03 05 2024

Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի



 

12.03.2024թ. մամուլի ասում Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, թե ինչպես է խորհրդարանում պօատասխանել պատգամավորի հարցին՝ ասելով․ «Ես գիտեմ միլիմետրի ճշտությամբ՝ որտեղով են անցնում Հայաստանի Հանրապետության  սահմանները»:

18․03․2024թ․ ոսկեպարցիների հետ հանդիպմանը կրկնում է նույնը․ «Մենք էսօր միլիմետրի ճշտությամբ գիտենք Հայաստանի Հանրապետության սահմանը որն է։ Գիտենք»։

Այնինչ օրերս՝ 01.05.2024թ., Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հակառակն է ասում․ «Միևնույն է, երբ գնում ենք տեղում չափումներ անելու այդ GPS կոչված սարքի միջոցով, որը կոորդինատն է տեղորոշում գետնի վրա, միշտ էլ լինում են շեղումներ: Ընդ որում, տեսեք, մենք նաև քարտեզի վրա ենթադրենք շատ բարակ գիծ ունենք ճիշտ է՞ և մենք քարտեզի վրա տեսնում ենք գիծ, բայց քարտեզի մասշտաբից կախված այս գիծը գետնի վրա ունի լայնություն: Քարտեզի մասշտաբից կախված այս գիծը կարող է լինել 40 մետր լայն, այս գիծը կարող է լինել 15 մետր լայն և այսպես շարունակ»:

Yerevan.Today-ը հաճախ է անդրադառնում Նկոլ Փաշինյանի խոսքերի տարբերություններին, մի տեղ մի բան է ասում, մեկ այլ տեղ՝ լրիվ հակառակը։ Բայց ուշագրավն այն է, որ այս անգամ, ի տարբերություն նախորդների, նրա խոսքերի միջև անհամապատասխանությունների հեռավորությունը ոչ թե տարիներ է կազմում, այլ՝ ընդամենը ամիսներ, այն էլ՝ 1,5 ամիս։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ