16 06 2020

Ինչպե՞ս «նոր Հայաստանը» դարձավ ոստիկանապետություն. «Հիշողության թարմացում»



Արտակարգ դրությունը Հայաստանում երկարացվեց ևս մեկ ամսով, և բազմաթիվ իրավապաշտպաններ ու փորձագետներ նշում են, որ այս հանգամանքով պայմանավորված մարդու մի շարք իրավունքներ են ոտնահարվում: Ըստ նրանց՝ այս պայմաններում հիմնականում ոտնահարվում է մարդկանց խաղաղ հավաքներ ու բողոքի ակցիաներ իրականացնելու իրավունքը:

Որոշման ընդունումից հետո իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին Հայաստանի ու Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպանները՝ Լարիսա Ալավերդյանն ու Ռուբեն Մելիքյանը: Նշենք, որ այդ ակցիան, որը ոստիկանների կողմից որակվեց որպես հավաք, երկուսով էին իրականացնում՝ առանձին-առանձին, և արդյունքում Ռուբեն Մելիքյանը բերման ենթարկվեց և ձերբակալվեց:

Այդ նույն օրը բերման ենթարկվեցին նաև Ռուբեն Մելիքայնին աջակցող քաղաքացիները, որոնց մեջ կային նաև իրավապաշտպաններ: Բազմաթիվ բերման ենթարկվածներ եղան նաև օրեր անց, երբ ԱԱԾ հարցաքննության հրավիրվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ոստիկանների այս գործողությունները բուռն քննադատությունների արժանացան, հիմնականում նրանց մեղադրում էին կանանց նկատմամբ ոչ համաչափ ուժ կիրառելու մեջ: Եվ շատ իրավապաշտպաններ նշում էին, որ այս քայլերով իշխանությունը գնում է դեպի ոստիկանապետության և իրավապահ համակարգը օգտագործում է իր շահերը սպասարկելու և ընդդիմադիրներին ճնշելու համար:

Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ