Սեպտեմբերի 11-ի ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Խաղաղության պայմանագրի նպատակը պատերազմի բացառումն է»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է հակառակը, որ՝ խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի երաշխավորում, հնարավոր է ստորագրեն, և մեկ ժամ հետո պատերազմ սկսվի։
Նման միտք ասել է նաև 2023 թվականի հուլիսի 25-ի մամուլի ասուլիսում․ «Խորհրդային Միությունն ու Գերմանիան իրար հետ խաղաղության պայմանագիր ստորագրեցին հետո կարճ ժամանակ անց պատերազմ սկսվեց: Էն, որ խաղաղության պայմանագիրն ինքնին չի երաշխավորում խաղաղություն՝ էդ պարզ ա»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը