27 09 2021

Պլանավորված պարտություն. Օր 1



Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության վրա, ու սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, որը ձգվեց 44 օր։

Պատերազմի ամբողջ ընթացքի, մարտադաշտում և դիվանագիտության մեջ կատարվողի մասին շատ բան լայն հանրությանը հայտնի չէ, որովհետև պատերազմն ընթացավ «ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» բթացնող հայտարարությունների ներքո, արգելվեցին հրապարակումները, տուգանքի արձանագրումների տակ լռեցվեց մամուլը, և սկսեցին միայն պաշտոնական տեղեկություններ ողողել համացանցը։ Բթացվեց հանրության զգոնությունը։ Եվ այն պահին, երբ ժողովրդին թվում էր, թե հայկական ուժերը ազատագրել են նաև Դաշտային Ղարաբաղը, անսպասելիորեն հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Արցախի անունից ստորագրում է կապիտուլյացիա, որով հանձնում է անգամ այն ինչը մեր զինված ուժերը արյունով պահել էին։

«44 օրյա․ պլանավորած պարտություն»․ այսպես է կոչվում Yerevan.Today-ի նախագիծը, որում ներկայացնում ենք պատերազմի 44-օրյա ողջ ընթացքը՝ այն ամենը, ինչ մատուցվում էր հանրությանը՝ լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական, զինվորական գործիչների վրա ճնշում բանեցնելով, որպեսզի իրականությունը թաքցվի հանրությունից։

Պատերազմի յուրաքանչյուր օրը կներկայացնենք մեկ տեսանյութով։ Տեսանյութում է, այն ամենն է ինչ տեսել և ապրել ենք այդ օրերին՝ պաշտոնական հրապարակումներով և փոքր մասն այն ամենի, ինչը թաքցվում էր հանրությունից։

 

Պլանավորված պարտություն․ օր 43

44 օրյա պատերազմի 43-րդ օրը թշնամին արդեն հսկողության տակ էր վերցրել Շուշին, սկսել էր թիրախում պահել մայրաքաղաք Ստեփանակերտը։ Իսկ համացանցով պատերազմին հետևողները շարունակում էին ապրել ինֆորմացիոն խորը թմբիրում։

Այս օրը կեսօրին Ալիևը զանգահարեց հրամանատարին և շնորհավորեց Շուշին գրավելու կապակցությամբ։

Թշնամու՝ Շուշին գրավելու մասին հայտարարությունը ապատեղեկատվություն և Արծրունական ինֆորմացիա շնչող հանրության մոտ պայթուցիկ էֆեկտ չունեցավ, բայ քիչ թե շատ գիտակիցները փորձեցին առկա սահմանափակումներով վերլուծել ռազմադաշտի իրողությունները։

Նոյեմբերի 8-ին՝ պատերազմի նախավերջին օրը, համացանցում առկա ինֆորմացիաների համաձայն, վերջապես օգտագործվել է լեգենդար իսկանդերը․․․ սակայն Շուշիի վրա․․․․

Իսկանդերի օգտագործելու փաստն առաջինը հաստատեց գեներալ Մովսես Հակոբյանը։

Դրանից հետո բազմաթիվ հայտարարություններ եղան իսկանդերի կիրառելիության մասին։ Անգամ իրար հակադարձեցին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իսկանդերը 10 տոկոսով է կրակել, զինվորական հրամանատարությունը ծաղրով վերաբերվեց։ Yerevan.Today-ի հետ զրույցում ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց այս հայտարարության վրա, որից հետո բավականին աղմուկով ազատվեց աշխատանքից։ Դա պատճառ հանդիսացավ, որ երկրում ներքաղաքական մթնոլորտը լարվի, գեներալները հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հետո գեներալները հանդարտվեցին։

Պատերազմի ժամանակ երկրի ամենակարևոր կառույցների թվում է Ազգային Անվտանգության ծառայությունը։ Հիմա ուշադրություն՝ պատերազմի 43-րդ օրը երրորդ անգամ Փաշինյանը փոխում է ՀՀ ԱԱԾ ղեկավարին։ Մինչև օրս հայտնի չէ, թե օրինակ ինչու ԱԱԾ-ում հայտնվեց և նույն կերպ անհետացավ Արգիշտի Քյարամյանը, ինչ պատճառով  ազատվեցին մյուսները։ Բայց փաստ է, որ պարտության պատճառներ որոնելիս երբեք չպետք է անտեսվի գործող իշխանության կողմից արհեստականորեն ստեղծված այսպիսի կառավարման ճգնաժամը։

Թշնամու մխրճվածությունը Արցախում նոյեմբերի 8-ին այս պատկերով էր իսկ ՀՀ ապատեղեկատվական հարթակը շարունակում էր հաղթելու մասին հեքիաթներ հյուսել։

Պատերազմի 43-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 42

Պաշտոնապես հայտարավում է, որ նոյեմբերի 7-ին հայկական կողմը կորցրել է վերահսկողությունը Շուշիի նկատմամբ։ Փաստն այն էր, որ թշնամին նախորդ օրը մտել էր Շուշի, իսկ Նոյեմբերի 7-ին ամբողջ վերահսկողությունն անցել էր թշնամուն։ Այդ իրողությունում հայկական կողմը շարունակում է մարտեր վարել, զոհեր տալ, ամենայն հավանականությամբ, որ երկու օր անց՝ «Շուշին ընկավ ծանր մարտերի արդյուքնում» հիմնավորմամբ ստորագրեն կապիտուլյացիա։

Նոյեմբերի 7-ին մեկը մյուսի հետևից Արծրուն Հովհաննիսյանը գրառումներ էր անում Շուշիում մարտերի վերաբերյալ, գրառումների մեկնաբանություններում մարդկանց ոգևորությունը տեսնողը երբեք չէր էլ մտածի, որ կարող է պարտություն արձանագրվել։

Նման գրառումների կողքին պաշտոնական հաղորդագրություններում դինամիկան նույնկերպ պահպանվում էր։ Հայկական տեղակատվական հարթակը ծառայեց ընդդեմ հայ ժողովրդի զգաստության, և որի բթացրած վիճակում լինելն էր թույլ տվեց, որ պլանավորված պարտությունը չակերտավոր հաջողությամբ պսակվի։

Արծրուն Հովհաննսիյանի ամփոփիչ աուլիսում չկար գեթ մեկ բառ Շուշիի ընկնելու մասին։ Եվ դա տրամաբանական էր, հո չէր ասելու՝ ժողովուրդ, ձեզ ես 42 օր հիմարացրել եմ։

Երկրի գործող ղեկավարը այդ օրը հանդես էր եկել մի քանի հարցազրույցներով։ Ողջ պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտ իրենով էլ լցրել Փաշինյանի տիկինը։ Այս օրն էլ, երբ Շուշին էր հայտնվել թշնամու հսկողության տակ, այս տիկինը անհասկանալի ակտիվությամբ շարունակում էր ողողել ողջ տեղակտվական դաշտը։

Աննա Հակոբյանը որոշել էր պարզաբանում պահանջել կանանցից, որոնք չէին միացել երկու տարի առաջ իր խաղաղության արշավին։ 

Նույն օրը Ալիևը հայտարարում է ևս 18 գյուղերի գրավման մասին, վիդեոապացույցներ ներկայացնում։ Իսկ հաջորդ օրը պետք է Ալիևը շնորհավորեր իր ժողովրդին Շուշին գրավելու համար։

Պատերազմի 42-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 41

44-օրյա պատերազմում նոյեմբերի 6-ի և դրան հաջորդող երեք օրերի մասին տարբեր հրապարակումներ կան և վստահաբար կլինեն՝ իրար հակասող, դավաճանության և միտումնավոր անգործության մասին։ Պատերազմի այս օրը երկար ուսումնասիրության կարիք ունի և դա պետք է տա նաև «ինչպես հանձնվեց Շուշին» հարցի պատասխանը։

Ներակայացնենք այս օրվա հետ կապված այն, ինչ առկա է համացանցում։ Այս օրն արդեն բազմաթիվ ականատեսների վկայությամբ թշնամին մտել էր Շուշի։ Սակայն պաշտոնական ապատեղակատվությունն այդ օրերին շարունակում էր նույն տոնով մոլորեցնել հանրությանը։ Հոկտեմբերի վերջին Արայիկ Հարությունյանը, երբ հայտնեց, որ թշնամին գտնվում է Շուշիի մատույցներում, այս ահազանգը որևէ էֆեկտ չունեցավ անզգայացած հանրության մոտ։

Նոյեմբերի 6-ին արդեն Շուշին տարհանվել էր, թշնամին հրթիռակոծել էր բերդաքաղաքը։ Հայտնի է նաև, որ այնուամենայնիվ մարտերը շարունակվում էին Շուշիի տարածքում թեպետ թշնամին արդեն ներսում էր։

Այդ օրը մշակվել էր հատուկ օպերացիա, ըստ որի՝ պետք է պատերազմում բեկում մտցվեր և թշանմին հետ շպրտվեր Շուշիից։ Օպերացիան տապալված էր և ինչպես նշվում էր տարածված տեսանյութում վճռորոշ էր Ղարաբաղի ճակատագրի համար։ Ավելին, այդ օրը մյուս քաջատեղյակը պատերազմի ընթացքից՝ վարչապետի մարտական ուղիով անցնող տիկինը որոշեց անվանել իր ջոկատը հայոց պատմության ամենաթույլ թագուհու անունով՝ Էրատոյի և հայտարարեց թե պատրաստ են մարտերի։ Տպավորություն էր, թե սահմանին որքան վատ է լինում, այդքան Փաշինյանի ընտանիքը մղվում է առաջին պլան՝ շեղելով հանրության ուշադրությունն ու քննարկումները տանելով այլ դաշտ։

Արծրուն Հովհաննիսյանը սահմանային իրավիճակի և Շուշիի մասին շարունակում էր նույն տոնով ստել։

Որևէ հայ չէր պատկերացնի մի ժամանակ, որ Շուշին հայտնվի թշնամու ձեռքին։ Ազատագրումից մինչև Արցախյան երկրորդ պատերազմ Շուշին հայի հաղթանակած տեսակի մարմնավորում էր։ Բայց հանձնվեց։

Պատերազմի 41-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 40

«Պատերազմի 40-րդ օրվա դրությամբ թշնամին պարտվում է»։ Այսպիսի վերտառությամբ հոդված էր հրապարակել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Այս թերթը սնվում է պետական բյուջեից և հիմնականում տալիս է պաշտոնական տեղեկատվություն։

Արդյո՞ք պետական թերթին այս տեղեկությունը տվողը չգիտեր, որ պարտվում ենք կամ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանը պարտվում էր, բայց դրանից 4 օր անց բանը հասավ ստորացուցիչ կապիտուլյացիայի։ Եթե պաշտոնական քարոզիչները անգամ մտածում էին, թե պատերազմի թեժ շրջանում պետք չէ խոսել պարտության մասին, այդ դեպքում գոնե պետք էր չխոսել, ոչ թե ստել ու հանրությանը բերել շոկային վիճակի։

40-րդ օրվա մասին մեր ունեցած պաշտոնական տվյալներով Ադրբեջանի գործողությունների հետևանքով ունեինք բազմաթիվ զոհեր, վիրավորներ,  նաև քաղաքացիական բնակչության շրջանում,  հրետակոծությունների և ֆոսֆորային ռումբերի կիրառման հետևանքով առաջացել էին նաև բնապահպանական լուրջ խնդիրներ։ Զուգահեռ արդեն Արցախից շրջանների կորուստները․․․ ու այս ֆոնին իշխանության ենթակա թերթը գրում էր, թե Արդբեջանը պարտվում է․․․ Այն դեպքում, երբ դրանից առաջ արդեն Արցախի նախագահը հայտարարել էր, թե թշնամին մոտենում է Շուշիին։

Նույն օրը Ալիևը հայտարարել էր, որ Փաշինյանի հետ հանդիպման իմաստ չի տեսնում։ Այսօր իհարկե հասկանում ենք, թե ինչու այլևս իմաստ չկար հանդիպման։ Փաշինյանը երկու անգամ մերժել էր պատերազմը դադարեցնել, արդյունքում թշնամին Արցախը վերցնում էր։

Իսկ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում էր գյորբագյոռ օպերացիան՝ բթացնելով մարդկանց զգոնությունը։

Մենք ամեն օր պարբերաբար ներկայացնում ենք նաև թշնամու նույն օրվա հաղորդագրությունները, որտեղ շատ ավելի տեսանելի են հայկական կողմի զգալի կորուստները թե՛ զինտեխնիկայի և թե՛ զինուժի, և որի մասին ցավոք մեր ինշխանությունը մինչ օրս գաղտնի է պահում։

Պատերազմի 40-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 39

Պատերազմի 39-րդ օրը բացի «հաղթելու ենք» արշավից, Գյանջան պայթեցնելուց, այդ օրը ստի փոխադրիչների միջոցով նոր ստի կարգախոսի կարիք էր առաջացել։ Պարզվում է՝ ֆեյսբուքում այլևս «հաղթելու ենք»-ը մեծ ոգևորություն չէր առաջացնում և մտածվեց հանրության ուղեղը արդեն գյորբագյոռ անելու օպերացիան։

Ու շատ նուրբ դոզայով դա ներարկվեց հանրության ուղեղներում՝ նույն Արծրունի շուրթերով։

Արծրուն Հովհաննիսյանը կապիտուլյացիայից 5 օր առաջ հայտարարում էր, թե հայկական զորքերի վիճակը շատ ավելի լավ է, քան 15 օր առաջ էր։

Բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեին սահմանից որևէ տեղեկություն շրջանառել, անմիջապես թիրախավորվում էին Արծրուն Հովհաննիսյանի կողմից։ Ի դեպ, այդ օրերին Արծրունին կուրորեն հավատացողները հալածում էին սահմանից այլընտարանքային տեղեկություններ տարածողներին։

Թշնամին հրետակոծել է Ստեփանակերտը, ՀՀ տարածքում հայտնվել և խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ, Շուշիի ուղղությամբ գրոհ է կանխվել, այս և նմանատիպ բովանդակության էին այդ օրվա պաշտոնական հաղորդագրությունները։

Երկու երկրների պաշտոնական հաղորդագրությունները հակադիր բևեռներում էին․ եթե հայկական կողմը ոգևորությամբ ԱԹՍ-ներ խոցելու մասին էր հրապարակում, կամ գրոհ կասեցնելու, թշնամին կրկին գրավյալ տարածքների մասին էր հայտնում և ներկայացնում ոչնչացված ռազմատեխնիկան։

Պատերազմի 39-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 38

«ՊԲ-ն հարավում հակառակորդին պատճառել է կորուստներ և հետ շպրտել ելման դիրքեր․․․», «Ոչնչացվել է թշնամու ականանետային դասակը․․․», «ՀՀ ԶՈւ-ը Ֆիզուլի քաղաքի և շրջակա գյուղերի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել․․․», «Հակառակորդը Քարվաճառի ուղղությամբ փորձել է ձեռնարկել ներթափանցման փորձ․․․»։  Այսպիսի պաշտոնական հաղորդագրություներով էր լցված պատերազմի 38-րդ օրը։

Որևէ մեկն այս ամենից չէր էլ կարող պատկերացում կազմել, որ պատերազմի ելքը մոտ օրերին կլինի կապիտուլյացիան։ Անգամ քարտեզով, եթե թշնամին ուներ այսքան առաջխաղացում միևնույն է որպես ելք կապիտուլյացիա պատկերացնել հնարավոր չէր։ Այդպիսին էր պաշտոնական քարոզչության փոխանցած տրամադրությունը։

Պատերազմի 38-րդ օրը, երբ արդեն Արցախի ոչ թե սահմանին այլ բուն Արցախում էր ռազմական գործողությունները, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը որոշել էր տեղեկատվական հարթակը գովազդի համար օգտագործել։

Օրվա ֆիլտրված լրահոսում պաշտոնական հաղորդարությունների կողքին վարչապետ Փաշինյանի հարցազրույցներն են։ Եթե հետհայացք գցենք, վարչապետը իր հարցազրույցներում պատերազմի ողջ ընթացքում կամ հորդորում  էր աշխարհին ճանաչել Արցախի հանրապետությունը, կամ խոսում էր պատերազմին ներգրավված ահաբեկիչների մասին, կամ քաղաքակրթության մասին։

Պատերազմից հետո Փաշինյանը որևէ անգամ այս թեմաներով չխոսեց․․․ այս թիմի համար այլևս Արցախ գոյություն չունի, ավելին՝ եթե թշնամին սադրանքների է դիմում Արցախում, իշխող թիմը ՌԴ-ի ուղղությունն է ցույց տալիս՝ ապացուցելով, որ իրենք ամբողջովին հրաժարվել են Արցախից ու Արցախի հարցից։ Հարցեր ունեք՝ դիմեք ռուսական կողմին։

Պատերազմի 38-րդ օրը Ադրբեջանի պաշտոնական հրապարակումներն այսպիսին էին․․․ հայկական կողմի ռազմատեխնիկայի՝ տանկերի և հրանոթների ոչնչացման մասին։

Իսկ Արծրուն Հովհաննիսյանն ասում էր, թե Ադրբեջանը՝ ցամաքային հետևակի, զորքերի և զրահատեխնիկայի առումով կարծես արդեն չկա, գոյություն չունի

Պատերազմի 38-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 37

Պատերազմի 37-րդ օրը թշնամին Արցախի նախագահ կոչվող Արայիկի պաշտոնական հայտարարությամբ գտնվում էր Շուշիից հինգ կմ հեռավորության վրա, իսկ իշխող խմբակցությունից Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս նման ցինիկ հայտարարությամբ։ Գուցե ՔՊ-ականների և Անդրանիկ Քոչարյանի համար քարտեզի նման պատկերը ահռելի չէր։ Առհասարակ մենք արդեն կասկածներ ունենք հայրենիք ասվածի վերաբերյալ այս խմբակցության պատկերացումների մասին։

Իմքայլական մյուս պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որն ի դեպ սյունեցի է և կարելի է ասել հենց թշնամին հասել էր մինչև իր ծննդավայր, ԱԺ-ում երկրորդում էր Անդրանիկ Քոչարյանի զառանցանքը։

Ի դեպ պաշտանության և անվտանգության հանձնաժողովը  պատերազմի ողջ  ընթացքում այդպես էլ հասկանալի չէ, թե ինչով էր զբաղվում և ինչ գործ արեց, փոխարենը արդեն ընդդիմադիրների մեջ էին սկսկել թշնամի փնտրել։ Իրական թշնամուն սահմանին թողած՝ Ազգային ժողովում այս հանձնաժողովականները դատարկաբանությամբ էին զբաղվում։

Իսկ մինչ իշխանականները սկսել էին  վհուկների որսը, դաժան պատերազմը Արցախում շարունակվում էր․․․ Պատերազմի 37-րդ օրվա տվյալներով պաշտոնապես կար 1177 զոհ։

Պատերազմի այս օրն էլ Երևանում իշխանականների համար թշնամին նախկիններն ու ընդդիմությունն էր, Արցախում  Արայիկ Հարությունյանն էր շարունակում ժպիտը դեմքին շքանշաններ բաժանել, դե իսկ ստի կուլմինացիան բոլորիս հայտնի Արծրուն Հովհաննիսյանն էր։ Զուգահեռ իրականությունում թշնամին էր՝ մեզնից գրաված տարածքների և զինտեխնիկայի ոչնչացման մասին հաղորդագրություններով։

Պատերազմի 37-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 36

Պատերազմի 36-րդ օրը կիրակի էր, ծանր ու մաշեցնող պատերազմը շարունակվում էր։ Իսկ կիրակին ՔՊ-ական Վահագն Թևոսյանի համար մուսա էր դարձել՝ ֆեյսբուքում գրառում անելու և հորդորելու մոռանալ պատերազմի մասին ու քաղաքից դուրս գալ հոգեկան խաղաղություն վերականգնելու․․․

Այսպիսի բաները տհաճ է վերհիշելը։ Հայաստանում չկար որևէ քաղաք, որևէ գյուղ, որևէ թաղամաս, շենք, որ սահմանում մարդ չունենար, որ այս կռվում զոհ չտար, իսկ իշխող ուժի ներկայացուցիչը փոխանակ ստատուսներ գրելու, միջազգային ատյաններում աղաղակեր մեր հայրենիքում կատարվողը՝ թշնամին քիմիական զնեք էր օգտագործում, խաղաղ բնակչի էին գլխատում, փոխանակ ամեն ջանք գործադրեին աշխարհի ուշադրությունը հրավիրելու վրա, մուննաթով ստատուս էր գրում, թե Արծրունն ասում է նահանջը կատաստրոֆա չէ։

Իշխանության մյուս ներկայացուցչի մնասին․․․

Պատերազմի օրերին սոցապ նախարար էր Զարուհի Բաթոյանը։ Տիկին Բաթոյանի մասին արդեն հիշատակել ենք՝ ինչպես էր Արծրունական էյֆորիկ նոպայի տակ պատերազմի սկզբի օրերին հորդորում կաստրուլյաներով ու շերեփներով ֆլեշմոբ անել։ Սույն չակերտավոր լուրջ տիկնոջ ուսերին էր ողջ տեղահանված Արցախցի կանանց ու երեխաներին տեղավորելու հարցը։ Բաթոյանն ասում է՝ «Ոչ ոք դրսում չի մնա, խնդրում եմ կեղծ լուրեր և խուճապ չտարածել»: Իսկ Հայաստանում տեղավորված արցախցիների հարցով իրականում  կամավորներն ու շարքային քաղաքացիներն էին զբաղվում։ Այս կառույցի անգործությանը անգամ պատերազմի օրերին անդրադրաձել էր ՄԻՊ Արման Թաթոյանը, սթափության կոչ անելով։

Թիկունքում ստեղծված խառնաշփոթն իրականում սահմանին կատարվողի ատացոլանքն էր, փաստ էր որ վիճակը մեղմ ասած լավ չէ․

Այդ օրը ևս մարտական գործողություններին զուգահեռ թշնամին թիրախավորել էր խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունին, Շուշին և Քարին տակ գյուղը։

Եվ պատկերացրեք հենց այս օրը՝ պատերազմի 36 օրը, Արծրունը՝ հաղթելու ենք քարոզարշավի հիմնադիրը հորդորում է ավելորդ էյֆոիա չունենալ։

Իսկ վերջում՝ թշնամու լրատվադաշտից․ սահմանային ճեղքմանը զուգահեռ Ադրբեջանը առավել շատ էր սկսես խոսել տեսանյութերով՝ ապացույցերի լեզվով։

Պատերազմի 36-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 35

Պատերազմի 35-րդ օրը Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ-ի միջոցով դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցության համար։ Թե ինչու էր Փաշինյանը որոշել ԱԳՆ խողովակով դիմել Պուտինին, խոսնակ Մանե Գևորգյանը ասել էր` «Տենց է ճիշտ համարվել»։ Փաստորեն, մեկ ամիս պահանջվեց, որպեսզի հայկական կողմը որոշեր դիմել իր դաշնակից Ռուսաստանին՝ գործի դնելու 1997 թվականի մեծ բարեկամության պայմանագիրը, սակայն  ինչո՞ւ մեկ ամիս անց, ինչո՞ւ ԱԳՆ-ի միջոցով և առահասարակ ո՞րն էր դրա նպատակը մինչ օրս հայտնի չէ, հատկապես որ ՌԴ-ի պատասխանն էլ չափից շատ սիմվոլիկ էր։

Նույն օրը հակամարտող երկրների ԱԳ նախարարները պայմանավորվածություն էին ձեռք բերել չթիրախավորելու խաղաղ բնակավայարերը, պայմանավորվածության առավոտից թշնամին սկսկեց հրթիռակոծել Ստեփանակերտը, Շուշին․․․

Իսկ հայերի համար դաժան պատերազմը շարունակվում էր։ Տարբեր ինետնսիվությամբ, բայց շարունակվում էր։ Սա այն օրերին էր, երբ սովորական էր դարձել սահմանային կրակոցների մասին լուրերը, ինֆորմացիոն բլոկադայի պայմաններում լրատվամիջոնցերին հասանելի տեղեկությունը չէր կարող հասանելի լինել հանրությանը։ Հայաստանը շարունակում էր լսել ու հավատալ Արծրունին

Զուգահեռ միջազգային լրատվականներից մեկին տված հարցազրույցում Փաշինյանը կրկնում է դեռևս խաղաղ ժամանակներում հնչեցրած իր հայտնի միտքը։ Ծանր պատերազմում և այդքան կորուստների իրական պատկերն իմանալուց հետո էլ Փաշինյանը պնդում է, թե Արցախի հարցի լուծումը պետք  է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Պատերազմի ավարտից հետո լուծումը ընդունելի եղավ Ադրբեջանի ժողովրդի և երևի թե Հայաստանի ղեկավարության համար։ Ավելին, պատերազմից հետո Փաշինյանը կրկին պնդում էր նույն թեզը։

Մենք կարող ենք փաստել, որ այս պահին Արցախի հարցի վերաբերյալ որևէ խոսակցություն չկա, Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի։ Ապիկար կառավարման արդյունքում ռազմական գործողությունները չեն ավարտվել, պատերազմից հետո տասնյակ զոհեր ու վիրավորներ ունենք։ Մնում է հուսալ, որ ՀՀ պետական սահմանների վերաբերյալ էլ Փաշինյանը նույն դիրքորոշումը չունի, թե պետք է ընդունելի լինի Հայաստանի և Արդբեջանի ժողովուրդների համար։

Պետք է կրկին նկատենք, որ այդ օրերի պաշտոնական հաղորդագրությունները գնալով սնանկանում էին, հետհայացք ձգելով՝ կարող ենք տեսնել, որ թշնամին քայլ առ քայլ իր պլանն էր իրագործում, իսկ հայկական իրականությունում դեռ «հաղթում էինք»։

Պատերազմի 35-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 34

Պատերազմը ծանր էր, սա հասկանում էին հատկապես պատերազմով անցած նախկին ղեկավարները։ Դեռևս հոկտեմբերի 20-ին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ հանդիպմանը քննարկվել էր Հանրապետության Առաջին և Երկրորդ նախագահների առաջարկը՝ Մոսկվա մեկնելու և ռուս քաղաքական էլիտայի հետ ԼՂ հակամարտության հարցը քննարկելու։ Վարչապետի խոսնակն այդ օրը հայտարարություն տարածեց՝ նշելով, իբրև թե վարչապետը դեմ չէ, և իսկույն ետ վերադարձվեց դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, բայց զարմանալիորեն հենց այդ նույն օրը Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսի թեստը դրական էր ցույց տվել։ Սա շատ հետաքրքիր պատմություն ունի, և Երկրորդ նախագահն ինքը խոստացել է մի օր անդրադառնալ՝ միայն նշելով, որ ինքը նույն օրը ևս մեկ թեստ է հանձնել, այս անգամ՝ մասնավոր, ու արդյունքը բացասական է եղել։ Ինչո՞ւ էր Փաշինյանին այդքան անհրաժեշտ, որ Ռոբերտ Քոչարյանը չմեկնի ՌԴ։ Գուցե նրա համար, որ պարտությունը պլանավորվա՞ծ էր, թե՞ Արայիկ Հարությունյանի նշած հայտնի պատճառով՝ եթե Ռոբերտ Քոչարյանը կարողանա կասեցնել պատերազմը, Նիկոլը իշխանությունը կկորցնի։ Իսկ իրենց համար իշխանությունը ամեն ինչից թանկ է։

Մեկ այլ կարևոր իրադրաձություն հոկտեմբերի 30-ից, որը գաղտնազերծվեց պատերազմից հետո։ Այդ օրը արդեն մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ հանդիպել են Փաշինյանն ու Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։ Պատերազմից հետո հայտնի դարձավ, որ Բալասանյանի այցի նպատակը եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանից թույլտվություն ստանա կորցրած տարածքներից մեկը վերադարձնելու օպերացիա մշակելու համար։ Բալասանյանն ասել է, որ Արցախում վիճակը հուսադրող չէ, և խնդրել է թույլ տան իրեն՝ ՊԲ-ի հետ մասնակցել մարտերի մարտավարության մշակմանը, ավելին՝ իրեն վստահեն ուղղություններից մեկի վերադարձի օպերացիան․․․ Սրա մասին նաև հետագայում խոսեց ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հարց է առաջանում, ինչո՞ւ  չթույլատրեցին Վիտալի Բալասնայանին Շուշիի պաշտպանությունն իրականացնել։

Տեղափոխվենք ճակատ, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, շարունակվում էին մարտերը, ոչնչացվում էր թշնամու դիվերսիոն խմբերը։ Թշնամին այդ օրը հարվածել էր Սյունիքի Դավիթ Բեկ գյուղին և սկսել էր կիրրառել մարդկության համար արգելված զինատեսակ՝ սպիտակ ֆոսֆոր։ Սրա մասին ՄԻՊ-ը ևս հաղորդագրութուն տարածեց, միջազգային ատյաններին ապացույցներ ներկայացվեցին, բայց մեր բարձր ղեկավարությունը այդպես էլ պատերազմից հետո որևէ անգամ որևէ բարձր ամբիոնից սրա մասին չբարձրաձայնեց։

Թշնամին նույն օրը հայտարարեց Ջեբրաիլի, Զանգելանի և Կուբաթլուի մի շարք գյուղերի գրավման մասին, վիդեոապացույցներ ներկայացրեց ոչնչացված հայկական կողմի սմերչներից, պահեստից, զինտեխնիկայից․․․․

Հրապարակեց նաև տեսանյութ գրաված Խուդաֆերինից, որի մասին ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը մի քանի օր առաջ հետևյալ գրառումն էր արել․ «Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»։

Պատերազմի 34-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 33

Պատերազմի 33-րդ օրը թշնամին արդեն անառիկ համարվող բերդաքաղաք Շուշիի մատույցներում էր։ Թերևս այս օրից կարելի է տալ Շուշիի անկման առեղծվածի մեկնարկը։ Առաջին անգամ հենց այս օրը Արայիկ Հարությունյանն անհասկանալի ժպիտով Սուրբ Ղազնաչեցոցի մոտից ահազանգեց՝ «Թշնամին առավելագույնը Շուշիից 5 կմ-ի վրա է»։

Հարությունյանն ասում է՝ «Ով տիրում է Շուշիին, տիրում է ողջ Արցախին։ Նույն Հարությունյանը շարունակում է մինչև այսօր բզկտված Արցախի նախագահ համարվել և համագործակցել Արցախի 75 տոկոսը հանձնած իշխանության հետ։ Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունից հետո Արծրունը շտապեց հանգստացնել․

Երևի թե սոցցացներում, բազմոցից պատերազմ վարողների համար Արծրունի մեկնաբանությունը սփոփող էր։ Բայց քարտեզին ուշադիր լինելու դեպքում, հարցեր ավելի ու ավելի շատ են առաջանում, ինչպե՞ս թշնամին  հասավ Շուշի։

Տեսնենք, թե ինչ էր կատարվում սահմանին այդ օրը․ թշնամին ինտենսիվ կերպով խաղաղ բնակավայրերն էր հրթիռակոծում, օգտագործում էր ռազմական ավիցիա․․․ ներկայացվում էր նաև, որ հայկական կողմը շարունակում էր ոչնչացնել ադրբեջանական զինտեխնիկան․․․ և իհարկե օրվա վերաբեյալ իր ամփոփոիչ խոսքն էր ասում Արծրուն Հովհաննիսյանը։

Մինչ հայկական կողմը զբաղված էր գլուխգովան ճառերով,  թշնամին շարունակում էր Վիդեոապացույցներ ներկայացնել Կուբաթլուի շրջանի գյուղերի գրավումից, հայկական կողմից գրավված զինտեխնիկայից:

Երիկարաշունչ և դաժան պատերազմի ավարտի սպասլեիքով ավարտվեց նաև 33-րդ օրը։ Բոլորն անխտիր, անկախ քարտեզի պատկերից, ցանկանում էին հավատալ, որ հաղթելու ենք, դա էր նաև հրամցնում մեզ Արծրունը, և անգամ չհավատացողները ցանկանում էին հավատալ Արծրունին․․․

Պատերազմի 33-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 32

Պատերազմի 32-րդ օրվա իրադարձությունները` գոնե լրատվամիջոներին հասանելի, չէին տարբերվում նախորդ օրերից։ Իրականության սարսափն ու  արդեն ամենօրյա դարձրաձ պաշտոնական հաղորդագրությունները անզգայացնող էֆեկտ էին թողել հանրության մոտ։

Սթափեցնող էր միայն ամեն անգամ հրապարակվող զոհերի անունները։

Հոկտեմբերի 28-ին հայկական կողմը պաշտոնապես ուներ 1068 զոհ։ Եթե մենք պաշտոնական թվերը հիմք ընդունենք, ստացվում է, որ պատերազմում զոհերի թիվը կտրուկ ավելացել է պատերազմը դադարեցնելու երկու առաջարկները մերժելուց անմիջապես հետո։ Իհարկե՝ երկրի փաստացի ղեկավարի համար զոհերի թիվը վերածվել է պարզ հանրահաշվի։

Թշնամի սկսել էր ինտենսիվ կերպով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը, Մայրաքաղաքաք Ստեփանակերտը, Շուշի բերդաքաղաքաքը։

Շատ հետքրքիր է՝ երբ Ադրբեջանը հստակ թիրախավորում էր ծննդատունը, խաղաղ բնակավայրերը, բայց որևէ անգամ Արցախի նախագահական նստավայրը չհայտնվեց թշնամու թիրախում։ Պատերազմից հետո պարզվում է, որ ադրբեջանական հռթիռները որ անխնա թիրախավորում էին ամեն շենք, եկեղեցի և անգամ մարդատար մեքենա՝ Ստեփանակերտի նախագահականը մոտ 300 մետր շառավիղով որևէ անգամ չեն խոցել։

Մինչ հայկական կողմը ևս մեկ ԱԹՍ-ի խոցման մասին էր խոսում, իսկ Արծրունը՝ խելքից, թշնամին կրկին գրավված տարածքներից էր տեսանյութեր հրապարակում, ապացույցներ ներկայացնում հայկական կողմից առգրավված զինտեխնիկայից։

Ալիևն այդ օրը հայտարարեց Զանգելանի, Ֆիզուլիի, Կուբաթլուի շրջանների մի շարք գյուղերի գրավման մասին։

Պատերազմի 32-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 31

Պատերազմի 31-րդ օրը Փաշինյանի հրաժարականի կոչով հանդես եկավ ՀՀ նախկին վարչապետ, նախկին պաշտանության նախարար Վազգեն Մանուկյանը։ Պատերազմից 31 օր անց էլ փաստորեն սպառված զինուժով ու զինտեխնիկայով  հնարավորություն կար պատերազմում բեկում մտցնելու, գոնե հնարավոր էր փորձել, սակայն Փաշինյանը Վազգեն Մանուկյանի կոչը ոչ թե ի գիտություն էր ընդունել, այլ բորբոքվել էր, իսկ որոշ ժամանակ անց նախկին ԱԱԾ տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարությունից պարզ դարձավ, որ Վազգեն Մանուկյանի հայտարությունունից հետո Նիկոլ Փաշինյանը նրան ամեն կերպ կալանավորելու հրահանգներ էր տալիս։

Չնայած երկու կողմերի սպառմանը, թեժ մարտերը շարունակվում էին։ Նիկոլ Փաշինյանը այդ օրը պաշտոնական ոչ լայվային մակարդակով որոշեց դիմել հանրությանը․ կոստյում-փողկապով վարչապետը մեկ օր առաջ խոսում էր ցավոտ փոխզիջումներից։

 «Հաղթելու ենք» կեղծ արշավը շարունակում էր ներսից կրծել հայ հանրությանը՝ Փաշինյանի շուրթերով։

Նույն օրվա մեկ այլ իրադրաձություն Արցախի ՊԲ հրամանատարի փոփոխություններ էր Ջալալ Հարությունյանին փախորինեց Միքայել Արզումանյանը։

Հայտնի դարձավ նույն օրը, որ Ջաջալ Հարությունյանը ծանր վիրավորում է ստացել, մինչև օրս տարբեր խոսակցություններ վարկածներ են շրջանառվել Հարությունայի վիրավորում ստանալու կամ մահափորձի վերաբերյալ, սակայն գործի իրավական ընթացքից մանրամասներ չկան։

Պատերազմի 31-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 30

Պատերազմի 30-րդ օրը խախտվեց 3-րդ անգամ արդեն ԱՄՆ միջնորdությամբ ձեռք բերված հրադադարը։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների ծանր մարտերը շարունակվում էին Արցախի հարավում։

Արդեն 30-րդ օրը Արծրուն Հովհաննիսյանը ստիպված եղավ հաստատելու, որ Արցախից որոշ շրջաններ անցել է թշնամու վերահսկողության տակ։

Սակայն, իհարկե, ողջ ճշմարտությունը Արծրուն Հովհաննիսյանը այդպես էլ չհայտնեց, և շարունակեց թելել իր ստի թելը։

Ասում է իրավիճակը ծայրահեղ չէ․․․ իսկապե՞ս, Օրինակ ըստ Հովհանիսյան Արծրունի, իրավիճակը ե՞րբ ծայրահեղ կլիներ, երբ թշնամին Երևան մտնե՞ր։ Ընդ որում, ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն ասում էր իրավիճակը ծայրահեղ չէ, իսկ Փաշինյանը խոսում էր ցավոտ փոխզիջումների մասին։

Այսպես, Փաշինյանն այստեղ ասում է՝ անհնար է գնալ կապիտուլյացիայի։ Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին և դրանից հետո ունի արդյո՞ք այլ անվանում քան կապիուլյացիան, իսկ դա ստորագրողը ով է, եթե ոչ կապիտուլյանտ, որքան էլ այդ որակումից բորբոքվում է Փաշինյանն ու իր թիմը։

Նույն օրը Փաշինյանը կրկին խոսում է դավաճաններից, հորդորում է դիմակներով հերթեր կանգնել զինկոմիասարիատներում ճակատ մեկնելու համար։ Փաշինյանի անընդհատ կոչերը, հորդորները պետք է հիմա արդեն լայն քննության առարկա դառնան․ նա գիտեր հազարավոր զոհերի մասին, գիտեր պարտության մասին, պատերազմի ընթացքը փոխել չէր պատրաստվում, բայց պատրաստվում էր ևս հազարավորների կյանքեր զոհել։ Իսկ մեղքը պետք է գցեր ինչպես միշտ ուրիշների վրա։

Ի դեպ, պատերազմի վերաբերյալ Փաշինյանի թաքցրած ճշմարտությունը մենք տեսնում ենք թշնամու հաղորդագրություններում, որտեղ մանրամասն ներկայացվում է հայկական կողմի կորուստները, մեզանից գրավված տարածքները։

Պատերազմի 30-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 29

Պատերազմի 29-րդ օրը  Արցախի նախագահի խոսքով քննարկվել է հակառակորդին անդառնալի կորուստներ հասցնելու հարցը։ Այսօր արդեն քմծիծաղից բացի զայրույթ է առաջացնում վերհիշելը այս և այսպիսի գրառումները, երբ  հասկանում ենք, որ այդ ժամանակ անդառնալի կորուստներ կրում էինք հենց մենք, բայց այդքանը իմանալով՝ նրանք թաքցնում էին ու մեծ մեծ խոսում էին թշնամու կորուստների մասին։

Սահմանային վիճակի վատթար լինելու մասին կարելի էր գուշակել նաև Կաթողիկոսի արդեն երկրորդ կոչից։

Կաթողիկոսի այս կոչի կողքին Աննա Հակոբյանի գրառումն է։ Վարչապետի Տիկինը ոգևորվել էր, որ իր հիմանդրամին մեկ միլիոն դոլար են նվիրաբերել, ուշադրություն՝ քովիդի համար։ Ի դեպ, հանրությունը որևէ տեղեկություն չունեցավ հայազգի բարերարի նվիրատվության ճակատագրի մասին։ Եվ առհասարակ այդ հիմնադրամին նվիրված որևէ  հանգանակության ճակատագրի մասին, փաստն այն է, որ որպես իշխանության այլընտրանքային գրպան քիչ գումարներ չէ, որ լցվել են այդտեղ։

Պարտությունից հետո Հովհաննիսյան Արծրունը տևական ժամանակ անհետանալուց հետո, հատյնվեց և սկսեց քաղաքական, պրոիշխանական խաղեր՝ պարտության համար ինքն էլ սկսելով մեղավորներ փնտրել այլոց մեջ։

Պատերազմի 29-րդ օրը թշնամին հայտարարեց Կուբաթլուի գրավման մասին։ Վիդեո ապացույցներով էր ներկայացվում գրավված և ոչնչացարած հայկական կողմի զինտեխնիկայից։ Նույն օրը տեսանյութեր հրապարակվեց Զանգելանի և Ջաբրայիլի շրջանից։

Պատերազմի 29-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 28

Պատերազմի 28-րդ օրը Հայակական կողմը առաջին անգամ սկսեց խոսել քարտեզով։ Պետք է նկատենք, որ ներկայացված քարտեզի և այդ օրերին շրջանառվող քարտեզի տարբերությունը չնչին է, թեպետ Արծրուն Հովհհաննիսյանը պնդում էր, որ հանրությանը կեղծ ինֆորմացիա է մատուցվում, իսկ իրականում նմանատիպ քարտեզ ցույց տվեց այդ օրը հենց Արծրունը, նշելով, որ ժամանակավոր են տարածքները Ադրբեջանի կողմի հսկողության տակ և ամեն վայրկյան կարող են փոփոխվել։ Հետագայում, այդ նույն քարտեզներում փոփոխություններ, իհարկե, գրանցվեցին, բայց բնավ ոչ հօգուտ Հայաստանի։

Պաշտոնական հաղորդագրությունները տեղի ունեցողի ֆոնին որևէ կերպ բովանդակային փոփոխության չէին ենթարկվում՝ ընթանում են մարտեր, հայկական կողմը ԱԹՍ է խոցել․․․

Հայաստանի դիվանագիտական ճակատում էլ առանձնապես փոփոխություն չկար։ Պետք է նկատենք, որ այդ օրերին ԱԳՆ-ն հանդես էր գալիս դասական տեքստերով, այդ ժամանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը մերթ ընդ մերթ հանդես էր գալիս հարցազրույցներով, եթե, իհարկե, դա կարելի է համարել աշխատանք։ Ասում են, թե մենք չերևացող աշխատանք ենք կատարում, սակայն դրա արդյունքը ևս չերևաց։

Այս կառույցը լինելով ամենակարևոր պետական գերատեսչություններից մեկը, ինչպես հետո մեզ կհամոզեն՝ որևէ կերպ տեղեկացված չէր թշնամու հետ գործարքներից, կապիտուլյացիոն փաստաթղթից, Փաշինյան-Ալիև ուղիղ կապից, թեպետ, ըստ գործառույթների, բանակցությունները հենց նրանք պետք է վարեին։

Իսկ Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի 28-րդ օրն էլ հորդորում էր պաշտոնական լրահոսին հետևել։

Պատերազմի 28-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 27

Պատերազմի 27-րդ օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին․ «գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման եւ քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»:

Սա արծրունական ստերի լոզունգներով ապրողների համար ապտակ էր՝ իրականություն վերադարձի։ Այդ օրերին սկսվեց ակտիվ խոսակցությունները՝ արդյո՞ք Փաշինյանը տեղյակ էր այդ դիմումից, ինչո՞ւ հենց Փաշինյանը չէր դիմել Պուտինին։

Միայն նոյեմբերի 9-ից հետո գաղտնազերծված սկանդալային հեռախոսազրույցից հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խնդրանքով դիմել է նաև Փաշինյանին։ Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Արայիկ Հարությունյանը Փաշինյանից խնդրել է դադարեցնել քաղաքական խաղերը և կանգնեցնի պատերազմը։ Հարությունյանը տեղեկացնում է, որ 10 օր է ինչ Հայաստանի իշխանություններից օգնություն է խնդրում, բայց ապարդյուն:

Արայիկ Հարությունյանի դիմում-խնդրանքը փաստորեն բացահայտում էր պատերազմում մեր ոչ այնքան բարենպաստ վիճակի մասին։ Սակայն միևնույն ժամանակ հայկական քարոզչամեքենանան շարունակում էր ինֆորմացիոն քաղց ունեցող հանրությունից ճշմարտությունը թաքցնել։

Այս օրը պաշտոնական հաղորդագրություններում հայտնեցին, որ թշնամին հրթիռակոծում է Ստեփանակերտը, Ասկերանը, իսկ հայկական կողմը անխնա ոչնչացնում էր թշնամու զորքերն ու զինտեխնիկան։

Թշնամու և մեր կողմի տարածածած տեղեկությունների հավաստիությունը կարող ենք ստուգել նաև այդ օրերին հրապարակվող քարտեզով։

Պատերազմի 27-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 26

Պատերազմի 26-րդ օրը՝ անվերջանալի թվացող պատերազմում, երբ ամեն օրը հարյուրավոր մայրեր էին սևավորվում, Փաշինյանը բանաստեղծությունից անցում է կատարում պատմվածքներից ցիտումներին։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից։

Վարչապետի նախորդ օրվա՝ ջոկատ կազմելու և սահման մեկնելու հորդորին ականջալուր լինելով, իբրև թե առաջնագիծ մեկնեցին ՔՊ-ականները։ Արդեն հետո հայտնի էր, որ քպ-ականները Սյունիքի հյուրանոցներում և խաղաղ միջավայրում էին հանգրվանել։ Երևի թե դա էր պատճառը, որ որոշ Քայլականների կարծիքով՝ մենք իրականում չենք պարտվել, հաղթել ենք, չէ՞ որ իրենց հյուրանոցը հանձնված չէր։

Պաշտպանության նախարարությունը նույն արծրունական ստի քաղաքականությունն էր վարում՝ մոլորեցնում էր հանրությանը։ Այդ օրը Զինուժը մի ամբողջ ռեպորտաժ էր պատրաստել՝ հայտնելով, թե թշնամուն դրոշ դնելուց հետո ոչնչացնում են, կամ դրոշը վիդոմոնտաժի հետևանք է։ Նույնն էր ասում նաև Արծրուն Հովհաննիսյանը։ Մենք կասկած չունենք, որ հայոց բանակը, հայ զինվորը իր հնարավարության սահմաններում և մի բան էլ ավելին ոչնչացրել է թշնամուն, մենք դրանում համոզվեցինք նաև պատերազմից մեկ տարի անց թշնամու քայլերթով, որտեղ երևում էր նրանց զոհերի ոչ իրական բայց հսկայական քանակը։

Ոգևորված և հաղթական ռեպորտաժները ու գրառումները համացանցում  ապրողների համար էին, իսկ դրա կողք գտնվող իրականությունում Ալիևը հայտարարում էր  Ջաբրաիլի և Ֆիզուլիի մի շարք բնակավայրերի, նաև Զանգելանի շրջանի բնակավայրերի գրավման մասին։ Ինչպես նաև Ադրբեջանը հրապարակեց հայկական կողմից վերցված ահռելի քանակով տեխնիկայից կադրեր։

Պատերազմի 26-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 25

Պատերազմի վճռորոշ ու բախտորոշ այս փուլում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, որը պատերազմական վիճակում գերագույն գլխավոր հրամանատարը կոչ է անում ձևավորել կամավորական ջոկատներ, ինչից հետո հրապարակում է հաղթելու բանաձևը։ կան բազմաթիվ տեսակետներ, որ հենց նման քաղաքականությունը հանգեցրեց պարտության։

Պարզ ճշմարտություն է, պատերազմ սկսվում է այն ժամանակ, երբ տապալվում է դիվանագիտությունը։ Երեք տարվա ընթացքում մսխելով ողջ դիվանագիտական ձեռբերումները, տրորելով դրանք, Փաշինյանն այդ օրը համարում էր, թե դիվանգիտական ճակատում այլևս անելիք չկա։ Դիվանագիտական դաշտում մինչև 2018-ն արված աշխատանքները, բանակցությունները ամենաշահարկվածը դարձավ այս պատերազմից հետո Փաշինյանական թևի կողմից։

Փաստն անժխտելի է՝ մինչև 2018 թվականը դիվանագիտական հարթությունում առավելությունը մեր կողմն էր, աշխարհը մեր կողմում էր, Արցախը մերն էր։ Իսկ Փաշինյանի վերելակային դիվանագիտությունը, բանակցությունները, 0-ական կետից սկսելը բազմաթիվ զրոներով զոհերի առիթ դարձավ։ 

Ըստ էության, Փաշինյանի համար դիվանագիտական ամենահուժկու գործիքը իր կինն էր, որն էլ որոշել էր աշխարհի կանանց նամակով դիմել։

Սահմանային եղած իրավիճակում դիվանագիտական լեզվով խոսելու բոլոր ռեսուրսներն էլ սպառված կարելի էր համարել։ Փաստացի, պաշտոնական փուչիկն էլ վաղուց պայթել էր, հավատը դեպի ՊՆ քարոզիչներ՝ վերացել, թեպետ պաշտոնական մակարդակով Արծրուն Հովհաննիսյանը շարունակում էր նույն տոնայնությամբ ստել։

Իսկ իրականությունը, ցավոք, արտացոլված էր թշնամու տարածած տեսանյութերում և քարտեզի վրա։

Պլանավորված պարտություն․ օր 24

2020 թվականի հոկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանի միանձնյա կամ Իլհամ Ալիևի հետ համատեղ որոշմամբ պատերազմը շարունակվում էր։ Փաշինյանի՝ պատերազմը կանգնեցնելու մոսկովյան առաջարկից հրաժարվելը միայն հետագայում պարզվեց՝ որքան ահռելի հետևաքններ ունեցավ։

Պատերազմի 24-րդ օրն արդեն գրեթե խուճապային իրավիճակ էր, սահմանից անընդհատ նահանջի մասին տեղեկություններ էին ստացվում, որը խնամքով հերքվում էր։

Արծրուն Հովհաննսիյանն ասում էր նահանջը ամենճիշտ լուծո՞ւմն էր, իսկապե՞ս։ Իսկ ինչու չէր հայտնվում, թե ճիշտ լուծումը ո՞ր կողմի համար է՝ Հայաստանի՞ թե՞ Ադրբեջանի։ Նույն հռետորաբանությունը նաև ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի մոտ էր, ասում է, թե ․

Պատերազմի 24-րդ օրը իրավիճակը սահմանին հետևյալն էր՝ հայտնում էին ծանր մարտերի, հակառակորդի հետ հրետանային մենամարտերի մասին։

Այս ամենին զուգահեռ, Երևանում Փաշինյանական թևը՝ դստերով և իր ենթականերով, սկսեցին հաղթական ճառերն ու սպառնալիքները՝ սեփական ժողովրդին։ Քպ-ականներն էլ շարունակում էին հաղթել։

Նույն օրը մեկ այլ իրադարձություն տեղի ունեցավ։ Փաշինյանը գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին պարգևատրելու մասին հայտարարեց։ Երևի նման դեպք գրանցված չէ և ոչ մի բանակում, որ պարտվելուն զուգահեռ բարձր կոչումներ շռայլես։ Բայց դա պետք էր՝ հաղթական կեղծիքները թաքցնելու համար։

Հիմա համեմատական անցկացնենք՝ ինչ էին ասում Հայաստանում և Ադրբեջանում նույն օրվա մասին։ Այս օրը Արծրուն Հովհաննիսյանը խոսում էր հարավում հայկական կողմի որոշակի տեղաշարժի մասին։ Միևնույն ժամանակ, Ալիևը նորից դիմում է ադրբեջանցիներին, հայտնում իր գրաված տարածքների մասին։

Պատերազմի 24-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 23

Հոկտեմբերի 19-ը 44-օրյա պատերազմի վավերագրությունում առանձնահատուկ ամսաթիվ է։  Այս օրերին բոլորը մտածում էին՝ ինչու Ռուսաստանը չի միջամտում, ինչու չի կանգնեցնում պատերազմը։ Այս հարցի պատասխանը միայն պատերազմից հետո ստացանք։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմից որոշ ժամանակ անց հայտարարեց, որ պատերազմի 23-րդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, պատերազմ կանգնեցնելու առաջարկ է արել Փաշինյանին, բայց Նիկոլ Փաշինյանը չի համաձայնվել։

Պուտինը նշել է, որ տվյալ փուլում մարտական գործողությունների դադարեցումը կհանգեցներ Հայաստանի համար ոչ էական տարածքային կորուստների:

Սա պլանավորված պարտության խոշոր ապացույցներից է։

Այդ օրը Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ԱԽ նիստ, որին ներկա է եղել ԱԱԾ պետը, ԳՇ պետը, նախագահը, հանդիպել է նաև արտախորհրդարանական ուժերի հետ, ենթադրվում է, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պետք է հայտներ Վլադիմիր Պուտինի առաջարկի մասին, սակայն այդ հանդիպումից այլ բան է ասում այն ժամանակվա ԱԱԾ պետի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը փաստորեն, ՌԴ նախագահի այդ առաջարկի ժամանակ Շուշին, Հադրութի զգալի մասը մերն էր, ու զոհերի թիվը, բնականաբար, շատ ու շատ ավելի քիչ էր։ Ստացվում է, որ Հոկտեմբերի 19-ին ոչ ոք չգիտեր, որ Ռուսաստանն այդպիսի առաջարկ էր արել, իսկ ինչո՞ւ էր Փաշինյանը թաքցրել այդ հանգամանքը։ Պուտինի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը և իր թիմը սկսեցին բոլոր անհեթեթ եղանակներով արդարացնել այդ առաջարկը չընդունելը։

Հոկտեմբերի 19-ի այս իրադարձությունները հայտնի դարձան միայն պատերազմից հետո։

Այդ օրը Արծրուն Հովհաննիսյանն իրար հետևից ոչինչ չասող գրառումներին միացավ Փաշինյանի ընտանիքը․ նախ Փաշինյանի կինը գրառումով հորդորեց մեկնել սահման և ցույց տալ ինչպիսինն է հայ տղամարդը, իսկ դուստր Փաշինյանը, որը երբեմն-երբեմն ներկայանում է իբրև քաղաքագետ այդ օրն էլ որոշեց հայրենանավեր գրառում կատարել։

Իսկ ադրբեջանական կողմը արդեն հայտարարում էր Ջաբրաիլի շրջանի մի շարք գյուղերի գրավման մասին ու կրկին ներկայացնում էր մեզնից գրավված զինտեխնիխկայի կադրերը։

Պատերազմի 23-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 22

Պատերազմի 22-րդ գիշերը, համեմատած մյուս օրերին, խաղաղ էր սահմանին։ Այս մասին հայտնում էին խոսնակները։ Դա պայմանավորված էր զինադադարով, որը թեև չպահպանվեց, բայց գիշերը շատ իրադարձություններ տեղի չունեցան։

Արդեն առավոտյան թշնամին կրկին անցավ հարձակման, իսկ Ադրբեջանից հայտնեցին, որ զինադադարը պատերազմի ավարտ չէ։

Այս ամենի ֆոնին Արծրուն Հովհաննսիյանը շարունակում էր երգել հին երգը

Ի դեպ, մարդասիրական հրադադարի այս օրը ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանը առաջարկել է կարմիր խաչի միջոցով մեր զինծառայողների դիերը Տավուշի կողմից հանձնել։ Այս մասին Արծրուն Հովհաննսիյան այսպես է մեկնաբանում։

Արծրուն Հովհաննիսյանն ասում էր, թե Արդբեջանին պետք չեն իրենց դիերրը, արդեն կարելի է ենթադրել, որ մեր բարձրագույն ղեկավարությունը ևս հրաժարվել է զոհերի մարմինները վերցնելու առաջարկից․ մեզ է՞լ պետք չէր։ Սրան կարելի է հավատալ ուղղակի հիշելով թե հայկական կողմն ինչպես է պատերազմից հետո վերաբերվել իր դիերի նկատմամբ․․․

Տեղափոխվենք թշնամու մեդիատիրույթ․ այստեղ այս օրը հրապարակեցին հայկական գրավված զորամասից կադրեր՝ մեծաքանակ տեխնիկայով։ Տեսանյութերում հստակ երևում է, որ սա մեկ ուղղության գրավման մասին չէ։

Իսկ ֆիզուլիի և Հադրութի գրավումը կոնկրետ բեկումնային էր Ադրբեջանի համար այս պատերազմում։ Իսկ այս շրջանների գրավման մասին լուրերն արծրունական լկտի ստերով գաղտնի էին պահվում հանրությունից։

Պատերազմի 22-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 21

Պատերազմի 21-րդ օրը եղավ հրադադարի հաստատման երկրորդ պայմանավորվածությունը։ Հրադադարը պետք է սկսեր լույս 22-ի կեսգիշերից։ Այս փորձը նախաձեռնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկիրը՝ Ֆրանսիան։  Այս անգամ հրադադարի պայմանավորածությունը առաջին անգամից կարճ տևեց, եթե առաջինը պահպանվել էր հինգ, Ադրբեջանն այս անգամ հրադադարը խախտեց արդեն 4 րոպե անց։

Պատերազմի ամեն օրը էլ ավելի ցավալի հետևանքներ էր ունենում հայ ժողովրդի համար։ Սա լավ հասկանում էին նաև ներսում ոչ իշխանական շրջանակները։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այս օրը հանդես եկավ հայտարարությամբ։ Մասնավորապես նշելով հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ, Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին։

Հիմա նաև հայտնի է, որ ոչ միայն այս առաջարկն է մերժվել։ Իշխանությունը որևէ կերպ չի փորձել լսել պատերազմում հաջողություններ գրանցած պաշտոնաթող նախագահներին։

Պատերազմի 21-րդ օրը նոր PR ակցիա նախաձեռնվեց, մասնավորապես իշխանական կանանցից որոշեցին մեկնել ռազմաճակատ։

Ինչ խոսք, սահմանում սպասում էին ՔՊ-ական Լուլուին։ Այդպես էլ մինչ այս պահը հայտնի չէ, թե ինչպիսի աջակցության համար էր Լուլուն մեկնել սահման։

Զուգահեռ Ալիևը հայտարարում էր Ֆիզուլիի գրավման մասին։ Իր ժողովրդին ուղղված ուղերձում Ալիևը հստակ փաստեր էր ներկայացնում հայկական կորուստներից։

Պատերազմի 21-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 20

Պատերազմի 20-րդ օրը վարչապետ Փաշինյանը որոշել էր հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին, որոնք ոգևությամբ լսում էին Փաշինյանի ճառը։

Իրարամերժ տեղեկություններ կան այն մասին, թե այս տղաներից քանիսը վերադարձավ պատերազմից։

Զինծառայությունից խուսափած գերագույն հրամանատարի ելույթում կա ուշագրավ հատված Ապրիլյան պատերազմին իր մասնակցության վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը զինվորների առաջ պարզապես ստում էր, որովհետև նա իր ջոկատով  ապրիլյան պատերազմին մասնակցելու համար գնաց մայիս ամսին՝ պատերազմն ավարտվելուց մեկուկես ամիս անց։ Այնպես որ, իր օրինակը բոլորովին չի կարող ոգևորիչ լինել։

Մինչ երկրի ղեկավարը տաքուկ տեղից ճոռոմ-ճոռոմ խոսում էր, իրական կռիվը Արցախի դիրքերում էր։

Մեր կողմից տարածված հաղորդագրություններում կարող ենք տեսնել, որ հայական կողմը դիմագրվում, հետ է շպրտում, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե դա քանի կյանքի գնով ու ամենից կարևորը, ո՞ր նպատակի համար էր արվում։

Թուրքիայի ներգրավումը Արցախյան երրրորդ պատերազմին պարզ էր հենց առաջին օրը, արդեն 20-րդ օրը կառավարությունը բերեց նախագիծ թուրքական ապրանքների արգելքի մասին, մինչ օրս Հայաստանում էլ արգելված է թուրքական ապրանքների ներկրումը, սակայն պետք է նշեք, որ երկրում ու պետական ապարատում առկա բարձիթողի վիճակը նաև արտացոլվում է այստեղ․ հայաստանցի սպառողին շարունակ վաճառվում է թուրքական ապրանք։

Սահմանին ծանր մարտերին զուգահեռ, Փաշինյանը միջազգային տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ էր տալիս, ինչ-որ թեզեր առաջ քաշում, սակայն աշխարհն առավել քան երբևէ անտարբեր էր։

ԱԳՆ-ն այդ օրը հորդորեց միջազգային հնարություն հասցեական կոչեր հնչեցնել։

Փաշինյանի այդ օրվա հարցազրույցներից առանձնացրել ենք 7 շրջաններ հանձնելու վերաբերյալ միտքը։

Փաստորեն, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը որերորդ անգամ ասում է, թե իրավունք չունի որոշել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների փոխարեն, բայց նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլյացիան փաստաթղթով հայության, արցախահայության փոխարեն Նիկոլ Փաշինյանը գաղտնի և միանձնյա որոշեց հայրենիքը նվիրաբերել թշնամուն։

Պատերազմի 20-րդ օր թշնամին հրապարակեց Մարտունու շրջանից գրաված գյուղերից մեկի տեսանյութը։ Իսկ Ալիևը հայտարարեց ևս երեք գյուղի գրավման մասին։

Պատերազմի 20-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 19

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատերազմի 19-րդ օրը ահազանգ էր հչեցնում և ի դեպ, միայն ինքը չէր դա փաստում՝ Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Բայց այս խոսքերը հատկապես կարևոր են, երբ հնչում են այս իշխանության ներկայացուցիչների կողմից։ Թեև ոգևորելու համար հայտարարություններ էին տարածում, բայց դա ավելի շատ պարտությունը քողարկելու համար էր։ Արցախի հրամանատարական շտաբում գտնվող Արարատ Միրզոյանը հո գիտեր, որ իրականում տվել էին Արցախը ու բնականաբար՝ գիտեն, որ Մեղրիի ու ընդհանրապես, Սյունիքի գլխին էլ վտանգ կա։ Թեպետ ծանր մարտերի մասին մեկ տողով սկսել էին հայտարարություններ տարածել, այնուամենայանիվ շարունակվում էր հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու քաղաքականությունը։

Այս ամենին զուգահեռ, թշնամին շարունակում էր ռազմական գործողությունները, շարունակում էր գրավված տարածքների մասին, կոնկրետ թվերով հաղորդագրություններ տարածել, որն ուղղակի անհամեմատելի էր հայկական կողմի տարածած ոչնչի մասին պատմող հաղորդագրությունների հետ։

Գուցե հենց Ալիևի այսպիսի հաջողությունների համար պատերազմի 19-րդ օրը Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին գնդապետի, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին գեներալ գնդապետի կոչումներ շռայլեցին։ Մինչ այսօր հանրությունը սպասում է, որ գեներալները պլանավորված պարտության մասին խոսեն, տեսակետ հայտնեն, իրենց իմացածն ասեն, այլապես նրանց կոչումը նմանվում է լռության դիմաց փոխհատուցման։ Ջալալ Հարությունյանը այժմ շարունակում է բանակում իր գործունեությունը, բայց ոչ թե Արցախի, այլ արդեն Հայաստանի, իսկ Օնիկ Գասպարյանին միայն Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո հեռացրին ԳՇ պետի պաշտոնից։

Գեներալ- գնդապետների մասին․․․ նախքան պատերազմը որքան հնարավոր էր այս իշխանությունները նսեմացրին գեներալիտետին, մարդկանց, որոնք իրական պատերազմի գիտակներ են, հաղթանակ կերտողներ։ Հիշենք Յուրի Խաչատուրովին, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին։ Պատերազմի օրերին պատերազմ վարողները պատերազմում էին միայն կամավորության սկզբունքով։ Գեներալ Մովսես Հակոբյանը, ըստ չհերքված տեղեկությունների, Աննա Հակոբյանին հորդորել էր դուրս գալ հրամանատարական բունկերից, սակայն որի արդյունքում հենց Մովսես Հակոբյանի մուտքն արգելվեց, իսկ Աննա Հակոբյանը անարգել գնաց եկավ։

Այս իրադարձությունները և պարտությունը ուղիղ փոխկապակցված են իրար հետ, սակայն այս իշխանության օրոք վստահաբար այս հարցերի պատասխանները կմնան օդում առկախված։

Հիշեցենենք, որ այս օրերեին խիստ սահմանափակված էր լրատվամիջոցների աշխատանքը և այդ օրվա հետ կապված իրադարարձություններից մամուլում  միայն արտացոլված էր պաշտոնական հաղորագրությունները, Փաշինյանի հարցազրույցները․․․

Նկատենք, որ պատերազմի 19-րդ օրը կրկին խոսվում էր խաղաղապահների տեղակայման մասին, սա այն էր ինչ եղավ պատերազմից հետո, սակայն սա իրականություն դարձավ այդ օրից 25 օր անց։

Պատերազմի 19-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

Պլանավորված պարտություն․ օր 18

Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 14-ին, երբ Ադրբեջանը շրջանցում էր պատերազմի գրված ու չգրված բոլոր կանոնները և հարվածներ հասցնում գյուղերին ու խաղաղ բնակչությանը, ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խիստ քննադատության ենթարկեց Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի հանդեպ անտարբերության ու պասիվության համար։ Բայդենն այսօր նախագահ է, Ադրբեջանը ռազմագերիներ է պահում՝ օգտվելով Հայաստանի իշխանության թուլությունից, բայց մինչ օրս ԱՄՆ ղեկավարը քայլ չի կատարել Ադրբեջանին սաստելու և գերիների վերադարձ պարտադրելու համար։ Իհարկե, Բայդենի այդ քաղաքականություննը պայմանավորված է Ադրբեջանի դերի մեծացմամբ և ընդհակառակը՝ Հայաստանի դերի փոքրացմամբ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու դիվանագիտությունը անօգուտ է այս ու մյուս շատ այլ հարցերում։

Պատերազմի 18-րդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատերազմի սկսվելը անսպասելի չէր։ Հետո տասն անգամ պետք է ֆռացներ՝ անսպասելի էր, սպասելի էր, բայց չգիտեինք՝ երբ է սպասվում։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ պետք է հանձնվեն հինգ շրջանները, և Արցախում տեղակայվեն խաղապահներ։ Այս հայտարարությունից հետո դարձյալ կարծիքներ էին շրջանառվում, որ հնարավոր էր պատերազմը կանգնեցնել նաև 18-րդ օրը, սակայն արդեն պարզ է, որ ինչպես նախկինում, այս անգամ ևս առաջարկը մերժվել է ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից՝ «Ինձ կասեին դավաճան» հիմնավորմամբ։ 5 շրջան հանձնելուն արտաքուստ դեմ հանդես եկող Նիկոլ Փաշինյանն արդյունքում հանձնեց 9 շրջան։

Պատերազմի 18-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 17

Մեկ տարի առաջ աայս օրը՝ հոկտեմբերի 13-ին, որպես պատասխան արծրունյան հերքումների, Ադրբեջանը հրապարակեց կադրեր, թե ինչպես է Հադրութում բարձրացվել այդ երկրի դրոշը։ Ոչ ոք չէր հավատում, որովհետև թեզ էր շրջանառվում՝ «Մինչև Արծրունը չասի, չեմ հավատա»։ Իսկ Արծրունի մոտ նման բաները չէին երևում։

Այդ օրվա պաշտոնական հաղորդագրություններով, հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել էր հակառակորդի 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 175 անօդաչու, 520-ից ավելի զրահատեխնիկա, 4 «ՏՕՍ-1Ա», 4 «Սմերչ» և 5100-ից ավելի զինվոր։

Պատերազմի 17-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 16

44-օրյա պատերազմի 16-րդ օրը՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի ու Արցախի պաշտոնական խոսնակները հայտնեցին, որ գիշերվա ընթացքում շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված։ Իսկ առավոտյան ադրբեջանական ուժերը որոշ տեղեր անցել են հարձակման, բայց նրանց չի հաջողվել առաջ գալ։ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ խոցել ենք «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ և ևս մեկ Սու-25 գրոհիչ։

Նշենք, որ թեև պաշտոնական լրահոսը լռում էր, բայց շատերին էր հայտնի, որ թշնամին մտել էր Հադրութ։ Արցախի ՊԲ-ն հերքում էր դա։ Ավելին, հայտարարվեց, որ միայն այդ օրը թշնամին 200 զոհ է տվել։

Հայկաական կողմից տարածքային կորուստների թեման քիչ շրջանառելու համար, զուգահեռ անհեթեթ մտքեր էին նետվում համացանց։ Օրինակ, Հադրութի մասին իրարամերժ տեղեկությունների ֆոնին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, սուպերմարկետներին կոչ արեց պոլիէթիլենային տոպրակների գինը 10 դրամից դարձնել 100 դրամ և գումարն ուղղել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Պատերազմի 16-րդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպեց արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ ուժերի ներկաայացուցիչների հետ։ Պարբերաբար որոշ ինֆորմացիաներ են նետվում համացանց կամ երբ Նիկոլ Փաշինյանը որևէ հարցում ստում է, հանդիպմանը մասնակից ուժերի, մասնավորապես՝ ՀՅԴ, ՀՀԿ ներկայացուցիչները գաղտնազերծում են որոշ դրվագներ։

Պատերազմի 16-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

Պլանավորված պարտություն․ օր 15

Մեկ տարի առաջ այս օրը՝ պատերազմի 15-րդ օրը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե՝ եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում չզգան Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման մասով, դիմելու է Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը: Դիմելու է նաև միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին: Բնականաբար՝ ո՛չ Ադրբեջանը պատրաստակամություն հայտնեց, ոչ էլ Արցախի ճանաչման առումով քայլեր կատարվեցին։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրեց, որ «Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ»: Թուրքիայի կողմից ադրբեջանին ակտիվ զինման վերաբերյալ միջազգային դատապարտում չեղավ, և պատճառներից մեկը դիվանագիտության բացակայումն էր, թե՛ կառավարույունում, թե՛ խորհրդարանում։

Այդ  օրը հրապարակվեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 25 զինծառայողի անուն։

Տարածքների զիջման ֆոնին Արցախի նախագահի խոսնակը գրեց, թե՝ «Հարավը կրկին անհանգիստ է, բայց Պաշտպանության բանակը գերազանց է կատարում իր առջև դրված մարտական խնդիրը»։ Գերազանցը թե որն էր, այդպես էլ չիմացանք։

Պատերազմի 15-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Պլանավորված պարտություն․ օր 14

44-օրյա պատերազմում առաջին հումանիտար հրադադարը հայտարարվեց հոկտեմբերի 10-ին  ժամը 12:00-ին, պատերազմի 14-րդ օրը, ՌԴ միջնորդությամբ։

Սա սկզբում հանրության մեջ մեծ և ոգևորիչ ազդեցություն ուենցավ, շատերի համար սա պատերազմի վերջ ազդարարող հայտարարություն էր, իսկ իրականում առաջին և հետագայում մյուս բոլոր հայտարարված հրադադարները ունենում էին ձևական բնույթ, ամեն անգամ կարծես ինչ-որ բան խանգարում էր։

Թշնամին շարունակում էր օգտագործել ԱԹՍ-ներ անգամ Սյունիքի մարզում։ Չնայած պայմանավորվածությանը, տարբեր ինտենսիվությամբ ընթանում էին մարտական գործողություններ, կրկին թշնամու թիրախում խաղաղ բնակավայրերն  ու մայրաքաղաք Ստեփանակերտն էր։

Իրականում հրադադարի սպասելն անիմաստ էր, քանի որ, ինչպես հետագայում պարզվեց, դրանից օրեր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, Նիկոլ Փաշինյանն արդեն մերժել էր պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Այս օրերին թշնամին արդեն խոսում էր Հադրութի գրավման մասին, հայկական կողմը համառորեն հերքում էր։ Հադրութի համար մարտերի վերաբերյալ տարբեր տեղեկություններ և տեսակետներ կան։ Կարծիքներ կան, որ Հադրութը այս մի քանի օրը գտնվել է հայկական կողմի հսկողության ներքո, փաստը այդ օրվա նկարված կադրերն են, սակայն զուգահեռ ադրբեջանական դիվերսանտները եղել են քաղաքում։ Արդեն մի քանի օր անց գրավված Հադրութից թշնամին տեսանյութ հրապարակեց։

Հոկտեմբերի 10-ին, նախքան հրադարի հաստատումը, հայկական կողմի տարածած հաղոդագրության համաձայն, հակառակորդը Հադրութ դիվերսիոն ներթափանցման փորձ էր իրականցներել, և սպանել էր խաղաղ բակիչների, այնուհետև կրակի տակ է պահել Հադրութ քաղաքը։ Փաստ է արդեն, որ երբ Փաշինյանը հրաժարվել էր պատերազմը դադարեցնել, այդ ժամանակ Հադրութը չի եղել Ադրբեջանի վերահսկողության տակ, զոհերի թիվն էլ շատ ավելի քիչ էր թե՛ քաղաքացիական բնակչության, թե՛ զինվորների շրջանակներում։

 

Պլանավորված պարտություն․ օր 13

Պատերազմի 13-րդ օրը, երբ արծրունական ստերով այլևս հնարավոր չէր սնել ու խաբել հանրությանը, երբ սահմանից մայրերը որդիներից լուր չունեին և ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին իրականությունը թաքցնելն այլևս հնարավոր չէր և ինֆորմացիոն հենարան դարձել էր ԶԼՄ-ն, Փաշինյանը որոշեց լռեցնել մամուլի ձայնը։

Մինչ օրս տարբեր տեսակետներ կան պատերազմի 13-րդ օրը տեղեկատվական սահմանափակումների մասին օրենքը հապշտապ նախաձեռնելու վերաբերյալ։ Մասնավորապես, փորձագիտական շրջանակը սա կապում է ամենախայատառակ օպերացիայի՝ Լելե Թեփեի տապալման հետ, որը հարյուրավոր զոհերի և թշնամուն անարգել առաջխաղացման հիմք էր հանդիսացել։

Արտահերթ հրավիրված նիստում իմքայլականները ակտիվորեն պաշտպանում էին այդ գաղափարը, մեղադրելով մամուլին ստահոդ լուրեր տարածելու մեջ։

Նշենք, որ միան Yerevan.Today-ը 10-ից ավելի անգամ տուգանվեց՝ ճշմարտությունը բարձրաձայնելու համար։

Իսկ մինչ մեր երկրում մտածում էին  ինչպես կոծկել իրականությունը, հատուկ օրենքներ էին մշակում, թշնամին շարունակում էր գրավյալ տարածքների մասին խոսել։

Դիմելով իր ժողովրդին Ալիևը հայտարարեց մի շարք բնակավայրերի ազատագրման մասին՝ մանրամասնորեն հայտնելով հայկական կողմի կորուստները։ Հաղթողի դիրքերից ելույթ- ուղերձի վերջում Ալիևը ավարտում է «Ղարաբաղը Ադրբեջան» է կարգախոսով։

Նկատենք, որ պատերազմի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չասաց իր հայտնի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը։

Այդ օրերին համացանցը պայթեցրեց Հադրութի գրավման մասին տեղեկությունը․․․ և, սովորության համաձայն, բոլոր հնարվոր օղակներով հերքվեց․

Ավելին, Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում էր, թե Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է։

Մի քանի օր անց թշնամին հրապարակեց կադրեր Հադրութից։

 

Պլանավորված պարտություն․ օր 12

44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն ամենօրյա կոչերով դիմում էին հանրությանը, թե՝ խուսափեք զանգահարել Սահմանին գտնվող ձեր հարազատներին, կոչ էին անում զինվորներին չմիացնել հեռախոսները՝ անվտանգության նկատառումներց ելնելով։ Բազմաթիվ էին դեպքերը, երբ տեղորոշելով՝ ադրբեջանը կրակի տակ էր առնում զինվորներին։ Չնայած այդ հանգամանքին, Նիկոլ Փաշինյանը պատերազմի 12-րդ օրը որոշեց անձամբ վտանգի տակ առնել զինվորներին՝ զանգահարելով նրանց։ «Զանգել եմ ասեմ, որ հպարտանում եմ ձեզնով, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առջև»,- ասում էր նա: Վստահ ենք՝ զինվորները շատ ավելի ուրախ կլինեին, որ Փաշինյանը բոլորովին չսիրեր նրանց, բայց հազարներով չտաներ մահվան։

Այդ օրը Նիկոլ Փաշինյանը նաև գրառում արեց դավաճանության դեպքերի մասին։ Սա ի սկզբանե բանակի նկատմամբ վստահությունը կորցնելու, զինվորներին թևաթափ անելու նպատակ էր կարծես հետապնդում։ Ալիևը խոսում էր քաջ զինվորների մասին, մերոնք՝ դավաճան։ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, վրա հասնող պարտության մեղավորներ էր փնտրում դավաճանների մասին հայտարարություններով։ Մարդիկ էին պետք, որոնց պետք է բարդեր իր բերելիք կապիտուլյացիան։ Պատերազմից անցել է արդեն մեկ տարի ու այդպես էլ որևէ դավաճանության դեպքի մասով դատական ակտ չկա, ավելին՝ քաղաքական ուղղորդմամբ դավաճանության որևէ դեպք, չի քննվում, չնայած որ նա քաղաքական ուղղորդման մասին էր խոսում։ Իսկ անձամբ իրեն, հարցերն օրեցօր են ավելանում։ Հասկանալի է դառնում, թե Փաշինյանի մտքում ինչ կար։

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանական երկու հրթիռ մխրճվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մեջ, մեկ օրվա մեջ՝ երկու անգամ։ Ծանր վիրավորվեց ռուսական լրատվական խումբ։ Պատերազմական հանցագործությունների թվին է սա դասվում, որովհետև պատերազմի կանոններից է խաղաղ բնակավայրերին ու եկեղեցիներին չհարվածելը։ Ադրբեջանը մարսեց այս հարվածը, որևէ միջազգային դատապարտում չեղավ, միայն ռուսական հեռուստաեթերներում սա դարձավ քննարկման առարկա։ Սա խոսում է այն մասին, թե միջազգային ասպարեզում որքան էր մեծացրել Ալիևը դիրքերը և ըննդհակառակը՝ որքանով էր իջել նիկոլ Փաշինյանի հեղինակությունը։

Հոկտեմբերի 8-ի իրադարձություններից նաև կարելի է առանձնացնել այն, որ պաշտոնից ազատվեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, մինչև այժմ անհասկանալի ու հանրության համար մութ պատճառներով։ Կասկածելի հանգամանքներում նա հայտնվեց Արցախի հրամանատարական շտաբում, Շուշիում, ուշագրավ լուրեր կան նրան Շուշիից տարհանելու վերաբերյալ։ Քյարամյանի առնչությունը պատերազմին, կարծում ենք, հատուկ բացատրության կարիք ունի։

 

Պլանավորված պարտություն․ օր 11

44-օրյա պատերազմի 11-րդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, թե գիշերն ադրբեջանական կողմը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ, սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները չեզոքացվել են, մարտադաշտում թողել են ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված և մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, թուրքական գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով առավոտյան հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Նույն օրը հրապարակվեց Հայոց բանակի հերոսներից նահատակված 40 անուն։

Այդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր տեղեկություններով՝ դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։ Իրականում, մեկ տարի անց՝ 2021թ․ սեպտեմբերի 23-ին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին ինքն ու Վլադիմիր Պուտինը առաջարկել են հայկական կողմին դադարեցնել պատերազմը, բայց Փաշինյանը մերժել է ու դրանով ճակատագրական սխալ է կատարել։ Նշում էր, որ եթե այդ առաջարկներն ընդունվեին, պարտությունը այդքան ստորացուցիչ չէր լինի, և հազարավոր զինվորականներ չէին զոհվի, այդքան տարածք չէին կորցնի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 10

2020թ․ հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը առաջնագծում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված։ Իսկ առավոտյան սկսեցին ռազմական ակտիվ գործողությունները, թշնամին կրակում էր նաև խաղաղ բնակչության վրա։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ օրը, չնայած այս ամենին, գրեց․ «Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ: Պաշտպանության բանակն իր առջև դրված մարտական խնդիրը իրականացրել է փայլուն, և այս պահին եւս հաջողությամբ դիմագրավում է թշնամու բոլոր ոտնձգություններին թե՛ օդում, թե՛ ցամաքում՝ պատճառելով նրան զինտեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստներ»։ Սա գրում էր այն դեպքում, երբ այդ օրվա դրությամբ արդեն թշնամին բաբվականին առաջ էր, հարավում ճեղքել էր պաշտպանությունը։

Այդ օրը պարզվեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից խնդրել է կարճել իր նկատմամբ քրեական գործը՝ հնարավորություն տալով գալ Հայաստան և իր գիտելիքներով, փորձով օգտակար լինել, հետը նաև Հայաստան բերել ՀՕՊ մասնագետների։ Ստացել էր մերժում։ մերժվել էր նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի առաջարկը։

Պատերազմի տասներորդ օրը Նիկոլ Փաշինյանը մեկնեց Արցախ, այդ օրվանից լայն թափ ստացավ նրա ընտանիքի փիարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 9

Հոկտեմբերի 5-ին՝ պատերազմի 9-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավիճակը լավ չէ։ Այս հայտարարությունը հակասում էր «հաղթում ենք»-ի տրամաբանությանը։ Ուշագրավ է այն, որ պատերազմից հետո պարզվեց, որ հոկտեմբերի 7-ին պատերազմը դադարեցնելու առաջարկ է եղել, որը մերժել է Փաշինյանը, այն դեպքում, երբ դրանից երկու օր առաջ փաստում էր, որ վիճակը վատ է։

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթեր մտավ և բանակից վերջին երկու տարիներին զորացրվածներին կոչ արեց ով ինչպես կարող է՝ հասնել զորահավաքակայան՝ տնից կամ ծանոթներից զրահաբաճկոն ու սաղավարտ վերցնելով։ Նա հայտնեց նաև վերջին երկու տարվա զորացրվածների թիվը, ինչը, ինչպես գիտենք, գաղտնիք է։ Ասաց, որ գան ու մասնակցեն նոր Սարդարապատին, կանգնեն ուս-ուսի և այլն։

Նշենք, որ հոկտեմբերի 4-ի ամփոփման ժամանակ հայտարարվել էր, որ հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհված և 200-ից ավելի վիրավոր։

Հոկտեմբերի 5-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը կոչ արեց հնարավորինս շատ գումար ուղարկել հիմնադրամին։ Հետո Yerevan.Today-ի պարզեց, որ հանգանակած 175 մլն դոլարի 100 մլնը ուղարկվել է պետբյուջե, դարձել պարգևավճար և բյուջետային այլ ծախսեր։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 8

44-օրյա պատերազմի 8-րդ օրը Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Շուշին։ Անհասկանլի պատճառներով, Շուշիի մշակութային տանը կենտրոնացվել էին 200-ից ավելի ոստիկաններ։ Նրանց մի մասը զոհվեց հրթիռակոծությունից, 100-ից ավելի ոստիկաններ վիրավորվեցին։ Այս դեպքը երկար ժամանակ թաքցվեց հանրությունից։

«Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգերով էլ հարվածներ հասցվեցին մայրաքաղաք Ստեփանակերտին։ Արցախի նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ ոչնչացվել է Գանձակի օդակայանը, որն օգտագործվում էր նաև Ադրբեջանի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Այդ օրը քանի որ բավարար չափով չէին փիարվել քաղաքական ու ռազմական ղեկավարությունը, լուրեր շրջանառվեցին, թե Արայիկ Հարությունյանը վիրավորվել է։ Արայիկ Հարությունյանն էլ հերքեց իր վիրավորումը և հրապարակեց զինվորների հետ սուրճ խմելու լուսանկար: Այնուհետև 5 հոգու արժանացրեց «Արցախի հերոս» կոչման։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտարարեց, որ Ադրբեջանը խառնել է մարտական գործողությունների ընդլայնման գոտին և սպառնաց սարսափելի հետևանքներով։ Դա, ցավոք, չտեսանք։

 

Պլանավորված պարտություն․ օր 7

44-օրյա պատերազմի 7-րդ օրը ևս աչքի չընկավ որևէ լուրջ փոփոխությամբ տեղեկատվական դաշտում։ Թե սահմանային փոփոխություններն ինչպիսի դրսևորում էին ստանում, չգիտենք, բայց քարոզչական դաշտում նույնն էր՝ «հաղթում ենք»։

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ըստ հետախուզական տվյալների, ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը, իսկ դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում։

Արծրուն Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով հարվածել է քաղաքացիական այնպիսի ենթակառուցվածքների, որոնք կարող են բնապահպանական աղետ առաջացնել։

Արցախի ՊԲ-ն էլ հայտնեց, որ կորցրել ենք 51 զինծառայող։

Այդ օրը Ադրբեջանի նախագահ Ալիևը թվիթերում հայտնեց, որ ադրբեջանական զորքերը դրոշ են բարձրացրել Մատաղիսում։ Ալիևը իր թվիթերում գրեց նաև մի շարք գյուղերի, այդ թվում՝ Թալիշի գրավման մասին։ Հայկական կողմից հերքվեցին տեղեկությունները։ Հետո պարզվեց, որ իրականում կորցրել էինք։

Ի դեպ, հենց այս օրը ՊՆ-ն հայատարարություն արեց ուղղված լրատվամիջոցներին՝ ուղիղ եթերում լուսաբանումները դադարեցնելու։

Այդ օրը Հայաստանում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հրապաարակայնորեն հնչեց Նիկոլ Փաշինյնի հրաժարականի պահանջ՝ դա դիտելով հաղթանակի միակ հնարավորություն։

Մանրամասն՝ տեսանյութում։


Պլանավորված պարտություն․ օր 6

Պատերազմի 6-րդ օրը՝ 2020թ․ հոկտեմբերի 2-ի առավոտը, բացվեց թշնամու ինքնաթիռի զգետնումով, ինչպես նաև հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերի ձախողումով։ Սա, իհարկե, Արծրուն Հովհաննիսյանի հաղորդագրությունն էր։ Այդ օրը շարունակվեց Ստեփանակերտի ու Հադրութի հրթիռակոծումը, զոհվեցին խաղաղ բնակիչներ։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց հակառակորդի՝ կասետային ռումբեր օգտագործելու մասին։

Ուշագրավ է, որ պատերազմի դեռ սկզբից սկսեցին մեդալներ ու կոչումներ բաժանել, այդ թվում՝ գեներալի կոչում, ազգային հերոսի կոչում։ Անհասկանալի էր, թե ինչի համար են բաժանում դրանք, երբ նշանակալի առավելություն չունենք, ընդհակառակը՝ տարածքներ ենք կորցնում։ Թերևս, այդ կոչումների բաշխումը հենց հաղթելու տպավորություն ստեղծելու համար էր։ Կոչումներ բաժանում էին, օրինակ՝ ամենախայտառակ օպերացիայի՝ Լելե-Թեփեի համար, ասում են՝ վարչապետի որդուն տարհանելու համար և այլ առիթներով։

Նշենք նաև, որ ամեն օրվա ամփոփման ժամանակ հակառակորդի կորուստները հրապարակելով՝ տարբեր թվեր էին պաշտոնապես շրջաննառվում։ Օրինակ՝ Արծրուն Հովհաննիսյանը նշում էր, որ հակառակորդը հոկտեմբերի 2-ի դրությամբ ունի 520 զոհ, ավելի քան 700 վիրավոր, կորցրել է մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ։ Մինչդեռ Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնում էր, որ հակառակորդն ունի 830 սպանված, խոցվել է 39 միավոր զրահատեխնիկա, 4 «Սու-25» ինքնաթիռ, 3 «ՄԻ-24» ուղղաթիռ, 17 ԱԹՍ:

Մանրամասն՝ տեսանյութում։


Պլանավորված պարտություն․ օր 5

Պատերազմի 5-րդ օրը՝ հոկտեմբերի 1-ը, առաջին օրն էր, որը լուսացրինք համեմատաբար հանգիստ, սակայն առավոտյան դարձյալ սկսեցին մարտական գործողությունները։ Այդ օրը ադրբեջանական հարվածներից Մարտունի քաղաքում վիրավորում ստացան ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրող։

Այդ օրը արդեն միջազգային հարթակներում շատ էր շրջանառվում, որ Սիրիայից վարձկանների է պատերազմում օգտագործում Ադրբեջանը։ Ցավոք, հայկական կողմը այդ մասին ունենալով հստակ ապացույցներ, այդպես էլ չկարողացավ հավուր պատշաճի օգտագործել թեման։ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական հաղթանակ համարեց այն, որ միջազգային հանրությունը արձագանքեց վարձկանների թեմային, մի քանի անգամ տարբեր ելույթներում ու հարցազրույցներում անդրադարձավ, սակայն դիվանագիտությունը, այդ թվում՝ խորհրդարանական, լուրջ քայլեր չկատարեցին, որպեսզի դրան հետևեն գործողություններ։ Կամ թույլ էին, կամ էլ Փաշինյանը մտածում էր, որ ինքն ասել է, իսկ մնացածը իր անելիքը չէ։

Հոկտեմբերի 1-ին բազմահազարանոց բողոքի ակցիա տեղի ունեցավ ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում։

Հոկտեմբերի 1-ին հանրությունը խիստ տագնապեց, քանի որ պատերազմից բոլորովին հեռու գտնվող Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Հայկական ՀՕՊ-ը խոցեց ադրբեջանական հետախուզական անօդաչուներ։ Այդպես էլ պարզ չդարձավ, թե այդ անօդաչուները ինչպես էին կարողացել հաղթահարել հարյուրավոր կիլոմետրեր ու հասնել մինչև գրեթե մայրաքաղաք։

Պատերազմի 5-րդ օրվա իրական և հայկական կողմի ներկայացվող տեղեկությունները՝ տեսանյութում։

 

 Պլանավորված պարտություն․ օր 4

2020 թվականի սեպտեմբերի 30-ի գիշերը, այսինքն՝ պատերազմի 4-րդ օրը, հայկական բանակը, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, զգետնեց ադրբեջանական 2 հարվածային ԱԹՍ։ Օրը բացվեց թուրքական F-16 համակարգերի, ադրբեջանական ՍՈւ-25 տիպի գրոհիչների, «Բայրաքթար»-երի ռմբակոծություններով։ Մենք խոցեցինք ադրբեջանական մեծաթիվ կենդանի ուժերի, շարքից դուրս հանեցինք «ՏՕՍ-1Ա» ռազմական տեխնիկա, «Սմերչ» և «Ուրագան» տիպի ռեակտիվ կայանքներ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հայտնեց, որ պատերազմի առաջին 4 օրվա ընթացքում հայկական զինված ուժերի կողմից խոցվել է Ադրբեջանական այնքան ռազմական տեխնիկա, որքան արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ ռազմաճակատում նույն վիճակն է, թշնամին առաջ չի կարողանում գալ։ Օրվա վերջում նաև հրապարակվեց 23 հայ զոհված զինվորի անուն։

Այդ օրը փիարվել շարունակեց վարչապետի ընտանիքը․ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրեց, թե՝ տղային ասել է՝ շորերդ հագի գնա կռիվ․ «Քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան էս աշխարհում չկա»։ Հետո պարբերաբար Աշոտի մասին գրառումներ էին անում իմքայլական պատգամավորները, մասնավորապես՝ ինչպես էին բոլորը փախչում, իսկ ինքը մենակ մնում էր գրադի հարվածների տակ՝ հընթացս ծնկաչոք աղերսելով չլքել պոստը։

Այդ օրը նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ու գրեց. «Էս էլ մեր գերագույն հրամանատարն ա։ Չշշկռեք»։ Արի ու տես, որ շշկռեցին։

Թե ինչ իրավիճակ էր իրականում և ըստ ՀՀ պաշտոնական քարոզչության, այդ մասին՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 3

44-օրյա պատերազմի երրորդ օրվա առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈւ Վարդենիսի զորամասի ուղղությամբ, Վարդենիսում անգամ քաղաքացիական ավտոբուս էին այրել։ Այդ օրը հայտարարվեց նաև գործի են դրվել Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչ, որն ապպահովել է Վարդենիսի շրջանում թուրքական «Բայրաքթար»-ների աշխատանքը։ ՊՆ-ն էլ հերթ չտալով՝ հրապարակում էր տեսանյութեր հակառակորդի զինտեխնիկայի և զինուժի խոցումից։ Հանրությունը արդեն երրորդ օրը կասկած անգամ չուներ, որ հայկական կողմը սանձում է հակառկորդին, և ոսոխը խուճապահար նահանջում է։ Հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելու թեզը շարունակում էին իշխանական ներկայացուցիչները և նրանց ենթակաները։

Թե ինչ էր կատարվում իրականում ու ինչ քարոզչություն էր տանում հայկական պաշտոնական կողմը, այդ մասին՝ տեսանյութում։

 

Պլանավորված պարտություն․ օր 2

44-օրյա պատերազմի երկրորդ օրը կարելի է ասել ոչնչով չէր տարբերվում առաջին օրից՝ քարոզչական առումով։ Օրը բացվել էր Արծրուն Հովհաննիսյանի «Հաղթելու ենք» գրառմամբ։ Թեև մարտի դաշտում տարբերությունն ակնհայտ էր՝ թշնամին առաջ էր գալիս՝ իր ճամփին ավերելով ամեն ինչ, սակայն այդ մասին ՊՆ-ն չէր հայտնում։։

Հակառակորդը հրապարակում էր հայկական գյուղերի գրավման տեսանյութեր, հայկական տեխնիկայի խոցման կադրեր, իսկ ՀՀ ՊՆ պաշտոնայկան ներկայացուցիչներն ասում էին, թե «Իլյուշը ստում է», չկա էդպիսի բան։

Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Մատաղիս-Թալիշ հատվածներում, հայկական կողմը ոչնչացրել է 22 տանկ, 10 միավոր այլ զրահատեխնիկա, ավելի քան 370 զինվորական։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ գրեց, թե գիշերը պաշտպանության բանակը մի քանի փայլուն ռազմական գործողություն է իրականացրել՝ վերականգնելով կորցրած դիրքերը և ավելին՝ առաջխաղացում գրանցել։

Իսկ Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակեց սեպտեմբերի 28-ին նահատակված 43 քաջերի անուն։ Այդ ժամանակ մարտիրոսվածների այդ թիվը ահռելի էր, չէինք մտածում, որ դա փոխվելու է հազարների։ Կան հիմնավոր կասկածներ, որ այդ պահին իսկ զոհվածների փոքր թիվ էր նշվում։

Պատերազմի երկրորդ օրը ամփոփ՝ մեր տեսանյութում։

Պատերազմի 1-ին օրը․ սեպտեմբերի 27

2020թ․ Սեպտեմբերի 27-ին, 7։10 րոպեին Ադրբեջանը ողջ շփման գծով սկսեց պատերազմը, հրթիռակոծվեցին նաև բնակավայրերը։ Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ։

Ավելի ուշ կպարզվեր, որ Ադրբեջանին կայծակնային արագությամբ հաջողվել է շարքից հանել ողջ հակաօդային պաշտպանության համակարգը, որի մասին պաշտոնական աղբյուրները հանրությանը չէին ասում, և որը մինչև պատերազմի ավարտն այդպես էլ մնաց բաց։

Արցախում Արայիկ Հարությունյանը, Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին ռազմական դրություն, երկրում ընդհանուր զորահավաք հայտարարելու հայտարարություն տարածեցին, կոչեցին կամավորագրվել։

ՊՆ խոսնակը պատերազմի առաջին օրը հայտարարեց, որ հայկական կողը խոցել է ադրբեջանական երկու ուղղաթիռ, 3 ԱԹՍ, 3 տանկ, բազմաթիվ զոհեր պատճառել թշնամուն։

Պատերազմի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից խիստ տարօրինակ, կասկածելի ու դատապարտելի հայտարարությամբ հանդես եկավ․ «Եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, անկախ ելքից, մենք մեզ պարտված չենք համարի»։ Հենց սկզբից Նիկոլ Փաշինյանն ազդարարեց պլանավորած պարտության մասին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ