Մեր նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձել էինք Հայաստանի իշխանությունների կողմից կիրառվող երկակի ստանդարտներին, որոնք նկատվում էին նաև միջազգային հանրության արձագանքում: Իսկ այսօր առանձնացրել ենք Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների ժամանակ ներքաղաքական գործընթացներին դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրված արձագանքները:
Այս անգամ առանձնացրել ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրամիության արձագանքը հանրային հնչեղություն ունեցող դեպքերին նախկին իշխանությունների ժամանակ և ներկայում, քանի որ հիմնականում նրանք են, որ մշտապես արձագանքել են ժողովրդավարական և իրավունքների խախտումների կամ փորձերի մասով:
Կարծիք կա, որ արևմտյան երկրները որքան ակտիվ էին արձագանքում նախկին իշխանության ժամանակ, այսօր հիմնականում լուռ են, մի տեսակ տպավորություն է, թե ամեն բան կարգին է։
Առաջարկում ենք անդրադառնալ այն դեպքերին, որոնք ամենաշատ հնչեղություն ունեցողներն են և հնարավորինս արտացոլում են վերաբերմունքի փոփոխությունը:
Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը