29 05 2020

Ինչո՞ւ և ինչպե՞ս է պայքարում իշխանությունը ՍԴ-ի դեմ. «Հիշողության թարմացում»



Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում որոշ ժամանակով կարծես մոռացվել էր այդքան մեծ աղմուկ հանած հանրաքվեն, որով նախատեսվում էր Սահմանադրությունում մեկ փոփոխություն իրականացնել: Սակայն վերջին օրերին թեման կրկին քաղաքական ու քաղաքացիական հանրության ուշադրության կենտրոնում է:

Հանրաքվեի մասին խորհրդարանում և խորհրդարանից դուրս քննարկումները սկսվեցին դեռ երկու օր առաջ, երբ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը, որով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

Այսօր կանդրադառնանք, թե ինչպես սկսվեց Սահմանադրական դատարանի շուրջ թնջուկը, ինչու է իշխանությունը պայքարում ՍԴ դատավորներին փոխելու համար և ինչ մեթոդների է դիմել նպատակին հասնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ