18 09 2020

Ե՞րբ և ինչո՞ւ առաջացավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը. «Հիշողության թարմացում»



Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման երկար ժամանակ է, ինչ քաղաքական և հասարակական չմարող օրկարգերից է: Պարբերաբար տեղի են ունենում բողոքի ակցիաներ, քայլերթեր ու ավտոերթեր, որոնցով քաղաքացիներն իրենց անհամաձայնությունն են հայտնում բոլոր այն փոփոխություններին ու որոշումներին, որոնք կայացվում են այդ նախարարության կողմից:

Եթե ամփոփելու լինենք, հիմնականում բողոքները պայմանավորված են հայագիտական առարկաների վերնայման հանգամանքով, կրթական նոր չափորոշիչների, բուհերի և դպրոցական ծրագրերում փոփոխություններով: Մարդիկ համաձայն չեն այդ փոփոխությունների հետ և շարունակաբար պնդում են, որ դրանք հիմնականում ապազգային միտում ունեն: Այսօր կանդրադառնանք ԿԳՄՍ նախարարի այն բոլոր որոշումներին, որոնք առաջ բերեցին հանրային լայն շրջանակների դժգոհությունը, և ի վերջո ձևավորվեց հրաժարականի պահանջ:

Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ