլ Փաշինյանն ու իրեն ուղեկցող մեքենաները շատ անտարբեր անցնում են իրենց պատճառով մահացող կնոջ մոտով։ Տեսնում են՝ խփել-գցել են, բայց շարունակում են գնալը։
Երբ որ տեսնում ես փողոցում մեկը ընդամենը ոտքը սահել-ընկել է ու չես օգնում բարձրանա, դա համարվում է մերժելի անտարբերություն, դառնում ես մարդկանց աչքի գրողը։ Բա խփեք-գցեք մարդուն, հասցնեք մահվան ու էդքան անտարբեր գնա՞ք։
Հիվանդանոցը դեպքի վայրից մի քանի մետրի վրա է, եթե Փաշինյանը կանգներ, հասցնեին հիվանդանոց, գուցե հնարավոր լիներ փրկել կյանքեր կամ գոնե երեխայի կյանքը։ Չեն կանգնել, երևի համարել են, որ ավելի կարևոր է, որ «թիվ 1 ուղևորը» տեղ հասնի արագ։ Հղի կինը այդպես էլ ընկած մնում է, օգնության են հասնում անցորդները, մոտակայքում ապրող ու աշխատող քաղաքացիները։ Մինչ կանչ են տալիս Շտապ օգնություն, մինչ հասնում ու տեղափոխում է հիվանդանոց, կնոջ ու չծնված երեխայի կյանքերը չի հաջողվում փրկել։ Կինն ու երեխան մահացան, Փաշինյանը անվնաս հասավ տեղ։
Սա Փաշինյանի դեմքն է, սա իր քաղաքականության հետևանքն է։ Վարորդներից, հետիոտներիցս ոչ մեկն ապահովագրված չէ․ բայց զոհիդ գցես փողոցի մեջտեղը, թողես փախչե՞ս։ Մեր քրեական օրենսգիրքը վանգի մեջ թողնելու համար պատիժ նախատեսում է։
ՔՊ-ականները էս ամենից հետո անգամ, երբ իրենց ղեկավարի անունը նոր սպանության մեջ է պտտվում, ձեռք են առնում, կատակ են անում, արդարացում են ման գալիս, ասում են, թե ղեկին Նիկոլը չի եղել։ Լո՞ւրջ, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում։ Չի էլ անցե՞լ կողքով։ Չէ՞ր կարող կանգնեցնել․ մինչև հիմա տեղյակ չէ՞, որ մի երկու խոսք ասի։ Դեպքի վայրից մինչև կառավարական ամառանոց, որտեղ շտապում էր, մի քանի մետր էր, կհասներ տեղ, թող առանց ուղեկցողի շարունակեր գնալը։
Հա, եթե այս դեպքը տեղի ունենար Սերժի ժամանակ, ի՞նչ կասեր Նիկոլը, ի՞նչ կաներ իր «Հայկական ժամանակը», ի՞նչ կանեին դրսից սնվող լրատվամիջոցները, ի՞նչ կանեինք ու կասեինք մենք՝ ՀՀ քաղաքացիներս։ Փաշինյանը օրեր շարունակ կզավթեր ԱԺ ամբիոնը ու քաղաքական քաորզ կաներ, ատելություն կհրահրեր։ Բա դուք ո՞նց եք թեթև տանում սա։
Քաղաքացիները կնոջ սպանության դեպքի վայրում դրել են խաղալիքներ, մոմեր, երիտասարդ կնոջ ու չծնված երեխայի հիշատակի համար ու «Նիկոլ մարդասպան» գրառմամբ պաստառ։ Այդ կինը մահացավ, որովհետև Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է։ Փաշինյանի մի հայտնի աջակից կար, ասում էր՝ ավելի լավ է մեր ու մանուկ կոտորվեն, բայց նախկինները չգան։ Հա, էդպես է, մեր ու մանուկ արդեն կոտորում են, բայց՝ նիկոլենք իշխանության ղեկին են։ Գո՞հ եք, երջանի՞կ եք։
Ո՞վ էր Նիկոլի հերթական զոհը։ Սոնա Մնացականյանը սովորել էր Իտալիայում «Թևեր ՏՏ» կնետրոնի ղեկավարն էր, տարհանված արցախահայերի բնակարանաշինության բարեգործական ծրագրում էր ներգրավված: Նիկոլը հանձնել էր Արցախը, 5 հազար հոգու զոհել էր, հազարավորներին թողել էր անտուն, Սոնան աշխատում էր մի ծրագրում, որը նրանց տներ էր կառուցում։ Իր ծրագիրը կիսատ մնաց, որ Նիկոլը շարունակի ավարտին հասցնի իր հանձնելու ծրագիրը։
Սպանության վայրն էլ է ճակատագրական․ նույն վայրում 2008 թվականի մարտի 1-ին, Նիկոլի սադրած զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվեց երկու քաղաքացի՝ ցուցարար և զինծառայող։ Այդ դեպքից ժամեր առաջ Փաշինյանի հոգին փառավորվում էր ցուցարարների անկարգություններից։
Կարճ ասած՝ այսօր մեր երկրում ակցիաների մի մասը արյունոտ ձեռքերի իմաստն էր կրում։ Այո, այս իշխանության ձեռքերն արյունոտ են։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տալիս, որ քանի ինքը իշխանության ղեկին է, ոչ մեկը չի պլստալու։ Մարդու կյանքը իրենց համար ոչինչ է, Նիկոլը պլյուս-մինուսով է հակշվում կյանքերը։ 5 հազար հոգու վարի տվեց, ասաց՝ կարող էի կանգնեցնել պատերազմը, չզոհվեին։ Չկանգնեցրեց, զոհվեցին։ Հիմա էլ կարող էր կանգնեցնել կորտեժը, չկանգնեցրեց, ու էլի զոհ։ Կարևորը՝ իրենք ողջ ու առողջ լինեն։
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանք նիկոլի համար այս նույն գրոշի արժեքն ունի, ինչ գետնին ընկած անօգնական այս հղի երիտասարդ կնոջ կյանքը: Նույն արժեքն ունեն, ինչ 5000 հազար զոհված և 12000 հաշմանդամ դարձած երիտասարդների կյանքը:
Զավեշտը գիտե՞ք որն է․ իրենք հայտարարում էին՝ քաղաքացին մեզ համար գերագույն արժեք է, իսկ հենց իրենք քաղաքացուն խփում են ու անօգնական մահանում ա փողոցի մեջտեղը։
Թե բա՝ հպարտ քաղաքացի, սիրում եմ քեզ.... Պետք չէ սիրել , գոնե մի սպանիր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը