2018թ․ վարչապետ դառնալուց 9 օր անց՝ մայիսի 17-ին, Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ուղերձով դիմում է քաղաքացիներին՝ ասելով․
«Հիմա մենք կաշխատենք հետևյալ ընթացակարգով․ ՀՀ ցանկացած գյուղից և բնակավայրից որևէ պրոբլեմի վերաբերյալ քաղաքացիները, խնդրում եմ, նախ հստակ գրավոր ձևով ձևակերպեն իերնց պահանջները և խնդիրները․ կապ չունի, թե դա ինչ պահանջ է՝ աշխատավարձի հետ կապված պահանջ է, գործադուլային պահանջ է, հողերի հետ կապված պահանջ է, որևէ պահանջ․ այդ պահանջագրով կամ դիմումով, պահանջագիր չասեմ, որովհետև ինքներդ ձեզնից պահանջ ներկայացնելը ճիշտ չէ, այյդ դիմումներով, մեկ-երկու-երեք հոգանոց պատվիարկությամբ ուղարկել երկու հասցեով՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարութուն՝ նախարար Սուրեն Պապիկյան, և ՀՀ կառավարություն՝ քաղաքացիների նամակների ընդունելության բաժին։ Կարող եք նաև դիմել կառավարության թեժ հեռախոսագծով՝ 117։ Եվ մենք ի՞նչ ենք անելու․ մենք վերցնելու ենք այդ բոլոր նամակները, դիմումները և կազմելու ենք առաջնահերթություն, օրակարգ և կետ-կետ անցնելու ենք այդ հարցերով։ Այնտեղ, որտեղ անհրաժեշտ է՝ իրականացնելու ենք նաև հանրային քննարկումներ և լուծումներ աեռաջարկենք։ Խոսքը վերաբերում է բոլոր հարցերին»։
Այս խոստումից 6 տարի և 4 ամիս անց՝ 09․09․2024թ․, Նիկոլ Փաշինյանը դարձյալ ուղիղ եթերում ուղերձով դիմում է քաղաքացիներին՝ այս անգամ ասելով․
«Խնդիրն այն է, որ եթե մենք հիմա ձեռնամուխ լինենք այդ բոլոր պրոբլեմների լուծմանը, մեծ է հավանականությունը, որ նրանցից մեկը, որևէ մեկը նորմալ չենք լուծի։ Որովհետև օբյեկտիվորեն հնարավոր չէ բոլոր պրոբլեմները լուծել միանգամից։ Ի՞նչ եմ ես առաջարկում և առաջարկել, որ մեր բնակավայրերի սիրելի բնակիչները հավաքվեն, քննարկեն և իրենց բնակավայրի պրոբլեմները ռեյտինգավորեն, պրոբեմ թիվ մեկ, պրոբլեմ թիվ 2, պրոբլեմ թիվ 3, մնացած՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ և այլ պրոբլեմները թողնելով մի կողմ։ Ըստ այդմ, երբ նրանք հնարավորություն կունենան հանդիպել կառավարության ներկայացուցիչների և ինձ, մեր առաջ խնդիրները դնել այս ռեյտինգավորված տրամաբանությամբ»։
Ուշագրավ է՝ ինչ է Նիկոլ Փաշինյանը հասկանում «միանգամից լուծել» ասելով, եթե 2018 թվականից ի վեր, ըստ իրեն, աշխատում է քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ, արդյո՞ք 6 տարվա ընթացքում հնարավոր չէր այդ հարցերը, որոնք հիմնականում կենցաղային պահանջներ են, լուծելը և արդյո՞ք 6 տարվա ընթացքում լուծելը համարում է միանգամից լուծել։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին խնդրում էր իրեն հասցեագրել բոլոր խնդիրները, իսկ ավելի քան 6 տարի անց՝ ընդամենը 3 խնդիր, մնացածը թողնելով մի կողմ։ Այսինքն, խնդիրների լուծման փոխարեն անցնող տարիներին զբաղված է եղել դրանք կուտակելով։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը